Անկյուններ և նրանց չափումը

0

Posted by mananaghazaryan | Posted in Մաթեմատիկա | Posted on 30 ноября, 2022

Հետևյալ անկյուններից ո՞րն է

  • Սուր-3
  • Ուղիղ-1
  • Բութ-2
  • Փռված-1

Խնդիրներ

  1. . Քանի՞ աստիճան է ուղիղ անկյունը։ Իսկ փռվա՞ծ անկյունը։ ուղիղ-90°  փռված-180°

Գծեք ուղիղ և փռված անյուններ։

  1. Քանի՞ աստիճան է քառակուսու անկյուններից յուրաքանչյուրը և նրանց գումարը:  90°, 360°
  2. Եթե եռանկյան երկու անկյունների գումարը 120 աստիճան է, ինչքա՞ ն կլինի երրորդ անկյունը: 180°-120°=60°    ′
  3. Ուղղանկյունանիստի չափումներն են 4 սմ, 8 սմ և 10 սմ: Հաշվեք մակերևույթի մակերեսը և ծավալը:  S= (4×8+8×10+4×10)x2=304   V=4x8x10=320
  4. Կատարե՛ք մնացորդով բաժանում
  • 875 : 36 =24(11)
  • 9225 : 24=383(13)
  1. ABC եռանկյան կողմերն են 3սմ 5մմ, 2սմ 8մմ, 5սմ։ Հաշվեք եռանկյան պարագիծը։  P=3sm5mm+2sm8mm+5sm=11sm3mm
  1. Ամանորյա դիմակահանդեսին մասնակցում են 85 սովորող։ Հայտնի է, որ աղջիկները  5-ով շատ են տղաներից։ Քանի՞ աղջիկ և քանի՞ տղա են մասնակցում դիմակահանդեսին։ (85-5):2=40   40+5=45
  2. Ձմեռ պապը 10  նվերը  պատրաստում է  2 ժամում, քանի ժամում նա կպատրաստի այդպիսի 30 նվեր։   30:10×2=6h
  3. Հայկը Ամանորի համար  գնել է կարմիր, դեղին և սպիտակ փուչիկներ։ Կարմիր ու  դեղին  փուչիկները 20  հատ են, դեղին ու սպիտակ փուչիկները՝ 13 հատ, իսկ կարմիր  ու սպիտակ փուչիկները՝ 17 հատ։ Քանի՞ կարմիր փուչիկ ունի Հայկը։ 12

 

Թվաբանական խաչբառներ

0

Posted by mananaghazaryan | Posted in Մաթեմատիկա | Posted on 29 ноября, 2022

Մխիթար Սեբաստացի

0

Posted by mananaghazaryan | Posted in Հայրենագիտություն | Posted on 29 ноября, 2022

Մխիթար Սեբաստացի

 

1676 թվականի Հունվարի 17-ին, Սեբաստյա քաղաքում ծնվեց Մանուկը` Պետրոսի և Շահրիստանի զավակը: Հետագա տարիներին նա իր ծնողների շնորհիվ ստացավ բարձրորակ կրթություն, որը իրեն կպատրաստեր հետագայում ընտանեկան առևտուրը շարունակելու համար:

 

Դեռ վաղ տարիքից Մանուկը երազում էր դառնալ քահանա:

 

Նա գտավ մի ընկեր, որի հետ փախան դեպի լեռները, որտեղ ապրեցին որպես ճգնավորներ:

 

Մանուկի ծնողները գտան նրանց և նրան տարան տուն: Այս պատահարի մասին տեղեկանալով` մոտակա վանքի` Սուրբ Նշանի վանահայրը, Մանուկին առաջարկեց վանքում հասարակական աշխատանքներ կատարել, ինչը նորից մերժվեց ծնողների կողմից:

 

Նա սկսեց այցելել հարևան ընտանիքներից մեկի տուն, որտեղ մի մայր իր երկու դուստրերի հետ ապրում էր վանականի կյանքով: Նրա այցելությունների նպատակը նույն տանը ապրող քահանայի հետ զրուցելն էր, ով իրեն շատ բան սովորեցրեց վանական կյանքի մասին:

