Լոռի
0
Posted by mananaghazaryan | Posted in Ամառային ուսումնական ճամբար, Ճամփորդություն | Posted on 18 июня, 2025
Հունիսի 10-12 մենք գնացինք Լոռի։ Այս երեք օրերը անմոռանալի էին։ Մենք այցելեցինք տարբեր տեղեր, ձեռք բերեցինք նոր ընկերներ և ուղղակի շատ լավ ժամանակ անցկացրեցինք։ Հիմա մանրամասն կպատմեմ։
Մենք գնացինք առավոտյան շուտ և մեր առաջին կանգառը եղել է սպիտակը, իսկ հետո արդեն Վանաձորը։ Մենք այցելեցինք Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին։ Մյուս մեր կանգառը եղել է Գյուլագարակի եկեղեցին։ Որոշ ժամանակ հետո մենք գնացինք արդեն հյուրատուն և տարբեր խաղեր խաղացինք։ Ընտրեցինք և քնեցինք։
Մյուս օրը սկսեց առավոտյան նախավարժանքից ընկեր Նառայի հետ։ Նախավարժանքից հետո մենք նախաճաշեցինք և սկսեցինք պատրաստվել քայլարշավին։ Մենք քայլեցինք 10կմ, և ահա մեր այցելված տեղերը`Կուրթան, Վարդաբլուր, արշավ Արևածագի ձոր, Հնեվանք, կանգառ Վարդաբլուրի լճերում։Հետո եկանք հյուրատուն, ընթրեցինք և բակային խաղեր խաղացինք։
Երրորդ որը մենք տխրել էինք, որ պետք է վերադառնանք, որովհետև մեզ շատ եր դուր գալիս Լոռիում։ Մենք հավաքեցինք մեր իրերը, արեցինք նախավարժանք և նախաճաշեցինք։ Մենք ունեինք ժամանակ, և որոշեցինք միքիչ վոլեյբոլ խաղալ։ Իսկ հետո նստեցինք ավտոբուս և գնացինք Ստեփանավանի էքստրիմ այգին։ Ստեփանավանից հետո գնացինք Լոռե բերդ և Սուրբ Նիկողոայոսի եկեղեցի։
Այսպիսի հրաշալի օրեր ենք անցկացրել Լոռիում։




