Ամփոփիչ աշխատանք

0

Posted by mananaghazaryan | Posted in Բնագիտություն 6 | Posted on 26 апреля, 2024

Ի՞նպես է առաջանում կայծակը:Ի՞նչ է որոտը:

Երբ երկու լիցքավորված մարմին մոտեցնում ենք իրար առաջանում է կայծ ու լսվում եմ ճտճթոց։

Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:

Շանթարգելը մետաղյա ձող է, որն ամրացվում է շինության պատի վրա։ Էլեկտրական լիցքերը շանթարգելի միջով անցնում են հողի մեջ՝ ու հետևաբար չեն վնասում շենքը

Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք,եթե հայտվել եք բաց տարածքում:

Եթե չկա հնարավորություն փախնելու ապա պետք է կքանստել ցածր տեղում և ոչ մի դեպքում չպիտի պառկենք գետնին։

Թաքնվել կարելի է խիտ անտառում, , բնակելի շենքում։

Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:

Հաստատուն մագնիսներն են այն մարմինները որոնք երկար պահում են իրենց մագնիսական հատկությունները։

Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:

Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսի ազդեցությունը ավելի ուժեղ է, կոչվում է  մագնիսական բևեռներ ։

Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:

Կողմնացույցը այն սարքն է, որը կարող է օգնել մեզ կողմնորոշվել թե որտեղ ենք մենք գտնվում։համար է օգտագործվում կողմնացույցը։ Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ երկիրը նույնպես մագնիսացված է՝ իր մագնիսական դաշտով։

Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները:

մանկական խաղալիքներում, հեռախոսներում։

.Ե՞րբ է լույսը բեկվում: Ինչո՞վ է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից:

Լույսը բեկվում է այն ժամանակ երբ մարմինը a կետից տեղափոխվում է b կետ։ Եթե լույսն ընկնում է երկու թափանցիկ միջավայրերը  սահմանին, ապա լույսի մի մասն անդրադառնում է, իսկ մյուս մասն անցնում է երկրորդ միջավայր:

Ի՞նչ է ոսպնյակը:

Գնդային մակերևույթ ունեցող  ապակենման մարմինները կոչվում են ոսպնյակներ։

Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ:

Երբ լույսի  ճառագայթներն ընկնում են հավաքող ոսպնյակի վրա, դրանից անցնելու հետո հավաքվում են մի կետում

Ի՞նչ օրենքով է կատարվում լույսի անդրադարձումը։

Անդրադարձման օրենքով

Նշի՛ր հայելիների տեսակները:

Գոգավոր և ուղիղ

Ո՞ր անկյուն է կոչվում անդրադարձման անկյուն։

Անդրադարձման ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղահայցի կազմած անկյունը։

Ո՞րքան է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը։

25 սմ

Թվարկե՛ք մարդու աչքի մասերը և նշե՛ք դրանց նշանակությունը։

1. Եղջերաթաղանթ-

2. Ծիածանաթաղանթ

3. Բիբ

4. Ակնաբյուրեղ

5. Ակնապատյան

6.Ցանցաթաղանթ

7. Տեսողական նյարդ

8. Ապակենման մարմին

Բջիջ.Բջջի քիմիական բաղադրությունը.Բջջի կառուցվածքը.հյուսվածնքեր։

0

Posted by mananaghazaryan | Posted in Բնագիտություն 6 | Posted on 25 апреля, 2024

  • Ի՞նչ է բջիջը։

Միմյանցից խիստ տարբերվող այնպիսի օրգանիզմներ, ինչպիսիք են՝ բակտերիաները, բույսերը, սնկերը, կենդանիները, այդ թվում նաև մարդը, ունեն միևնույն կառուցվածքային միավորը: Այդ տարրական կառուցվածքային միավորը, որից կազմված են բոլոր օրգանիզմները կոչվում է բջիջ:

  • Որո՞նք են բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերը։

Բոլոր տիպի կենդանի օրգանիզմների բջիջները կազմված են անկենդան բնության մեջ հանդիպող քիմիական տարրերից. գերակշռում են ածխածինը (C), ջրածինը (H), թթվածինը (O), ազոտը (N):

  • Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը։

Բոլոր բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից, կորիզից և օրգանոիդներից:

  • Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։

 

Բջջաթաղանթ՝
սահմանազատում է բջջին շրջակայից,
տալիս նրան որոշակի ձև,պաշտպանում միջավայրի ազդեցությունից,
ապահովում շրջակայի հետ նյութերի փոխանակումը:

 

  • Ի՞նչ է հյուսվածքը։

Բջիջների այն խումբը,որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը, կատարում են նույն ֆունկցիան և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով կոչվում են հյուսվածք:

  • Ի՞նչ հյուսվածքներ ունեն բսւյսերը։

Ցանկացած բույս նույնպես ունի զանազան օրգաններ, որոնք կազմված են մասնագիտացված հյուսվածքներից: Բուսական հյուսվածքները լինում են՝
գոյացնող
ծածկող
հիմնական
փոխադրող
մեխանիկական

  • Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք։

էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային:

  • Ո՞ր հյուսվածքն է կատարում բույսի և նրա օրգանների հենարանի դեր։

Մեխանիկական հյուսվածքը:

Լույսը և գույնը բնության մեջ։Ծիածան

0

Posted by mananaghazaryan | Posted in Բնագիտություն 6 | Posted on 15 апреля, 2024

  • Ի՞նչով է պայմանավորված մարմիների գույնը։

Մարմնի գույնը կախված է այն բանից, թե արեգակնային սպիտակ լույսից ինչ գույնի ճառագայթներ է մարմինը կլանում և ինչ ճառագայթներ է անդրադարձնում:

  • Ո՞ ր գիտնական է ապացուցել,որ արեգակի սպիտակ լույսը,տարբեր գույնի ճառագայթների համախումբն է։

Նյուտոնը

  • Ի՞նչպիսին է կենդանիների աչքի կառուցվածքը։

Կենդանիների աչքերը կառուցվածքով տարբերվում են իրարից։

Շատ կենդանիներ չեն տարբերում գույները։

Մեղուները տարբերում են դեղին և կապույտ գույները, ինչպես նաև մարդու համար անտեսանելի անդրամանուշակագույն ճառագայթները, բայց չեն ընկալում կարմիր գույնը։ Ձկները տեսնում են միայն մոտ հեռավորության վրա։

Սուր տեսողություն ունեն թռչունները։ Որոշ թռչունների աչքի զգայնությունը հարյուր անգամ մեծ է մարդու աչքի զգայնությունից։

  • Բացատրե՛ք լուսացույցի գունավոր ապակիների 《գործողությունը》։

Թափանցիկ մարմինների գույնը պայմանավորված է նրանց միջով անցած ճառագայթների գույնով: Կարմիր ապակին սպիտակ լույսից կլանում է բոլոր գույների ճառագայթները և բաց է թողնում միայն կարմիր գույն ունեցողները:

  • Թվարկե՛ք արեգակնային սպեկտրի գույներն ըստ հաջորդականության։

Արեգակի լույսի սպեկտրը պարունակում է յոթ հիմնական գույներ` կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ և մանուշակագույն:

  • Ի՞նչու է պրիզմայում կամ ջրի կաթիլում սպիտակ լույսը բաժանվում առանձին գունավոր ճառագայթների.դրանցից,որ գույնի ճառագայթներն են բեկվում՝    ա)ամենափոքր չափով       բ)ամենամեծ չափով։
  • Ի՞նչից է կախված անթափանց մարմինների գույնը։

Այն գույնի ճառագայթը, որը արտացոլվում է անթափանց մարմնից, տալիս է տվյալ մարմնի գույնը:

  • Ի՞նչից է կախված թափանցիկ մարմիների գույնը։

Թափանցիկ մարմինների գույնը պայմանավորված է դրանց միջով անցնող լույսի գույնով:

  • Ձեր կարծիքով ՝ ի՞նչ դեր կարող է գույնը կենդանիների կյանքում։

Նրանց պետք է այդ հատկությունը, սնունդ հայթայթելու համար:

Լույսի բեկումը, ոսպնյակներ

0

Posted by mananaghazaryan | Posted in Բնագիտություն 6 | Posted on 5 апреля, 2024

Ե՞րբ է լույսը բեկվում:

Մի թափանցիկ միջավայրից մյուսին անցնելիս լույսի տարածման ուղղության փոփոխությունն անվանում են լույսի բեկում

Ո՞ր դեպքում է լույսի բեկման անկյունը ա)փոքր է լինում անկման անկյունից բ) մեծ է լինում անկման անկյունից

Եթե լույսն օդից անցնում է ջրի կամ ապակու մեջ, ապա բեկման անկյունը փոքր է անկման անկյունից: Հակառակ անցման դեպքում, երբ լույսը խիտ միջավայրից անցնում է նոսր միջավայր, բեկման անկյունը մեծ է անկման անկյունից:

Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ:

Երբ լույսի զուգահեռ ճառագայթներն ընկնում են հավաքող ոսպնյակի վրա, դրանից անցնելուց հետո հավաքվում են մի կետում: Այդ կետը կոչվում է ոսպնյակի կիզակետ:

Ի՞նչով է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից:

Եթե լույսն ընկնում է երկու թափանցիկ միջավայրերը բաժանող սահմանին, ապա լույսի մի մասն անդրադառնում է այդ սահմանից, իսկ մյուս մասն անցնում է երկրորդ միջավայր:

Ո՞ր դեպքում է օդը դառնում անհամասեռ միջավայր:

Օդի անհավասարաչափ տաքացման հետևանքով, օդը դառնում է անհամասեռ միջավայր

Ի՞նչպիսի մարմիներ են ոսպնյակները:

Գնդային մակերևույթներով սահմանափակված ապակենման մարմինները կոչվում են ոսպնյակներ:

Ոսպնյակները քա՞նի տեսակներ են լինում:

Երկու տեսակի`հավաքող և ցրող:

Բերեք մեկ օրինակ լույսի բեկման պատճառով առաջացած երևույթից:

Եթե ջրի մեջ կիսով չափ մտցնենք որևէ առարկա, օրինակ՝ նկարում պատկերված մատիտը, ապա կնկատենք, որ մատիտը կարծես թե կոտրված է: Այս թվացյալ պատկերի պատճառն այն է, որ մատիտի սուզված մասից դուրս եկող լույսի ճառագայթները ջուր-օդ սահմանն անցնելիս փոխում են իրենց ուղղությունը՝ բեկվում են:

 

 

Լուսնի անդրադարձումը :Հայլիներ

0

Posted by mananaghazaryan | Posted in Բնագիտություն 6 | Posted on 15 марта, 2024

1. Ե՞րբ է լույսը բեկվում: Ինչո՞վ է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից:

Լույսի ճառագայթի ուղղության փոփոխությունը մի միջավայրից մյուսին անցնելիս, կոչվում է լույսի բեկում:

Իսկ լույսի անդրադարձումը դա՝ ընկնող ճառագայթը և անդրադարձած ճառագայթը հայելու մակերևույթին տարված ուղղահայացի հետ կազմում են հավասար անկյուններ։Ընկնող ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը կոչվում է անկման անկյուն:

2. Ի՞նչ է ոսպնյակը:

Գնդային մակերևույթներով սահմանափակված ապակենման մարմինները կոչվում են ոսպնյակներ:

3. Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ:

Երբ լույսի զուգահեռ ճառագայթներն ընկնում են հավաքող ոսպնյակի վրա, դրանից անցնելուց հետո հավաքվում են մի կետում: Այդ կետը կոչվում է ոսպնյակի կիզակետ:

4.Ի՞նչ օրենքով է կատարվում լույսի անդրադարձումը։

Ընկնող ճառագայթը և անդրադարձած ճառագայթը հայելու մակերևույթին տարված ուղղահայացի հետ կազմում են հավասար անկյուններ։Ընկնող ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը կոչվում է անկման անկյուն:Անդրադարձած ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը կոչվում է անդրադարձման անկյուն:Լույսի անդրադարձման անկյունը հավասար է անկման անկյանը:

5.Նշի՛ր հայելիների տեսակները

Հայելիները լինում են հարթ, ուռուցիկ և գոգավոր:

6.Ո՞ր անկյուն է կոչվում անդրադարձման անկյուն։

Անդրադարձած ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը կոչվում է անդրադարձման անկյուն:

Էլեկտրական հոսանք, կայծակ

0

Posted by mananaghazaryan | Posted in Բնագիտություն 6 | Posted on 8 марта, 2024

  1. Ի՞նչ է էլեկտրական հոսանք:  Հաղորդիչներով լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումը, որի արդյունքում տեղի է ունենում լիցքի տեղափոխություն, կոչվում է էլեկտրական հոսանք:
  2. Ո՞ր նյութերն են էլեկտրականության հաղորդիչները:  Էլեկտրականության հաղորդիչներ են. մետաղները, գրաֆիտը, մարդու և կենդանիների մարմինները, խոնավ հողը և այլն։
  1. Ի՞նպես է առաջանում կայծակը:Ի՞նչ է որոտը:  Կայծակը էլեկտրական պարպում է, որը տեղի է ունենում մթնոլորտում և ուղեկցվում է որոտով: Որոտը դա կայծակի ձայն է:
  2. Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից: Շանթարգելը մետաղյա ձող է, որն ամրացվում է շինության պատի երկայնքով։
  3. Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք,եթե հայտվել եք բաց տարածքում:                     Եթե հնարավոր չէ արագ հեռանալ, ապա պետք է կքանստել համեմատաբար ցածրադիր տեղում:
     Քանի որ կայծակը խփում է առավել բարձր մարմիններին, ուստի չպետք է թաքնվել բարձր ծառի տակ:
    Որքան հնարավոր է` պետք է շուտ դուրս գալ ջրից:

Հաստատուն մագնիսներԼույսի աղբյուրներ,լույսի ուղղագիծ տարածում:Արեգակի և լուսնի խավարումներ:

0

Posted by mananaghazaryan | Posted in Բնագիտություն 6 | Posted on 8 марта, 2024

Պատասխանել հարցերին

Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:

Այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները, կոչվում են հաստատուն մագնիսներ

Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:

Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ։ Մագնիսներն ունեն երկու բևեռ՝ հյուսիսային և հարավային

Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:

Տեղանքում կողմնորոշվելու համար է օգտագործվում կողմնացույցը։ Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրը նույնպես մագնիս է՝ իր մագնիսական բևեռներով և մագնիսական դաշտով։ Կողմնացույցի սլաքի հյուսիսային բևեռը ձգվում է Երկրի մագնիսական հարավային բևեռի կողմից՝ որպես տարանուն բևեռներ և ուղղվում դեպի այն։ Նույն պատճառով կողմնացույցի սլաքի հարավային բևեռը ուղղվում է Երկրի մագնիսական հյուսիսային բևեռի կողմը։

Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները:

Հեռախոս, ականջակալ, միկրոալիքային վառարան, էլեկտրական մեքենա։

Գրավոր աշխատանք (բնագիտություն)

0

Posted by mananaghazaryan | Posted in Բնագիտություն 6 | Posted on 28 февраля, 2024

Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը:

Այն բնութագրուն է մարմնի ջերմաստիճանը

Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում:

Երբ երկու մարմին միանում են միասին հավասարակշռության

Ջերմաչափի ի՞նչ տեսակներ գիտես:

Էլեկտրական, մետաղական,

Ինչպե՞ս պետք է օգտվել բժշկական ջերմաչափից:

Սկզբից պետք է թափահարել ջերմաչափը և հետո դնել թևի տակ։

Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:

Եթե մարմինը պինդ վիճակից տեղափոխվում է հեղուկ վիճակի, այդ երևույթը կոչվում է հալում

Եթե մարմինը հեղուկ վիճակից տեղափոխվում է պինդ վիճակի, այդ երևույթը կոչվում է պնդացում 

Ո՞ր մեծություն է կեչվում եռման ջերմաստիճան:

Այն ջերմաստիճան ժամանակ, որի ընթացքում ջուրը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան։

Ինչու՞ է Արեգակը համարվում Երկրի վրա կյանքի և ջերմության գլխավոր աղբյուրը:

Որովհետև արեգակի շնորհիվ են կենդանիների և մարդկանց կյանքը

Վառելանյութի ի՞նչ տեսակներ գիտես:

Փայտ, քարածուխ, տորֆ, բենզին, կերոսին, սպիրտ

Կա՞ն արդյոք Երկրի ընդերքում ջերմային էներգիայի այլ աղբյուրներ: _

բնական գազը

Ե՞րբ են մարմինները համարվում էլեկտրականացված :_

Եթե մարմինը կարողանում է ձգել ուրիշ մարմին ապա դա նշանակում է, որ ինքը էլէկտրոնացված է

Ինչպե՞ս են պարզում մարմինների էլեկտրականացված լինելը:

Պարզում են էլեկտրացույցով

Մարմինների էլեկտրականացում

0

Posted by mananaghazaryan | Posted in Բնագիտություն 6 | Posted on 23 февраля, 2024

Ե՞րբ են մարմինները համարվում էլեկտրականացված:

Եթե շփելիս մարմինը ձեռք է բերում այլ առարկաները ձգելու հատկություն, ապա ասում են, որ մարմինն էլեկտրականացել է 

Ո՞ր էլեկտրական լիցքերն են անվանում դրական , և որո՞նք ՝ բացասական :

Ընդունված է մետաքսով շփելիս ապակու վրա առաջացած լիցքն անվանել դրական (+), բրդով շփելիս էբոնիտի վրա առաջացած լիցքը` բացասական (–):

Ջերմային հավասարակշռություն և ջերմաստիճան

0

Posted by mananaghazaryan | Posted in Բնագիտություն 6 | Posted on 31 января, 2024

Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։

Ջերմաստիճանը մարմինների տաքացվածության աստիճանը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծություն է:

Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։

Երբ մարմինները հպվում են, որոշ ժամանակ անց նրանց ջերմաստիճանները հավասարվում են։

Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։

Ջերմաչափները լինում են հեղուկային, մետաղական, էլեկտրական:

Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։

Ի տարբերություն սովորական ջերմաչափի` բժշկական ջերմաչափի խողովակի ստորին մասը նեղացված է, ինչի հետևանքով չափումից հետո ավելի ցածր ջերմաստիճան ունեցող միջավայր տեղափոխելիս ջերմաչափի ցուցմունքը չի փոխվում: Սնդիկի սյունը սկզբնական վիճակին վերադարձնելու համար անհրաժեշտ է ջերմաչափը թափահարել:

Перейти к верхней панели