 

Վանական

 

1691 թվականն էր, երբ Մանուկը վերջապես թույլատվություն ստացավ իր ծնողներից վանքում աշխատելու համար և շուտով ստացավ սարկավակի աստիճան: Հենց այս ժամանակ նա իր անունը փոխեց` դնելով Մխիթար:

 

Մխիթարը դեռ ոգևորված էր ստեղծել քարոզիչների միաբանություն, որը նվիրված կլիներ հայ ժողովրդի կրթական և հոգևոր մակարդակների բարձրացմանը:

Քսան տարեկան հասակում Սուրբ նշան վանքի վանահոր կողմից նա նշանակվեց քահանա:

 

Քսանհինգ տարեկանում Մխիթարը հիմնեց եկեղեցի Կոստանդոպոլսում, որի օրինակով էլ մի խումբ երիտասարդների հետ հիմնեց Մխիթարյան միաբանությունը:

 

Ընդամենը երկու տարի հետո` Օսմանյան իշխանությունների հալածանքներից փախչելով` միաբանությունը տեղափոխվեց Պենոպոլես, որը գտնվում էր վենետիկում:։ 1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Իսկ 1715 թվականին միաբանությունը տեղափոխվեց Սուրբ Ղազար կղզի` Վենետիկի Հանրապետության հրամանով:

 

Սուրբ Ղազար կղզում կառուցեց վանքը, որտեղ էլ մահացավ 73 տարեկան հասակում:

 

Նա թարգմանել, ստեղծել և տպագրել է հազարավոր աշխատություններ` հարստացնելով հայերեն գրականությունը: Այսօր նրա մատենադարանում պահվում են ավելի քան 5000 ձեռագրեր և 100000 տպագիր գրականություն

Մեսրոպ Մաշտոց

0

Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի | Posted on 29 ноября, 2022

Մեսրոպ Մաշտոցը հայ գրերի ստեղծողն է, առաջին թարգմանիչը, առաջին ուսուցիչն ու հայալեզու դպրոցի հիմնադիրը, ծնվել է պատմական Հայաստանի Տարոն գավառի Հացեկաց գյուղում+-։ Մաշտոցի ծննդյան տարին ընդունված է համարել 362 թ.-!։ Վախճանվել է 440 թ. փետրվարի 17-ին-!: Մեսրոպի ծնողների մասին գիտենք միայն այնքանը, որ հոր անունը Վարդան է+։ Մեսրոպը իր ժամանակի համար լավ կրթություն է ստացել հայրենի գավառում` Տարոնում, որից հետո գնացել է Վաղարշապատ մայրաքաղաքը, և պաշտոնավարել Խոսրով Գ-ի արքունիքում՝ որպես զինվորական գրագիր-!: Նա իմացել է հունարեն, ասորերեն և պարսկերեն, որոնցով հայկական արքունիքում վարում էին գրագրությունները+։ Թե քանի տարի է Մեսրոպը պաշտոնավարել արքունիքում` հայտնի չէ, բայց հայտնի է, որ նրան արքունիքում սիրել ու համակրել են-!։

 

Ապա Մեսրոպը թողել է ծառայությունը, ընդունել հոգևոր կոչում և իրեն նվիրել ճգնավորության, իր կյանքն անցկացնում էր մենակեցության մեջ, մարդկանցից հեռու, քարանձավներում։+

Այնուհետև, առնելով իր աշակերտներին, նա մեկնում է Գողթնի կողմերը, որտեղ դեռևս ամուր պահպանվում էին հեթանոսական կրոնն ու սովորույթները-!։

 

Մաշտոցը մտահոգված էր ամբողջ հայ ժողովրդի ճակատագրով-!։ Բանն այն է, որ հայ ժողովրդի վիճակը Մեսրոպի գործունեության տարիներին չափազանց ծանր էր+: Երկիրը բաժանված էր երկու մեծ տերությունների` հռոմեական և պարսկական պետությունների միջև+։ Ձուլման վտանգը սպառնում էր երկու հատվածներում էլ-!:

