Мой зимний лагерь

0

Posted by mananaghazaryan | Posted in Նախագծեր, Ռուսերեն | Posted on 31 января, 2022

Здравствуйте, сегодня я расскажу вам, как я провела месяц в своем школьном отряде.
Мой отряд назывался дизайнеры.


Мы там делали разные аппликации, так же мы вышивали разные рисунки иголкой и ниткой. Мы ездили на разные экскурсии, мы катались на санках и на коньках.


Мы делали таких кукол.

Օդը պետք է մաքուր լինի

0

Posted by mananaghazaryan | Posted in Բնագիտություն | Posted on 31 января, 2022

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նշանակություն ունի օդը կենդանի օրգանիզմների համար:                                        Մարդուն և կենդանի մյուս օրգանիզմներին շնչառության համար անհրաժեշտ է մաքուր օդ:
  2. Ինչո՞ւ է անհրաժեշտ օդը մաքուր պահել:                                                                                 Կեղտոտ օդը վտանգա­վոր են բույսերի, կենդանիների և մարդու համար:
  3. Օդի մաքրության գործում ի՞նչ դեր են խաղում բույսերը:                                                       Բույսերը օդից վերցնում Են ածխաթթու գազը’ իրենց ան­հրաժեշտ սննդանյութեր պատրաստելու համար, և այդ ըն­թացքում «արտադրում» են թթվածին:
  4. Ճի՞շտ է վարվում վարորդը, որը կայանման ժամանակ միացած է թողնում շարժիչը: Եթե ոչ, ապա ինչո՞ւ:

Երկրի օդային հագուստը

0

Posted by mananaghazaryan | Posted in Բնագիտություն | Posted on 31 января, 2022

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նշանակություն ունի օդը կենդանի օրգանիզմների համար:

Օդով է պայմանավորված կյանքի գոյությունը Երկրի վրա:

2. Ի՞նչ գազերից է կազմված օդը:

Օդը գլխավորապես բաղկացած է թթվածնից և ազոտից, շատ քիչ քանակով ածխաթթու գազից:

3. Օդի ի՞նչ հատկությունների ես ծանոթ:

Օդը անգույն է: Օդը ջերմության վատ հաղորդիչ է:

 

Զույգ և կենտ թվեր

0

Posted by mananaghazaryan | Posted in Մաթեմատիկա | Posted on 31 января, 2022

1, 3, 5, 7, 9 թվանշանները կենտ են, քանի որ չեն բաժանվում 2 -ի:

2, 4, 6, 8, 10 թվանշանները զույգ են, քանի որ բաժանվում են 2 -ի:

  1. Հետևյալ թվերից որո՞նք են զույգ և որո՞նք կենտ

1, 7, 12, 14, 23, 69, 58, 17, 256, 4700, 5810, 257, 149, 2500, 777, 1416, 152478, 3347850

զույգ-12, 14, 58, 256, 4700, 5810, 2500, 1416, 152478, 3347850

կենտ-1, 7, 23, 69, 17, 257, 149, 777,

  1. Ստուգի՛ր՝ ճիշտ է արդյոք կատարվել բաժանումը:
  • 2012 : 2 = 1039 (1 մն.) 1006
  • 5020 : 100 = 5 (20 մն. )  50 (20)
  1. Կատարի՛ր գործողությունները
  • 42 դմ 7 սմ + 5 դմ 8 սմ=48դմ 5սմ
  • 22 տ 210 կգ + 2 տ 880 կգ =25տ 90կգ
  • 12 ժ 20 ր – 2 ժ 40 ր =9ժ 40ր
  1. Ի՞նչ թիվ պետք է լինի աստղանիշի փոխարեն, որ ստացվի ճիշտ հավասարություն
  • 3360 : 32 = 105   3360:105
  • 3232 = 168064 : 52     3232*52
  • 22004 = 11233 + 10771    22004-11233
  • 48216 — 215 = 48001   48001+215
  1. Երկու թվերի գումարը 560 է: Այդ թվերից մեկը մյուսից փոքր է 6 անգամ: Որո՞նք են այդ թվերը:  Լուծում 560:7=80 80×6=480  Պատ. 80, 480

