Գործնական քերականություն

0

Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի | Posted on 28 февраля, 2023

Շարունակի՛ր (հարցերին պատասխանելով’ գրավոր պատմի՛ր):

 

Մի օր ճամփա ընկանք ու գնացինք աշխարհ տեսնելու: Գնացինք. գնացինք. շատ թե քիչ. մեր իմացած ու չիմացած երկրներն անցանք, սարերն անցանք, ծովերն անցանք, անապատն անցանք, մեկ էլ դեմներս մի գունավոր քաղաք փռվեց: Որ մտանք, զարմանքից բերաններս բաց մնաց: Քաղա՛ք. դու քաղա’ք. ոչ մի բան միագույն չէր: Տները կառուցված են գույնզգույն տուֆից։ Քաղաքը լեցուն էր գույնզգույն ծաղիկներով: Աչքներիս ընկավ շատ գունավոր և երջանիկ կենդանիներ: Մեզ թվաց, որ այդ քաղաքում ապրում են միայն երջանիկ մարդիկ: Այդ մարդկանց մազերը ներկած էին շատ վառ գույներով: Նրանք աճեցնում էին ծաղիկներ, հետո այդ ծաղիկներից պատրաստում գեղեցիկ փնջեր և նվիրում անցորդներին: Ծաղիկներ ստացանք նաև մենք: Մենք շրջում էինք քաղաքով և զմայլվում քաղաքի տեսարժան վայրերով:

2․ Նախադասություներն ընդարձակի՛ր:

Մոլորակը պտտվում է Արեգակի շուրջ:

Այս պատմությունը կարդալով մենք հասկանում ենք, թե ինչ գեղեցիկ քաղաքներ մենք ունենք:

Վիրուսները հեռանում են մեր համակարգչից:

— Անունս մոռացել ես:

Ես գտա ճիշտ ճանապարհը:

3․ Նախադասությունները լրացրո´ւ:

Աշխարհը շատ ուրախ կլինի, եթե մենք աշխարհը չաղտոտենք։

Մարդիկ շատ բարի կլինեն, եթե մենք էլ բարի լինենք։

Ապրելը շատ անհետաքրքիր կլինի, եթե  ընկերներ չլինեն։

Ոչ մի մարդ չի մնա այս մոլորակում, եթե արև չլինի։

Չախչախ թագավոր Գ

0

Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի | Posted on 27 февраля, 2023

Հարցեր և առաջադրանքներ՝

Կարդա Գ հատվածը և կազմիր հարցեր այդ հատվածի վերաբերյալ:

1. Ինչ է տալիս թագավորը իր աղջկան հարսանիքից հետո:

2. Ում նախիրն էր արածում:

3.  Ինչ կենդանիով է գնացել երկրից:

Կարմիրով նշված բառերը բաժանիր բաղադրիչների, յուրաքանչյուրի դիմաց նշիր բառի տեսակը ըստ կազմության:

նախիր-գոյական

ընդարձակ-ընդհանուր արձակ

աղուհացը- աղ-ու-հաց

փոշի-գոյական

ոսկեզօծ-ոսկի-օծված

կարգադրություններ-կարգ-դրություն

էսօր- այս-օր

Թվարկիր հեքիաթի հերոսներին, բնութագրիր յուրաքանչյուրին մեկ դիպուկ բառով:

Աղվես-խորամանկ

Ջաղացպան/Չախչախ թագավոր/-բախտավոր

Շահ-Մարինը- վախկոտ

Թագավոր-երջանիկ

Հարս-գեղեցիկ

Հնձվորներից մեկը տուն գալով, ինչպե՞ս կպատմի կնոջը պատահածի մասին:

— Այ կնիկ, ուրեմն լսի, այսօր իմ համար գործ եմ անում դաշտում: Մեկ էլ մի աղվես գալիս է ու հարցնում ինձ.

-Էս ում արտերն են: Ես էլ պատասխանում եմ.

-Շահ Մարինին է:

Եվ մի քանի ժամ առաջ իմացա, որ Շահ Մարինը իր ձիու վրա փախել է երկրից:

 

Կոտորակների հանում

0

Posted by mananaghazaryan | Posted in Մաթեմատիկա | Posted on 27 февраля, 2023

1.Կատարե՛ք կոտորակների հանում:

63/15 – 48/15=16/15

100/19 – 31/19=69-19

8/7 – 1=7/7

10/197 – 4/197=6/197

2.Անկանոն կոտորակից նույն հայտարարն ունեցող ի՞նչ կանոնավոր կոտորակ պետք է հանել, որպեսզի պատասխանը բնական թիվ լինի.

