հաշվետվություն

0

Posted by mananaghazaryan | Posted in Հայրենագիտություն, Մայրենի 56 | Posted on 21 декабря, 2023

Մեկ օրից կավարտվի մեր ուսումնական շրջանը: Եկեք այն ամփոփենք: Այս տարի ես շատ նոր թեմաներ, առարկաներ եմ անցել: Օրինակ, ես երբեկ չէի մտածում, որ կունենամ խոհարարության դաս կամ պարի դաս: Ես մասնակցել եմ տարբեր ճամփորդություների, բայց ամենաշատը ինձ դուր է եկել պատմության թանգարանը, քանի որ մենք ուսումնասիրեցինք քարե դարը, բրոնզե դարը և այլն: Այս ուսումնական շրջանի ժամանակ իմ ընտրության գործունեությունը եղել է անիմացիա: Բաժնի հղումը: Ես շատ էի հետաքրքվել վոլեյբոլով, դրա համար իմ ֆիզկուլտուրան ես որոշեցի ընտրել վոլեյբոլ: Իմ կարծիքով ամենահաջողված նախագիծը եղել է կրոն նախագիծը: Ես և իմ ընկերուհի Հասմիկը, շատ լավ սովորել էինք դասը և ստացել էինք լավ գնահատականեր: Ես և իմ ընկերները մասնակցել ենք ինտելեկտուալ խաղերի և գրավել ենք 7-րդ տեղը, դա ամենա վատ տեղը չէ, քանի որ կային 9-րդ դասարանցինե, որոնք գրավել էին 10-րդ տեղերը:

 

Հարության տոնը մեր ընտանիքում

0

Posted by mananaghazaryan | Posted in Հայրենագիտություն | Posted on 26 мая, 2023

Հարության տոնը մեր ընտանիքում անցնում է այսպես։

Առավոտյան մենք զարթնում ենք և անպայման վառում ենք խունկ և խաղում ենք ձու կռվոցի։ Մենք պատրաստում ենք զատկական կեկսեր, ձու և փլավ։

Գյումրի ուտեստները

0

Posted by mananaghazaryan | Posted in Հայրենագիտություն | Posted on 26 мая, 2023

Հատուկ ուտեստներ

 

Գյումրու ավանդական խոհանոցը հայտնի է իր տարբեր տեսակի ապուրներով, փլավներով ու շիլաներով, որոնք կոչվում են բաղկացուցիչ հիմնական մասի անունով` ոսպով փլավ, բլղուրով փլավ, բրնձով փլավ, չորթանով փլավ, չրով թիրիթ, շաղգամով յայնի, կորկոտապուր, պոչով ապուր, թանով ապուր, հառլապուր և այլն:

 

Հատուկ կերակրատեսակները իրենց մեջ ներառում են թաթար բորակին, տոլման, սաթրի քյուֆթան, ղազան խորովածը, թավա քիֆթավասին, չանաղը, թավան և այլն:

 

Հայկական ավանդական խաշը գյումրեցիների սիրելին է: Խաշը իր մեջ ամփոփում է և դարեդար փոխանցում է ավանդական պատրաստման իր յուրահատուկ բանաձևը: Այն պատրաստվում է կովի ոտքերից և ստամոքսից և մատուցվում է տարբեր բաղկացուցչների հետ՝ սխտոր, աղ, բողկ, դեղին պղպեղ, լավաշ, հանքային ջուր: Խաշի անմասն տարրն է օղին:

 

Ավանդական խաշը մատուցվում է առավոտյան ժամը 7-ից 10-ը: Դարեր առաջ, երբ հարուստ մարդիկ մորթում էին կենդանիներին, նրանք վերցնում էին միսը և դեն էին նետում ոտքերը, իսկ աղքատ մարդիկ վերցնում էին դրանք, պատրաստում և ուտում վաղ առավոտյան, որպեսզի ոչ ոք չտեսնի:

Հայրենագիտության ինքնաստուգում

0

Posted by mananaghazaryan | Posted in Հայրենագիտություն | Posted on 26 мая, 2023

Որո՞նք են ՀՀ հարևան երկրները` հյուսիսից, հարավից, արևմուտքից, արևելքից, հարավ արևմուտքից, հարավ արևելքից։ Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան և Իրան

2. Թվարկիր ՀՀ մարզերը` մարզկենտրոններով։

Արագածոտն — Աշտարակ

Արարատ -Արտաշատ

Արմավիր -Արմավիր

Գեղարքունիք- Գավառ

Լոռի -Վանաձոր

Կոտայք- Հրազդան

Շիրակ- Գյումրի

Սյունիք- Կապան

Վայոց ձոր -Եղեգնաձոր

Տավուշ -Իջևան

3. Ո՞րն է ՀՀ ամենաերկար գետը։ Նշի՛ր քանի կմ է։ Ախուրյան (186կմ)

4. Ո՞րն է ՀՀ ամենաբարձր լեռը։ Նշի՛ր բարձրությունը։ Արագածը (4094)

5. Ո՞ր մարզը արտաքին սահման չունի։

Կոտայք

6. Ո՞րն է ամենամեծ մարզը։

Գեղարքունիքը

7. Ո՞րն է ամենափոքր մարզը։

Արմավիր

8. Ո՞ր մարզն ունի ամենամեծ ցամաքային տարածքը։

 

9. Ո՞րն է ամենախիտ բնակեցված մարզը։

Արմավիրը

 

10. Թվարկի՛ր` ո՞ր մարզերն են հարևան Երևանին։Արագածոտն,Կոտայք,Արարատ և Արմավիրի։

 

11. Ո՞ր գետն է անցնում ՀՀ և Թուրքիայի սահմանով։ Է՞լ որ երկրի սահմանն է հատում այն։

12. Ո՞րն է ՀՀ հարավային մարզը։

 

13. Ո՞ր մարզերն են գտնվում ՀՀ հյուսիսում։

14. Թվարկի՛ր քո իմացած գետերը։ Նշի՛ր ո՞ր մարզերով են հոսում։Արփա-հայոց ձորի մարզ, Երասխ-Արարատի մարզ:

15. Ո՞ր արքան է հիմնել Էրեբունի բերդաքաղաքը, ո՞ր թվականին։ Որտեղի՞ց է դա հայտնի։ Արգիշտի ա(I)

16. Գյումրին ինչպիսի՞ քաղաք է համարվում։ Թվարկի՛ր նրա հին անվանումները։ Ալեքսանդրա պոլ, Կումայրի,Լեննական,Հայաքաղաք

17. Ո՞ր արքայի օրոք է Հայաստանը դարձել քրիստոնյա երկիրթ, ո՞ր թվականին։

301-թվականին

18. Ո՞վ է Գրիգոր Լուսավորիչը։

Գրիգոր Լուսավորիչը հայոց եպիսկոպոսապետ է:

19. Թվարկի՛ր տեսարժան վայրեր, որոնք քեզ դուր են եկել։ Աշտարակի աստղադիտարանը, Տաթևի վանք.

20. Քեզ դո՞ւր եկավ հայրենագիտության այս տարվա դասընթացը։ Այո

21. Շնորհակալություն։

0

Posted by mananaghazaryan | Posted in Հայրենագիտություն | Posted on 5 мая, 2023

Հաղթանակի կամուրջը բացվել է 1945 թ.-ի նոյեմբերի 25-ին և անվանել Հաղթանակի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիստական Գերմանիայի դեմ տարված հաղթանակի կապակցությամբ: Հաղթանակի կամուրջը Հրազդան գետի վրա յոթկամարանի կամուրջ է։ Երկարությունը 200 մետր է, լայնությունը՝ 25 մ., բարձրությունը՝ 34 մ.։

Հրազդան գետի վրա գտնվող կամրջի շինարարությունը սկսվել է դեռևս 1970-ական թվականների կեսերից։ 1988 թ. հետո շինարարական աշխատանքները դադարեցին և վերսկսվեցին միայն 1990-ականների վերջերին։