Եվ Մեսրոպը մտածում է հայկական գրեր ստեղծելու մասին+։

 

Իր մտադրությունն իրականացնելու նպատակով Մեսրոպը վերադառնում է մայրաքաղաք՝ Վաղարշապատ, և դիմում Սահակ Պարթև կաթողիկոսին-!։ Պարզվում է, որ Սահակն էլ նույն մտատանջությունների մեջ է, ուստի ընդունում է Մեսրոպի առաջարկը, ապա երկուսով դիմում են Վռամշապուհ արքային, ու ստանալով նրա համաձայնությունը՝ անցնում գործի-!։

 

Վերցնելով մի խումբ երիտասարդների, Մեսրոպը դիմեց դեպի այն ժամանակվա ուսումնական ու գիտական մեծագույն կենտրոններ՝ Եդեսիա, Ամիդ, Սամոսատ-!: Զանազան գրքեր կարդալով նա ուսումնասիրեց տարբեր լեզուների այբուբենները, ծանոթացավ դրանց կառուցվածքին, տառերի ձևերին, գրության սկզբունքներին, որոնց իմացումն անհրաժեշտ էր հայկական գրեր ստեղծելու համար+։ Եվ այս բոլորից հետո ձեռնամուխ եղավ հայոց գրերի ստեղծմանը+։ Ծանոթ լինելով արդեն բազմաթիվ այբուբենների, Մեսրոպը 405-406 թվականին կազմեց հայերենի այբուբենը` ստեղծելով միանգամայն յուրահատուկ տառեր` հետևելով գրության լավագույն սկզբունքներին+։

 

Մեսսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենն ուներ 36 տառ,այն սկսվում էր ա-ով և ավարտվում ք-ով: Ավելի ուշ՝ 12-րդ դարում, ավելացան օ և ֆ տառերը+:Մաշտոցն անթերի որոշել է հայերենի բառակազմիչ հնչյունների իրական համակարգը՝ առաջնորդվելով մեկ հնչյունին՝ մեկ տառ սկզբունքով, դասավորել տառերը հունական այբուբենի հերթականությամբ, յուրաքանչյուր տառի տվել անուն (այբ, բեն, գիմ…), թվային արժեք (Ա = 1, Ժ = 10, Ճ = 100, Ռ = 1000…), սահմանել գրության՝ ձախից աջ ուղղությունը+-:

 

Մեսրոպ Մաշտոցի կենսագիրն է եղել նրա աշակերտ Կորյունը-:

 

Հայոց տառերը քանդակվել են խաչքարերի տեսքով և տեղադրվել Օշական գյուղում, որտեղ թաղված է Մեսրոպ Մաշտոցը-:

Արարատի մարզ

0

Posted by mananaghazaryan | Posted in Հայրենագիտություն | Posted on 28 ноября, 2022

Արարատի մարզ

Մարզկենտրոնն Արտաշատ քաղաքն է։ Տարածքը 2096 կմ² է։

Արարատի մարզը գտնվում է Հայաստանի հարավ-արևմուտքում։ Հյուսիս-արևմուտքից սահմանակից է Արմավիրի մարզին, հյուսիսից՝ Երևանին ու Կոտայքի մարզին, արևելքից Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերին, հարավից՝ Ադրբեջանի մասը կազմող Նախիջևանին, իսկ հարավ-արևմուտքից Թուրքիային։

Հյուսիսում Երանոսի լեռնաշղթան է։ Հյուսիսային սահմանն անցնում է Ազատ և դրա վտակ Գողթ գետերով։ Հյուսիս-արևելքում Գեղամա լեռնաշղթայի հարավարևմտյան հատվածն է։ Արևելքում Մժկատարի լեռներն են, որից արևմուտք ընկած է Դահնակի լեռնաշղթան, սրանից էլ հարավ գտնվում է Ուրծի լեռնաշղթան։ Մարզի կենտրոնում Երասխի լեռներն են, Կոտուց, Խոսրովասար լեռնագագաթները և այլ լեռնազանգվածներ։

