Մաթեմատիկա

0

Posted by mananaghazaryan | Posted in Մաթեմատիկա 6 | Posted on 7 декабря, 2023

537. Սուզանավը գտնվում էր ծովի մակերևույթից 200 մ խորության վրա (–200 մ)։ Սուզանավը ստիպված եղավ իջնել ծովի հատակը`խորասուզվելով ևս 300 մ։ Ի՞նչ խորություն ուներ ծովը սուզանավի գտնված տեղում։

-500

538. Կատարե՛ք գումարում.

ա) (+3) + (–4)= -1,          դ) (+15) + (–6)= +9,          է) (–18) + (+7)= -11,

բ) (–11) + (+5)= -6,          ե) (–8) + (+7)= -1,          ը) (–21) + (+8)= -13,

գ) (–10) + (+3)= -7,          զ) (+31) + (–10)= +21,      թ) (+19) + (–12)=+7։

539. Գտե՛ք գումարը.

ա) –5 + 7= +2,       գ) 80 + (–100)= -20,          ե) –23 + (–14)= 37,

բ) –15 + 8= -7,          դ) 32 + (–41)= -9,               թ) –29 + 27= -2։

551. Կազմե՛ք շրջանաձև դիագրամ երկրագնդի ցամաքի համար` հետևյալ տվյալներով. մշակվող հողը զբաղեցնում է 15 մլն քառ.կիլոմետր, անտառները` 57 մլն քառ. կիլոմետր, տափաստանները` 24 մլն քառ. կիլոմետր, տունդրան, անապատներն ու ճահիճները`54 մլն քառ. կիլոմետր։

552. Կազմե՛ք սյունակաձև դիագրամ հետևյալ կղզիների մակերեսների մեծությունների համար` Մեծ Բրիտանիա` 230 հազ. քառ. կիլոմետր, Իսլանդիա` 103 հազ. քառ. կիլոմետր, Սումատրա` 435 հազ. քառ. կիլոմետր, Մադագասկար` 587 հազ. քառ. կիլոմետր, Սիցիլիա` 25 հազ. քառ. կիլոմետր։

Բաղադրյալ բառեր

0

Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի 56 | Posted on 7 декабря, 2023

  1.  Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր բաղադրյալ բառերով:

 

Մինչև հիմա կարծում էին, աշխարհում ամենից բարձր /ամենաբարձր/ ծառը Ամերիկայում աճող սեկվոյան է, նրա բարձրությունը երբեմն հարյուր մետրից էլ է անցնում: Բայց վերջերս Աֆրիկայում գտան հարյուր ութսունինը մետր բարձրություն ունեցող /բարձրությամբ/ մի բաոբաբ’ սեկվոյայից մոտ երկու անգամ /կրկնակի/ բարձր: Նրա բնի տրամագիծը 43,5 մետր է. կտրվածքի վրա ազատ կերպով կարող է տեղավորվել մեր ժամանակների /ժամանակակից/ մի շենք:

  1. Տրված հարադրությունների իմաստներն արտահայտի՛ր այլ բառերով:

Կանգ առնել- կանգնել, մուր գալ- մուրալ, շուռ գալ- թեքվել, քարշ տալ- տանել , ցույց տալ- ցուցադրել:

  1. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր բաղադրյալ բառերով:

Հայերի երկիրը /Հայաստանը/ հայտնի է որպես տուֆի ու բազալտի երկիր: Հրաբուխից առաջացող քարերի տեսակները շատ վաղ ժամանակներից օգտագործվել են որպես շինարարական նյութ /շինանյութ/: Տուֆով կառուցված եկեղեցիներ, կամուրջներ ու մեծ թվով /մեծաքանակ/ ժամանակակից նոր կառուցված բաներ կան: Բազալտի ու տուֆի հետ մեր երկրից դուրս են հանվել բարձր որակ /բարձրորակ/ մարմար, գրանիտ ու պեմզա:

Перейти к верхней панели