 

Կամուրջը նախագծվել է «Հայպետտրանսնախագիծ» ինստիտուտի (ներկայումս՝ Տրանսնախագիծ) և կառուցվել Կամուրջշին ընկերության կողմից և Շահագործման է հանձնվել 2000 թվականին։

Տավուշի տեսարժան վայրեր

0

Posted by mananaghazaryan | Posted in Հայրենագիտություն | Posted on 18 апреля, 2023

Պարզ լիճը աղբյուրներից սկսվող, հոսք ունեցող լիճ է։ Այն ունի 300մ երկարություն և 100մ լայնություն։ Միջին խորությունը 3 մ է, առավելագույնը 10 մ։ Ըստ լեգենդի, նորապսակների մի զույգ է խեղդվել այս լճում: Դարձել է ավանդույթ`բոլոր նորապսակները պսակադրման օրը այցելում են Պարզ լիճ` զոհված ամուսինների հիշատակը հարգելու:

Շրջապատված է անտառներով։

 

Լճի ջուրը թափանցիկ է, կանաչավուն երնագով: Մոտակայքում սաղարթապիտ անտառն է, որի հիասքանչ արտացոլանքը զարդարում է լճի մակերևույթը: Ամռանը ջրի ջերմաստիճանը հասնում է 15.50 C: Պարզ լիճը Կիրակոս Գանձակեցու մոտ կոչվում է «Տըզկա Ծով»։

Ըստ լեգենդի, նորապսակների մի զույգ է խեղդվել այս լճում: Դարձել է ավանդույթ`բոլոր նորապսակները պսակադրման օրը այցելում են Պարզ լիճ` զոհված ամուսինների հիշատակը հարգելու:

 

 

Բերդավան ամրոց

Բերդավանը (նախկինում` Ղալաչա) գտնվում է Տավուշի մարզում, հայ-ադրբեջանական սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Բերդը կառուցվել է 10-11-րդ դդ. և վերականգնվել է 17-րդ դարում:

Բերդավան կարելի է գնալ Կողբից հյուսիս-արևմուտք շարժվելով

ՀՀ Տավուշի մարզ

0

Posted by mananaghazaryan | Posted in Հայրենագիտություն | Posted on 11 апреля, 2023

ՀՀ Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքի հյուսիս-արևելյան հատվածում։ Մարզը հարավում սահմանակից է ՀՀ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերին, արևմուտքում՝ ՀՀ Լոռու մարզին, հյուսիսում` Վրաստանին և արևելքում՝ Ադրբեջանին։

 

Մարզն ունի մոտ 350 կմ միջպետական սահման, որից 300-ը Ադրբեջանի Հանրապետության հետ, 50-ը` Վրաստանի:

 

Ծովի մակերևույթից ամենացածր կետը գտնվում է Դեբեդավան գյուղի մոտ՝ 380 մ, ամենաբարձր կետը Միափորի լեռնաշղթայի համանուն գագաթն է` 2993 մ: Մարզը գտնվում է ՀՀ չափավոր խոնավ տարածաշրջանում։ Արևափայլքի տարեկան տևողությունը 1900-2000 ժամ է։ Ամառները լինում են տաք, ձմեռները՝ մեղմ։ Գետերը պատկանում են Կասպից ծովի (Քուռ գետի) ավազանին և սնվում են հալոցքային, ստորերկրյա և անձրևային ջրերից:

 