Տարածքի ամենացածր կետը հարավում է՝ Արաքսի հունի մոտ՝ 801 մ։ Ամենաբարձր կետը հյուսիս-արևելքում գտնվող Սպիտակասար լեռնագագաթն է՝ 3555,7 մ։

Տարածքի միայն մոտ 30%-ն է հարթավայրային։

Մարզի խոշոր գետերն են Արաքսը, Հրազդանը, Ազատը, Վեդին։ Համեմատաբար փոքր գետերից են Արածոն, Չորասու հեղեղատարը, Ազատի ու Վեդիի վտակները՝ Քաջառուն (Դարբանդ), Խոսրովը, և այլն։ Արարատի մարզի գետերը պատկանում են Արաքսի ավազանին: Արարատյան հարթավայրով անցնող գետերը ունեն ոռոգիչ նշանակություն։ Ազատի վրա Լանջազատ գյուղի մոտ կառուցված է Զովաշենի ջրամբարը և համանուն ՀԷԿ-ը։

Արարատի մարզում տարեկան միջին ջերմաստիճանը ցածրադիր և բարձր լեռնային շրջանների միջև տատանվում է +10 °C-ի և -2 °C-ի միջև։Ցածրադիր շրջաններում դիտված բացարձակ առավելագույն և նվազագույն ջերմաստիճաններն են -33 °C և +42 °C, ընդ որում վերջինս Հայկական լեռնաշխարհում դիտարկված բացարձակ առավելագույն ջերմաստիճանն է և այն գրանցվել է Արարատյան հարթավայրի հարավ-արևելքում։ Ընդհանուր առմամբ Արարատի մարզն աչքի է ընկնում կլիմայի չորությամբ։

Արարատի մարզը տնտեսապես Հայաստանի ամենազարգացած մարզերից է, հատկապես կարևոր է մարզի գյուղատնտեսական նշանակությունը։ Ունենալով Արարատյան դաշտի մի մեծ հատված՝ մարզը տալիս է Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի զգալի մասը։ Առավել զարգացած է երկրագործությունը։ Հիմնական պտղատու այգիներն են խաղողի, ծիրանի, դեղձի այգիները, մշակվում են նաև կեռաս, սալոր, խնձոր, տանձ և այլն։

Մարզը նաև ալկոհոլային խմիչքների արտադրության առանցքային կենտրոններից է։ Հիմնական արտադրատեսակներն են կոնյակ, գինի, օղի։ Զբոսաշրջային խոշոր կենտրոն է Խոր Վիրապի վանական համալիրը։

Արմավիրի մարզ

0

Posted by mananaghazaryan | Posted in Հայրենագիտություն | Posted on 28 ноября, 2022

Արմավիրի մարզ

Մարզկենտրոնը`   Արմավիր
Մարզի կազմավորման թիվը՝ ապրիլի 12, 1995թ.
Տարածաշրջանները`   Արմավիրի շրջան, Բաղրամյանի շրջան, Էջմիածնի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   3 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   94 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   95 բնակավայր
Ընդհանուր տարածք`   1,242 կմ²
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 01.01.2002թ. տվյալների)`   323,300
Բնակչության խտությունը`   260.3/կմ²

Հայաստանի Հանրապետությունում տարածքի մեծությամբ ամենափոքր մարզը Արմավիրի մարզն է : Այստեղ է գտնվում Արաքս գետի միջին հոսանքում կառուցված առայժմ միակ ավտոճանապարհային կամուրջը (Մարգարա գյուղի մոտ), որը Հայաստանի Հանրապետությունը միացնում է Թուրքիային:

Արմավիրի մարզի բնական պայմանները և հարստությունները
Արմավիրի մարզի կլիման խիստ չորային է: Առանձնապես հաճելի է արևոտ, անհողմ, տևական աշունը, երբ հասունանում են այգիների ու դաշտերի բարիքները:
Միակ գետը, որ սկսվում է մարզի սահմաններում, Մեծամորն է (Սևջուրը), որը սնվում է Այղր լճից ու նրա մերձակա աղբյուրներից: Մեծամորի միակ խոշոր վտակը Քասաղն է: Գարնանը սահմանային Արաքսի, ինչպես նաև Քասաղի հորդացած ջրերը դուրս են գալիս ափերից ու ավերածությունների պատճառ դառնում:
Արմավիրի մարզը հարուստ է պատմական բացառիկ հուշարձաններով: Եզակի հուշարձան է Մեծամորի բլրի լանջին պեղված հինգհազարամյա հնության (բրոնզեդարյան) մետաղաձուլարանը:
Պատմական մեծ արժեք են ներկայացնում ուրարտական քաղաք Արգիշթիխինիլիի ավերակները: Դրանց հարևանությամբ Արաքս գետի նախկին հունի ձախ ափին գտնվել է հայոց նախկին մայրաքաղաքը`   Արմավիրը, որը դարեր շարունակ եղել է տնտեսական և մշակութային խոշոր կենտրոն ու մնացել է այդպիսին մինչև նոր մայրաքաղաքի`   Արտաշատի հիմնադրումը:
Դրանից քիչ արևմուտք`   Արաքսի ու Ախուրյանի միախառնման տեղում նշմարվում են այլ նշանավոր քաղաքի`   Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքի`   Երվանդաշատի փլատակները:
Պատմաճարտարապետական մեծագույն արժեք է ներկայացնում նաև Սարդարապատի հուշահամալիրը:
Մարզի բնակչությունը
Արմավիրի մարզը բնակչության բացարձակ թվով գրավում է միջին տեղ, բայց առաջինն է բնակչության խտության ցուցանիշով: Բնակչության ավանդական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, ուստի և նրա մեծ մասը ապրում է գյուղերում:
Արմավիրի մարզի քաղաքները
Արմավիրի մարզկենտրոնն է Արմավիրը (նախկինում`   Սարդարապատ, ապա Հոկտեմբերյան): Այն Հայաստանի երիտասարդ ու արագ զարգացող քաղաքներից է: Մարզի աբողջ տարածքի նկատմամբ կենտրոնական դիրք ունի, գտնվում է Երևան-Վաղարշապատ-Արագած-Գյումրի կարևոր ավտոխճուղու վրա: Քաղաքում գործում են երկու տասնյակից ավելի արդյունաբերական ձեռնարկություններ, կրթամշակութային ու առողջապահական`   մարզային նշանակության հիմնարկներ:
Մարզում, ամբողջ երկրում և համայն հայության կյանքում իր բացառիկ նշանակությամբ առանձնանում է Վաղարշապատ (1945-1995թթ. կոչվել է Էջմիածին) քաղաքը: Բացառիկ է նրա հոգևոր մշակութային նշանակությունը: Այդ առումով Վաղարշապատը ոչ միայն համահայաստանյան, այլև համահայկական կենտրոն է: Շնորհիվ այն բանի, որ այստեղ գտնվում է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը, Վաղարշապատը համայն հայության հոգևոր-կրոնական կենտրոնն է և Ամենայն Հայոց կաթողիկոսության ու Հայոց կաթողիկոսի աթոռանիստը: Մայր տաճարին կից գործում է Հոգևոր ճեմարանը, որը Հայ Առաքելական եկեղեցու ծառայողներ է պատրաստում Հայաստանի և սփյուռքի համար:
Երկրի էկոնոմիկայում Արմավիրի մարզի տեղը և դերը որոշող գլխավոր ճյուղը էլեկտրաէներգետիկան է`   հանձին Հայաստանում և ամբողջ տարածաշրջանում միակ ատոմային էլեկտրակայանի: Դա գտնվում է մարզկենտրոնից ոչ հեռու, Մեծամոր քաղաքում, որը կառուցվել է ատոմային էլեկտրակայանին սպասարկելու համար:
Արմավիրի մարզում տարածված է միջատի մի տեսակ, որից հնում ստանում էին «որդան կարմիր» արժեքավոր ներկը։

Ավ. Իսահակյանի առակներ

0

Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի | Posted on 28 ноября, 2022