Հաշվետվություն

0

Posted by mananaghazaryan | Posted in Ընտրություն | Posted on 30 января, 2022

Բարև ձեզ, այսօր ես կպատմեմ, թե ինչ ենք մենք արել ընտրության խմբով:

Իմ ընտրության խումբն էր տեխնոլոգիան, այնտեղ մենք պատրաստում էինք տարբեր բաներ:

Մենք նաև սովորում էինք ասեղնագործություն:

Մենք գնացել ենք տարբեր ճամփորդություների

Գնացել ենք, սահնակ քշելու և չմուշք:

Սուրբ Ծնունդ

0

Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի | Posted on 5 января, 2022

Հայոց լեզու 45-46

0

Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի | Posted on 3 января, 2022

Եթե նախադասությունները ճիշտ միացնես մի հետաքրքիր պատմություն կկարդաս։

 

Մեզ մի պատմություն է հասել մի կղզու մասին, որը եղել է մեծ, հարուստ և գեղեցիկ։

Այդ կղզում է գտնվել ռազմատենչ թագավորների մեծ ու ահեղ տերությունը, և այդ թագավորներից ամենաավագը տիրել է ամբողջ կղզուն։

Այդ թագավորի անունը Ատլանտ է եղել, և Ատլանտի օրոք չքնաղ կղզին ծաղկել է ու ծաղկել։

Բայց կղզուն դժբախտություն է պատահել, որովհետև աստվածները բարկացել են ատլանտների վրա։

Հողն սկսել է ցնցվել, լեռները ծուխ ու կրակ են ժայթքել, երկրաշարժ է եղել, և այդ երկրաշարժից մի օր ու գիշերում Ատլանտիդան սուզվել է ծովի տակ։

Չքացել են բնակիչները`ատլանտները, չքացել են հզոր թագավորները, չքացել է հրաշք կղզին`Ատլանտիդան, իսկ այս պատմությունը Ատլանտիդայի մասին մնացել է։

 

Բառերն ընտրիր և նախադասությունները լրացրու.

Ծլվլում, երգում

Պատուհանի գոգին նստած կինը մեղմ ձայնով երգում էր։

Փոքրիկ աղջիկը ծլվլում էր մոր գրկում։

 

Մեկ բառով գրիր

Ննջելու տեղ- ննջարան

Նստելու տեղ- նստարան

Վառելու տեղ — վառարան

Ճաշելու տեղ- ճաշարան

Սրճելու տեղ- սրճարան

Դատելու տեղ-դատարան

 

Ավելացել է -արան մասնիկը։

 

Բառերից մեկն ընտրիր և նախադասությունը լրացրու.

Գիրուկ, հաստափոր.

Նա ալեխառն մազերով, մեղմ ու խաղաղ ժպիտով գիրուկ մարդ էր։

Դա մի գզգզված մազերով, ծխամորճը ատամների արանքում բռնած և անընդհատ հայհոյող մի հաստափոր մարդ էր։

 

Մեկ բառով գրիր

Մարդ, որը գյուղում է ապրում-գյուղացի

Մարդ, որը քաղաքում է ապրում- քաղաքացի

Մարդ, որը Եվրոպայում է ապրում- եվրոպացի

Մարդ, որը Ֆրանսիայում է ապրում- Ֆրանսիացի

Մարդ, որը Անգլիայում է ապրում- անգլիացի

Մարդ, որը Հայաստանում է ապրում — հայաստանցի

Մարդ, որը Ասիայում է ապրում- ասիացի

Մարդ, որը Ամերիկայում է ապրում- ամերիկացի

Ավելացել է -ացի մասնիկը։

Перейти к верхней панели