lesson

0

Posted by mananaghazaryan | Posted in Անգլերեն | Posted on 23 апреля, 2024

Դասարանական

0

Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի 56 | Posted on 23 апреля, 2024

Գլխիվայր են ծառերն աճում,

Եվ ջրվեժներն ալեփրփուր

Դեպի երկինք են շառաչում։

Սարը սարից ամպ է խլում,

Ջուր է խմում ձորը ձորից,

Երկնքի մեջ արտ է ծլում,

Ու երկինք է բուսնում հողից…

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր

Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։

Գրի՛ր մգեցված բառերի բացատրությունը:

ալեփրփուր-Սպիտակ ալիքներով՝ փրփուրներով

շառաչում-ճայթել

շվաքը-Ստվեր, շուք

Ինչպիսինն է Սահյանի աշխարհը:

Իր աշխարհը վար, շարժվող, տարօրինակ էր։

,,Իմ աշխարհը,, վերնագրով շարադրություն գրի՛ր:

Իմ աշխարհը տեղ է, որտեղ ես ինձ զգում եմ ազատ և երջանիկ։ Դա այն տեղն է, որտեղ ես ծնվել եմ և մեծացել եմ ։ Այստեղ ես գիտեմ, որ ամեն ինչ հնարավոր է, եթե հավատամ ինձ։ Հենց իմ աշխարհում ես ստեղծում եմ հիանալի պահեր իմ կյանքում, որոնք հետո կհիշեմ ամբողջ կյանքում։ Իմ աշխարհում ես շրջապատված եմ ընկերներով, ովքեր միշտ իմ կողքին են։ Ես շատ եմ սիրում իմ աշխարհը։

Перейти к верхней панели