ԳԱՅԼՆ ՈԻ ՍՈԽԱԿԸԱյս վաղեմի չար աշխարհում,
Գարնան մի օր, լուսածագին,
Անտառի մեջ գայլը րոնեց
Սոխակին:
Գայլի ճմլող, սուր ճանկերում,
Նուրբ հույզերի երգիչը հեգ
Թպրտում էր ու ծղրտում
Սրտաբեկ:
-Պա՛հ, գայլն ասաց, հռչակ ունես,
Թե երգերի մեծ վարպետ ես.
Անուշ ձայնըդ սա՞ է միթե,
Սուտասա՛ն:
— Այո՛, ճիշտ է, սոխակն ասաց, Վարպետ եմ ես հռչակավոր,
Բայց միայն թե՝
Մայր բնության ազատ գրկում,
Եվ ո՛չ դաժան քո ճանկերում,
Ո՜վ գազան:
Առակը ասում է, որ ամեն մի կենդանի էակ ուզում է ազատ լինել, որպեսզի ստեղծագործի:

 

ԿՅԱՆՔԻՑ ԹԱՆԿ ԲԱՆԸՎայրի աղավնին`
կուրծքը վիրավոր`
Ընկել էր մենակ աղբյուրի եզրին,
Ծորում էր շիթ-շիթ արյունը բոսոր.
Մեռնում էր, աչքը` ջրի երազին:Քնքուշ պարիկը տեսավ դալկահար
Մեռնող աղավնուն և խոսեց այսպես.
-Տո՛ւր ինձ այն, ինչ որ թանկ է քեզ համար,
է՛ն թանկագինը, կյանք տամ իսկույն քեզ:Մեռնող աղավնին խորհում էր ինքնին.
-Է՛ն թանկագինը` կյանքն է, անպատճառ.
Ախ, ծաղրում է ինձ աղբյուրի ոգին:
-Էհ, լավ, թո՛ղ լինի, տո՛ւր և նորից աո:Պարիկը ցողեր սրսկեց վերքին,
Աղավնին բացեց աչքերը ոսկի,
Ու թևին տալով ծափեց խնդագին.
-Ե՞րբ կուզես կյանքըս, նազելի ոգի:

-Թևերըդ կուզեմ, կյանքըդ քեզ լինի:
-Թևերը՞ս… ինչպե՞ս, ոհ, երբե՛ք, երբե՛ք.
Առանց թռիչքի կյանքը գին չունի.
Կյանքըս առ,— թռչունն ասաց սրտաբեկ:

-Թռի՛ր, սիրելի՛ս, ազատ ու վայրի,
-Թռի՛ր ու ասա ստրուկ աշխարքին,
Թե ի՛նչն է թանկը կյանքից ավելի…
Ասաց ջրերի լուսեղեն ոգին:

 

հայրենագիտություն

0

Posted by mananaghazaryan | Posted in Հայրենագիտություն | Posted on 28 ноября, 2022

place

Գառնիի հեթանոսական տաճարը ենթադրաբար կառուցվել է մ.թ. 77 թվականին: Այն գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում՝ Ազատ գետի ձախ ափին: Տաճարը նվիրված էր Միհր Աստծուն՝ հայոց դիցարանում լույսի և արևի աստվածը:

Հայտնաբերված հունական արձանագրության համաձայն, այն հիմնադրվել է Հայոց թագավոր Տրդատ I-ի կողմից:  305 թվականին, երբ հայոց արքա Տրդատ III-ը ընդունում է քրիստոնեությունը որպես պետական ​​կրոն, հեթանոսական երկրպագության բոլոր վայրերը ոչնչացվում են:

Գառնիի տաճարը միակ հեթանոսական և հունահռոմեական կառույցն է, որը պահպանվել է Հայստանի տարածքում: Ենթադրվում է, որ Գառնին մնացել է կանգուն, քանի որ այն լայնորեն ճանաչված էր որպես «արվեստի գլուխգործոց»:  Կա նաև կարծիք, որ Գառնիի տաճարը անվնաս է մնացել Տրդատ 3-րդ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի շնորհիվ: Խոսրովդուխտը խնդրել է եղբորը չավիրել Գառնու տաճարը, որն իր համար մեծ նշանակություն ուներ։