10/3-1/3=3

29/7-1/7=4

62/11-7/11=5

3.ABC եռանկյան պարագիծը 12/7 սմ է: Հայտնի է, որ AC = 5/7 սմ, AB = 3/7 սմ: Գտե՛ք BC կողմի երկարությունը:  12/7-5/7-3/7=4/7

4.Ի՞նչ կոտորակ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն:

82/105 +9/105 = 91/105

18/12 + 11/12 = 29/12

5.Կատարե՛ք կոտորակների հանում:

27/24 – 19/32=(108-57)/96=51/96=17/32

25/81 – 5/18=(50-45)/162=5/162

35/48 — 17/36=(105-68)/144=37/144

43/64 – 15/24=(903-514)/1536=389/1536

81/56 – 3/14=(81-12)/56=69/56

72/169 – 5/26=(144-65)/338=79/338

6.Գտե՛ք որևէ երկու կոտորակ, որոնց տարբերությունը լինի՝

4/9=8/9-4/9

17/5=27/5-10/5

18/13=21/13-3/13

Ուլունքը

0

Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի | Posted on 27 февраля, 2023

Շաքիի ջրվեժ և Սատանի կամուրջ

0

Posted by mananaghazaryan | Posted in Հայրենագիտություն | Posted on 26 февраля, 2023

Շաքիի ջրվեժը 

Շաքիի ջրվեժը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզում, ։ Բարձրությունը մոտ 15-17 մ է։ Ջրվեժի տեղանքը իրենից ներկայացնում է խորը կիրճ՝ հարուստ ժայռերով և քարայրներով։ Դրանցում հայտնաբերվել են մարդու գործունեության հետքեր։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն։

Սատանի կամուրջ

Սատանի կամուրջ՝ բնական կամուրջ Որոտան գետի վրա, ՀՀ Սյունիքի մարզում: Երկարությունը մոտ 30 մ է, լայնությունը՝ 50-60 մ: Գոյացել է շրջակայքի հանքային աղբյուրների կրաքարային նստվածքներից՝ տրավերտիններից: Շրջակայքում և կամրջի տակ կան շթաքարեր ու պտկաքարեր: Սատանի կամրջի վրայով է անցնում Գորիս- Տաթև ավտոճանապարհը:

«Սատանի կամուրջ» անվան հետ կապված տարբեր վարկածներ կան: Ոմանք ասում են, որ անունը կապված է կամրջի տակ ջրում խեղդվելու բազմաթիվ դեպքերի հետ: Կա վարկած, որ ավելի քիչ ջուր է մտնում կամրջի տակ քան դուրս է գալիս: Դա պայմանավորված է նրանով, որ վերևից հանքային ջրեր են կաթկթում:

It is a story about homeless puppy

0

Posted by mananaghazaryan | Posted in Անգլերեն | Posted on 24 февраля, 2023

small, helpless, happy, beautiful, sweet, sad

5 Benefits of Getting a Puppy - VitaPet

It is a story about homeless puppy. One day when I was walking around our house, I saw one  homeless puppy. It was small, helpless and very sad. I felt sorry for it and I took it home. When I brought puppy home, I gave it something to eat.  After that I washed him. The puppy fell asleep. Next day we saw a very beautiful puppy. Some days laterr he became strong and happy. And he liked to eat sweets very much.

Չախչախ թագավոր

0

Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի | Posted on 22 февраля, 2023

Կարմիրով նշված բառերի բացատրությունը բառարանում նայիր, սովորիր:

կողոպտել-ուրիշի ունեցվածքը խլել՝ հափշտակել

շշկլված-զարմացած, շշմած

խնամախոս-հարսնախոս

Մանուշակագույնով նշված դարձվածքների իմաստները բացատրիր:

բերանը բաց-զարմացած

միտք է անում-մտածում է

Վերնագրիր հատվածը:

Հարսանիքը

 

 

Կոտորակների կրճատում և գումարում

0

Posted by mananaghazaryan | Posted in Մաթեմատիկա | Posted on 22 февраля, 2023

Կրճատեք կոտորակները

Կոտորակը կրճատելու համար անհրաժեշտ է կոտորակի համարիչն ու հայտարաը բաժանել նրանց ամենամեծ ընդհանուր բաժանարարի վրա։

  • 15/20=3/4
  • 25/10=5/2
  • 3/9=1/3
  • 12/4=3/1=3
  • 5/30=1/6
  • 36/48=3/4
  • 48/6=8/1=8
  • 27/81=1/3
  • 100/125=4/5