Տավուշի բնաշխարհը

Մարզի բնությունը գեղատեսիլ է։ Ընդհանուր մակերեսի 51%-ը զբաղեցնում են խառը անտառները, որոնք աչքի են ընկնում բուսական և կենդանական աշխարհի բազմազանությամբ, բնական ժառանգության անզուգական հուշարձաններով։ Բնության նախաստեղծ վիճակի պահպանության, առավել հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակների ստացման նպատակով Աղստևի ավազանում ստեղծվել է Դիլիջանի ազգային պարկը և Իջևանի անտառային այգին` դենդրոպարկը։ Մարզի և հատկապես Աղստևի հովտի բնակլիմայական պայմանները (մեղմ կլիմա, թթվածնով հարուստ լեռնային մաքուր օդ, հանքային բուժիչ ջրեր, անտառներ, դեղաբույսերով հարուստ լեռնաշխարհ) չափազանց նպաստավոր են բնակչության հանգստի կազմակերպման, առողջության վերականգնման և միջազգային տուրիզմի ծավալման համար։

 

ՀՀ Տավուշի մարզի տարածքը չափազանց հարուստ է պատմամշակութային կառույցներով՝ վանքային համալիրներ, բերդեր, խաչքարեր, կամուրջներ, դամբարաններ, հուշակոթողներ, հուշաղբյուրներ: Հատկանշական են Գոշավանքը, Հաղարծնի ու Մակարավանքի համալիրները, Տավուշի բերդը և այլն։

 

 

Արատեսի վանք

0

Posted by mananaghazaryan | Posted in Հայրենագիտություն | Posted on 21 марта, 2023

Արատեսի վանք - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Արատեսի վանքի Սբ. Սիոն միանավ թաղածածկ եկեղեցին (10-րդ դար) ունի երեք ավանդատուն՝ խորանի երկու կողքերին և հյուսիսային պատին կից։ Նրանից հարավ Ս. Աստվածածին եկեղեցին (11-րդ դար) է, որը մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է։ Նրա և Ս. Սիոն եկեղեցու միջև 13-րդ դարում կառուցվել է քառակուսի հատակագծով, արևելքում՝ զույգ ավանդատներով գավիթ։ Ս. Աստվածածին եկեղեցու արևմտյան ճակատին կից 1270 թվականին Հայրապետ աբեղան գավիթ է կառուցել (ճարտարապետ Սիրանես)՝ փոխհատվող կամարների կիրառմամբ իրականացված ծածկով, որի կենտրոնում շթաքարային մշակումով երդիկով գմբեթն է (քանդվել է 1970-ական թվականներին)։ Վանքին 1073 թվականին ոմն Արտավազդ նվիրել է Եղեգիսի այգին և կալվածքներ։ 1220 թվականին իշխան Վասակ Խաղբակյանը Արատեսի վանքի պատին արձանագրել է Վայոց ձորի ամրոցների ազատագրման փաստը

Գյումրի

0

Posted by mananaghazaryan | Posted in Հայրենագիտություն | Posted on 12 марта, 2023

Գյումրին երկրորդ ամենամեծ քաղաքներից է Հայաստանում։ Քաղաքի հին անունը եղել է Կումայրի։ Գյումրիի մարզը Շիրակն է։ Գյումրին ստեղծվել է մ.թ.ա VIII դար.թ։ 2015 թվականին Գյումրիում 118600 մարդ էր բնակվում։ Գյումրին ունեցել է 4 անուն. Կումայրի, Ալեքսանդրապոլ, Լենինական և Գյումրի։Գյումրու 3 բերդերը՝ Սև , Կարմիր և Պայտաձև կանգուն են մինչև հիմա: Սև բերդից ստորգետնյա ուղիներ են կառուցվել դեպի Մայր Հայաստան և Կարմիր բերդ:Քաղաքի յուրատեսակ խորհրդանիշներից են մետաղյա բաժակները, Գյումրու բարբառով՝ «մուշուրբաները»:

Լմբատավանք և Հառիճավանք

0

Posted by mananaghazaryan | Posted in Հայրենագիտություն | Posted on 5 марта, 2023

 

Լմպատավանք

Լմբատավանքը  ճարտարապետական հուշարձան է Արթիկից մոտ երկու կիլոմետր հարավ-արևմուտք։ Արտաքուստ և ներքուստ խաչաձև հատակագծով, տրոմպային փոխանցումով, ութնիստ թմբուկով, գմբեթավոր փոքր կառույց է։ Պահպանված արձանագրությունները շինարարության մասին տեղեկություն չեն պարունակում։