Տաճարը կառուցված է մոխրագույն բազալտից:

Կեչառիս

Կեչառիսի վանական համալիրը (սկզբնաղբյուրներում` Դարաչիչակի վանք, Էջառիս, Կեչառույք և այլն) գտնվում է Ծաղկաձոր քաղաքի հյուսիս արևմտյան մասում: Շրջակա բնական միջավայրի հետ ներդաշնակության մեջ գտնվելով` ճարտարապետական լուծումներով այս հոյակապ համալիրն ընդգրկում է չորս եկեղեցի, գավիթ, մատուռներ և շուրջ երեք տասնյակ խաչքարեր (XI-XVII դարերի):

Վանական ամալիրը ձևավորվել ու ամբողջացել է XI-XIII դդ.` Պահլավունի և Պռոշյան (Խաղբակյան) իշխանների ջանքերով։ Կեչառիսը Հայաստանի մշակութային և եկեղեցական նշանավոր կենտրոններից էր, որտեղ ապրել ու ստեղծագործել են շնորհաշատ քաղաքական գործիչ և փիլիսոփա Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, Վասակ Խաղբակյան իշխանը, նշանավոր ճարտարապետ Վեցիկը, վանքի միաբան, բանաստեղծ Խաչատուր Կեչառեցին և ուրիշներ: Կեչառիսը նաև գրչության կենտրոն էր. պահպանվել ու մեզ են հասել այստեղ գրված ու ընդօրինակված հայերեն մի քանի տասնյակ ձեռագրեր:

Վանքի գլխավոր` Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունին 1003 թ. (չնայած որոշ հետազոտողներ, հենվելով հարավային պատի արձանագրության վրա, կարծում են, որ այն կառուցվել է 1033թ-ին): Վերջինս ունի երկու մուտք` արևմտյան և հարավային: Հարավային շքամուտքը աչքի է ընկնում իր առանձնակի ճոխությամբ: Եկեղեցին ամբողջովին կառուցված է սև, սրբատաշ քարից, ներսից անսյուն է: Չորս որմնասյուներ կրում են իրենց վրա կիսաբոլոր երեքական, միմյանց կից կամարներ, որոնց վրա միաժամանակ բարձրացել է գմբեթը:

Ամենայն հավանականությամբ, գլխավոր եկեղեցուց հարավ ընկած Ս.Նշան փոքրիկ եկեղեցին նույնպես կառուցել է Գրիգոր Մագիստրոսը` հավանաբար 1051թ.-ին: Հետագայում Ս. Գրիգոր և Ս. Նշան եկեղեցիների միջև ընկած միջակա տարածության վրա կառուցվել են փոքրիկ մատուռներ: XII դ. երկրորդ կեսին Ս. Գրիգոր եկեղեցու արևմտյան մուտքի առջև կառուցվում է գավիթ, իսկ 1203-1214 թթ.-ին Վեցիկ ճարտարապետը՝ իշխան Վասակ Խաղբակյանի աջակցությամբ, կառուցում է Կաթողիկե եկեղեցին (Ս.Աստվածածին): Այն ևս կառուցված է սև սրբատաշ քարերով: Եկեղեցին ներքուստ անսյուն է, չորս կրկնահարկ խորաններով: Չորս որմնասյուները իրենց վրա կրում են պայտաձև կամարներ, որոնց վրա բոլորում է գմբեթը կրող մանեկաձև մի շրջանակ:

Այս երեք եկեղեցիներից 120 մ հեռավորության վրա է գտնվում Ս. Հարություն եզակի հատակագծային հորինվածքով եկեղեցին (1220թ.), որի արևմտյան կողմում կառուցված գավիթը եկեղեցու հորինվածքի հետ կազմում է մի ամբողջություն:

Համալիրի կարևոր կառույցներից է Վեցիկ ճարտարապետի մահարձան-խաչքարը (XIII դ.), որը կանգնեցրել են նրա ճարտարապետ եղբայրները: Կեչառիսում են թաղված նաև սելջուկների դեմ մղված ճակատամարտում զոհված Ապիրատյան Գրիգոր իշխանը (1099), Մեծ իշխան Պռոշը (1284) և այլք:

Վանքը դարերի ընթացքում բազմիցս ավերվել ու վերանորոգվել է: XVIII դ. Կեչառիսի վանքն ամայացել և լքվել է: 1828 թ. տեղի ունեցած երկրաշարժից քանդվել է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու գմբեթը: 1957-59 թթ. վանքի տարածքը բարեկարգվել է ու պարսպապատվել, շենքերի տանիքները ծածկվել են քարե սալերով: Վանական համալիրն ամբողջությամբ վերականգնվել է ավստրիահայ բարերար Վլադիմիր Հարությունյանի միջոցներով (1998-2001թթ.): Այն Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդանիստն է:

Անկյան տեսակները

0

Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի | Posted on 28 ноября, 2022

  1. Որքա՞ն է փռված անկյան աստիճանային չափը:  180°

2.Որքա՞ն է ուղիղ անկյան աստիճանային չափը: 90°

4.Կատարե՛ք բաժանում

9373 : 721 =13

27200 : 425 =64

39240 : 120 =327

32054 :682 =47

5.Գտե՛ք բաժանման թերի քանորդը.

97: 4 =24(1)

67 : 5 =13(2)

6.Ստուգողական աշխատանքից Հայկի և Արամի ստացած միավորների գումարը 75 է: Եթե Հայկը ստանար ևս 7 միավոր, կունենար այնքան միավոր, որքան ունի Արամը: Քանի՞ միավոր է ստացել նրանցից յուրաքանչյուրը: (75+7):2=41   41-7=34

Լրացուցիչ

  1. Գծե՛ք 6 սմ շառավղով շրջանագիծ: Ստացված շրջանի մեջ նշե՛ք մի A կետ, իսկ դրանից դուրս՝ B կետ: Համեմատե՛ք շրջանի կենտրոնից այդ կետերի ունեցած հեռավորությունները շրջանի շառավղի հետ: AB հատվածը կհատի՞ արդյոք շրջանագիծը:
  2. Գտե՛ք աստղանիշը
  • 13+3 x 5 = 28
  • 4 x 18 + 25 = 97

3. Մանկապարտեզում կա 20 հեծանիվ. դրանց մի մասը երկանիվ է, մի մասը՝ եռանիվ: Բոլոր հեծանիվները միասին ունեն 55 անիվ: Քանի՞ երկանիվ հեծանիվ կա մանկապարտեզում: 20×2=40  55-40=15  20-15=5

5the grade

0

Posted by mananaghazaryan | Posted in Uncategorized | Posted on 28 ноября, 2022

Ընդգծեք ճիշտ տարբերակը

They …….a cold. (have, has)

2. She ….. up at seven. (get up, gets up)

3. We …… breakfast at eight. (has, have)

4. Peter ……. to school. (go, goes)

5. Anna ….. home at two. (get, gets)

6. He ….. an ice cream. (want, wants)

8. Kelly …… TV. (watch, watches)

9. She ……. her homework. (do, does)

10. Our teacher ……..in Oxford Street. (live, lives)

11. Eric and Tom …… blue shirts. (wear, wears)

12. My sister …….a song. (sing, sings)

13. My mum …… spaghetti. (cook, cooks)

14. Mr Black ….. in his office. (work, works)

15. The girls often ……..a book. (read, reads)

 

Նախադասության բայերը գրեք անցյալ ժամանակաձևով:

1. I…….(go) to the city once a week.

2. You……(play) the guitar very well.

3. She never ……. (visit) me.

4. Tom always……..(find) new ways to do things.

5. Ann ……(want) to speak.

6 My mother ……(have) a big house.

7 We …….(play) a lot.

8. They…….(sell) fruit and eggs.

9 The building ……(be) on fire.

10 I usually …….(help) my neighbours.

11. His brother rarely …….(leave) town.

Перейти к верхней панели