Կատարե՛ք գումարում

  • 12/50+6/25=24/50=12/25
  • 6/13+4/2=64/26=32/13
  • 7/12+5/10=65/60=13/12
  • 7/24+5/10=95/120=19/24
  • 4/11+3/4=49/44
  • 12/5+3/10=27/10
  • 6/8+6/5=78/40=39/20
  • 7/8+8/9=127/72
  • 14/3+15/2+3/4=(56+90+9)/12=155/12
  • 6/4+3/4+5/3=47/12
  • 12/7+8/3+41/21=(36+56+41)/21=133/21
  • 5/8+6/4+6/5=(25+60+48)/40=133/40

Նարեկը որոշեց վերանորոգել  իր  ննջասենյակը։ Առաջին օրը նա կատարեց ամբողջ աշխատանքի  1/12-րդ մասը, երկրորդ օրը՝ 1/6-րդը։ Աշխատանքի ո՞ր մասը մնաց կատարելու։ 1/12+1/6=3/12=1/4    1-1/4=4/4-1/4=3/4

Անահիտը առաջին օրը կարդաց ամբողջ գրքի 1/5-րդ մասը, երկրորդ օրը՝ 4/7-ը։ Անահիտին գրքի ո՞ր մասը մնաց   կարդալու։  1/5+4/7=27/35    1-27/35=35/35-27/35=8/35

Հասմիկը առաջին օրը կարդաց ամբողջ գրքի 1/6-րդ մասը, երկրորդ օրը՝ 1/2-ը, իսկ երրորդ օրը՝ 1/5-ը։ Ամբողջ գրքի ո՞ր մասն է կարդացել Հասմիկը 3 օրում։ 1/6+1/2+1/5=26/30=13/15

Барекендан. (Масленица)

0

Posted by mananaghazaryan | Posted in Ռուսերեն | Posted on 21 февраля, 2023

Попробуйте пересказать события сказки, и ответьте на вопросы:

  1. Чем понравилась тебе эта сказка?

Мне понравилось в этой сказке момент, когда  обманули мужа и забрали у него коня.

2. Кто герои этой сказки?

жена, муж, хитрый прохожий

3. Чему учит сказка?

Сказка нас учит, что не надо верить кому попало и быть более внимательным.

Փետերվարի 21-Մայրենի լեզվի միջազգային օր

0

Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի | Posted on 21 февраля, 2023

Փետրվարի 21

Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է, որը վերջին տարիներին նշվում է նաև Հայաստանում: Զարմանալի է, որ այս տոնի օրը (կամ նախորդող օրերին) տոնի ծագման մասին գրեթե չեն խոսում՝ չնայած, որ դա շատ բան կարող է հուշել տոնի խորհրդի, նշանակության մասին։ Սա խիստ հետաքրքրական պատմություն է, ուստի որոշեցի մեկ անգամ ևս հակիրճ ներկայացնել իմ ընկերներին։ Հատկապես որ նույնիսկ գիտական աստիճան ունեցող պաշտոնյան կարծում է, թե սա մեր` հայերիս ստեղծած տոնն է և նվիրված է հայոց լեզվին: Ինչևէ, դա այնքան էլ կարևոր չէ:

1947 թ., երբ անգլիացիները վերջապես հեռանում են Հնդկաստանից, կազմավորվում է Պակիստան պետությունը։ Այն կազմված էր երկու խոշոր տարածաշրջաններից, որոնք իրարից կտրուկ տարբերվում էին մշակույթով և լեզվով. արևմտյան Պակիստանում իշխում էր ուրդու լեզուն, իսկ արևելյանում՝ բենգալերենը։ Չնայած բենգալերենը միլիոնավոր մարդկանց մայրենի լեզուն էր, սակայն 1948 թ. Պակիստանի կառավարությունն ամբողջ երկրի համար պետական լեզու է հռչակում ուրդուն։

Հետաքրքիր փաստեր աշխարհի լեզուներից.

ASUE | Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է

Հայերենը հնդեվրոպական լեզուների մեջ ինքնուրույն լեզվաճյուղ է: Հայերենն ունի 60-ից ավելի բարբառ: Հայոց այբուբենը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին:

Աշխարհում ընդհանուր առմամբ հաշվվում է մոտ 7.000 լեզու, որոնցից մոտ 2.400-ը կարող է ընդմիշտ անհետանալ: Մոտավոր հաշվարկներով յուրաքանչյուր 14 օր մահանում է մեկ լեզու:

Ամենաշատ օգտագործվող լեզուն, թերևս, մանդարինն է: Այն համարվում է չինարենի բարբառներից մեկը: Այդ լեզվով խոսում է ավելի քան 885 միլիոն մարդ, երկրորդ տեղում իսպաներենն է՝ 332 մլն, երրորդը՝ անգլերենը՝ 322 մլն, այնուհետև՝ ռուսերենը՝ 170 մլն մարդ:

Պապուա անվամբ երկրում, որը գտնվում է Նոր Գվինեայում, խոսում են ավելի քան 700 լեզվով:

Ֆրանսիական Գվինեայի մի մասում շատ տարածված է տակի լեզուն, որն ունի ընդամենը 320 բառ:

Ամենաերկար այբուբենը բաղկացած է 74 տառից. դա քհմերական այբուբենն է: Այդ լեզվով են խոսում Կամբոջայում, Թայլանդում և մի քանի այլ երկրներում: Այն համարվում է Կամբոջայի պետական լեզուն:

Ֆիներենն ամենահեշտ լեզուն է: Այդ լեզվում տառերը գրվում են այնպես, ինչպես լսվում են: Սակայն այդ լեզուն բավականին ճկուն է. այն ունի ավելի քան 15 հոլով:

Համաձայն Գինեսի ռեկորդների գրքի` ամենադժվար լեզուն աբազերենն է, որն օգտագործվում է Ռուսաստանում, Թուրքիայում, Աբխազիայում:

Ամենահին տառն «Օ»-ն է: Այն օգտագործվում է աշխարհի 65 լեզվում: Տառը մ.թ.ա. 1300 թ.-ին հայտնվել է փյունիկյան այբուբենում:

Աֆրիկա մայրցամաքում ավելի քան 1.000 լեզու գոյություն ունի, իսկ Հարավաֆրիկյան Հանրապետությունն ունի պաշտոնական 11 լեզու:

Չինարենն ունի ավելի քան 40.000 հիերոգլիֆ: Ի դեպ, «դժվարություն», «անհաջողություն» հիերոգլիֆը պատկերվում է նույն զույգ հիերոգլիֆով, ինչ «կին» բառը:

Աշխարհի լեզուների մեծ մասում «մայր» բառը սկսվում է «Մ» տառով:

Բուգենվիլ կղզու բնակիչները խոսում են ռոտոկաս լեզվով, որի այբուբենն ունի 12 տառ:

Ֆրանսերենում «Օ» տառը կարելի է արտասանել 13 ձևերով:

Մեքսիկայում կա մի լեզու, որը կարող է ընդմիշտ անհետանալ, քանի որ այդ լեզվով խոսում են միայն երկու հոգի:

Բասկերի լեզվով խոսում են բասկերը, ովքեր բնակվում են Իսպանիայի հյուսիսային և Ֆրանսիայի հարավային շրջաններում: Դա միակ եվրոպական լեզուն է, որը չի պատկանում որևէ հայտնի լեզվաընտանիքի և համարվում է կեղծ մեկուսացված լեզու:

Աստվածաշունչն ամենաշատ թարգմանված գիրքն է աշխարհում: Այն թարգմանվել է 2454 լեզվով: Ամենաշատ թարգմանությունների թվով երկրորդ տեղում է «Պինոկիոն»:

Սիլբա լեզուն, որով խոսում են Լա Գոմերա կղզու բնակիչները (Կանարյան կղզիներ, Իսպանիա), ամբողջապես բաղկացած է սուլոցներից:

 

21 Փետրուարը Մայրենի լեզուի օր է. մայրենի լեզուներ վտանգուած են | Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն

Բանաստեղծություներ

Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս,

Առնական է, կոպիտ, բայց միևնույն պահին

Պայծառ է նա, որպես մշտաբորբոք փարոս,

Վառված հրով անշեջ դարերում հին։ —

Եվ վարպետներ, խոնարհ ու հանճարեղ,

Հղկել են այն դարեր, որպես մարմար,

Եվ փայլել է նա մերթ, ինչպես բյուրեղ,

Մերթ կոպտացել, ինչպես լեռնային քար։

Բայց միշտ պահել է նա իր կենդանի ոգին, —

Եվ եթե մենք այսօր կոտրատում ենք այն մերթ,

Այդ նրանից է, որ ուզում ենք մեր

Նոր խոհերի վրա ժանգ չչոքի։

Այդ նրանից է, որ այսօրվա ոգուն

Այլևս չի կարող լինել պատյան

Ո ՛չ Տերյանի բարբառը նվագուն,

Ո ՛չ Նարեկի մրմունջը մագաղաթյա։—

Եվ ո ՛չ անգամ Լոռու պայծառ երգիչ

Թումանյանի բարբառը գեղջկական, —

Բայց նա կգա — լեզուն այս երքաթյա բերքի

Եվ խոհերի այս խո՜ր ու երկարակամ…:
                                                                       Եղիշե Չարենց

Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը, իրքնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը:
                                                                                                                                   Հովհաննես Թումանյան

Перейти к верхней панели