 

Ըստ ճարտարապետական վերլուծության՝ VI դարի է։ Պահպանված հետքերը հիմք են տալիս ենթադրելու, որ արևմտյան թևը շրջապատված է եղել սրահով։ Հուշարձանի առանձնահատկություններն են՝ ուղղանկյուն հատակագծով հյուսիսային և հարավային թևերը՝ թաղի փոխարեն ծածկված գմբեթարդով (անցումը իրականացված է երկու շարք տրոմպներով), արևելքում միակ խորանը՝ առանց լուսամուտի (գոյություն ունեցող բացվածքը կատարվել է հետագայում), պայտաձև խարանն ու կամարները։

 

Ըստ արձանագրության, գմբեթը X դարում վերականգնվել է։ Ներդաշնակ ծավալներով, դեկորատիվ գեղանկար տարրերով վերձիգ կառույցը ունի զուսպ և խոնարհ կերպար։ Խորանում և նրանից աջ ու ձախ մասերին պահպանվել են Լմպատավանքի կառուցման ժամանակակից որմնանկարների մնացորդներ. կենտրոնում եղել է գահակալ Քրիստոսը, շուրջը՝ երկնային ուժերի սիմվոլներ, բոցի լեզուների ֆոնի վրա։ Աջ ու ձախ մասերին պատկերված են դեպի խորանի կենտրոնը շարժվող երկու ձիավոր (մեկը Սուրբ Գրիգորն է)՝ ձեռքերին խաչավարդ ցուպով։ Որմնանկարները հարթապատկերային են, տեղ-տեղ գրաֆիկական մոտեցումով, կատարված են հյութեղ, մեծ ներդաշնակությամբ։ Այժմ որմնանկարները քայքայվել և գրեթե չեն երևում։

Հառիճավանք

Հառիճավանք

Հառիճավանքի վանական համալիրը գտնվում է Շիրակի մարզի Հառիճ գյուղում ՝ Արագած լեռան լանջին: Վանքը կառուցվել է 7-13-րդ դարերում: Այս վանական համալիրը, միջնադարյան ճարտարապետության նշանավոր հուշարձաներից է, հարուստ նուրբ խորաքանդակներով: Համալիրը ներառում է՝ Սուրբ Գրիգոր և Սուրբ Աստվածածին եկեղեցիները, զանգակատունը, մատուռը, դպրոցը և այլ շինություններ: Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1201 թվականին, Իվանե և Զաքարե Զաքարյանների կողմից: Վանքը ծառայել է նաև որպես գիտական ​​կենտրոն: Հայ անվանի բանաստեղծ Ավետիք Իսահակյանը 1887-1889 թվականներին սովորել է տեղի դպրոցում: 1850 թվականին Հառիճավանքը դարձավ կաթողիկոսի ամառային նստավայր:

Հին լեգենդն ասում է, որ սելջուկների արշավանքի ժամանակ, խաղաղ բնակիչները ապաստան էին գտել վանքում: Այնուամենայնիվ, երբ թշնամուն հաջողվում է, գրավել տարածքը և ներս խուժել, պարզվում է որ վանքը դատարկ է: Սելջուկները որոշեցին, որ հրաշք է տեղի ունեցել, և մարդիկ թռչուներ դառնալով թռչել են: Սակայն իրականում մարդկանց հաջողվել էր, գաղտնի անցուղու միջոցով լքել վանքը: Զայրացած զավթիչները որոշեցին վանքը գետնին հավասարացնել: Նրանք քանդեցին զանգակատան չորս սյուները, բայց եկեղեցին չփլուզվեց: Այս անգամ սելջուկները հաստատվեցին իրենց համոզմունքի մեջ, որ վանքը հսկում են բարձրագույն ուժեր, և այլևս չփորձեցին այն ​​ոչնչացնել:

Перейти к верхней панели