Ճամբարի երրորդ ուսումնական շրջանի հաշվետվություն

0

Posted by mananaghazaryan | Posted in Հաշվետվություն, Ձմեռային ուսումնական ճամբար | Posted on 28 января, 2024

Այս տարվա ճամբարը իմ համար ամենալավ ճամբարն էր։ Այս ճամբարի ընթացքում մենք խաղացել ենք շատ տարբեր խաղեր, կատարել ենք տարբեր նախագծեր։ Իմ ամենասիրելի նախագիծն էր թաթերական նախագիծը։ Նաև ճամբարի ընթացքում մենք գնում էինք պարի և հրաձգության դասերի։

Մենք գնացել ենք տարբեր ճամփորդությունների, այդ թվում սահադաշտ, Սևաբերդ, թանգարան և Գյումրի։ Իհարկե ինձ դուր եկավ բոլոր ճամփորդությունները, բայց ամենաշատը ինձ դուր եկավ սահադաշտը և Գյումրին։ Մենք ունեցել ենք շատ վիկտորինաներ։ Նաև մենք ծանոթացանք ավագ դպրոցի երեխաների հետ, ում հետ հետագայում գնացինք թանգարան։ Մենք նոր ընկերներ ձեռք բերեցինք, օրինակ ես ծանոթացա Դավիթի ու Մհերի հետ։ Ճամբարի ժամանակ մենք նաև ունեցել ենք խոհարարության ժամ, որի ընթացքում պատրաստել ենք պիցցաներ և կրուասաններ։

Ճամփորդություն դեպի Գյումրի

0

Posted by mananaghazaryan | Posted in Ձմեռային ուսումնական ճամբար, Ճամփորդություն | Posted on 28 января, 2024

Ճամփորդություն դեպի թանգարան

0

Posted by mananaghazaryan | Posted in Ձմեռային ուսումնական ճամբար, Ճամփորդություն | Posted on 24 января, 2024

Դեպի Սևաբերդ

0

Posted by mananaghazaryan | Posted in Ձմեռային ուսումնական ճամբար, Ճամփորդություն | Posted on 21 января, 2024

Հունվարի 18-ին մենք ջոկատով գնացել ենք Սևաբերդ։ Դպրոցից մենք շարժվեցինք մոտ ժամը 10-ին, իսկ հետ վերադարձանք մոտ 14:30։ Ինձ շատ դուր եկավ Սևաբերդը։ Մենք շատ լավ ժամանակ անցկացրեցինք այնտեղ։

Բնագիտատեխնիկական ստուգատես 2024

0

Posted by mananaghazaryan | Posted in Ձմեռային ուսումնական ճամբար | Posted on 19 января, 2024

թվային ուսումնական գործիքներ

Դպրոցում ես ամենաշատը օգտագործում եմ պլանշետը և հեռախոսը, քանի որ այդ գործիքներով ես անում եմ իմ դասերը և նախագծերը։ Նաև ես շատ հաճախ դպրոց եմ բերում իմ ականջակալները, որպեսզի մինչև դպրոց հասնել կամ դպրոցում դասամիջոցի ժամանակ ֆիլմ նայեմ և ուրիշներին չխանգարեն։

տանը եղած գործիքներ

Տանը ես օգտագործում եմ մեծ համակարգիչ’ դասերի համար։ Ես և իմ եղբայրը շատ ենք սիրում պլեյստեշենով խաղեր խաղալ, երբ ազատ ժամանակ ունենք։ Տանը ես նույնպես օգտագործում եմ իմ ականջակալները:

իր խնամած բույսը, կենդանին

Երրորդ դասարանում մենք և մեր դասատուն գնացել էինք ընկեր Շողիկի լաբորատորիա և այնտեղ մեզ նվիրեցին բույսեր, որոնք մենք պիտի խնամեինք։ 

իր ուսումնական բլոգը․

Ես օգտվում եմ edublogs հարթակից։ Ես այդ հարթակին տիրապետում եմ մոտ 3 տարի։ Իմ բլոգը բացել է իմ առաջին դասարանի դասվարը։ Ես ունեցել եմ շատ դժվարություններ, երբ նոր էի սկսել օգտվել բլոգից. չէի հասկանում’ ինչպես նոր նյութ ստեղծել, ինչպես նկար ավելացնել, գույն փոխել և այլն։ Ժամանակ առ ժամանակ ես սկսեցի տիրապետել բլոգին։ Վերջերս մի դժվարություն առաջացավ, քանի որ բլոգում կորավ խմբագրելու կոճակը և նյութերը ոչ մի ձև չէր լինում խմբագրել։ Այժմ իմ բլոգում ես ունեմ 995 նյութ։

իր սիրած համակագչային խաղը:

Իմ սիրած խաղերն են <<prison escape>><<Roblox>>։

Prison escape -Այս խաղը ես և իմ ընկերուհի Լիլիթը ընտրել ենք, որպեսզի միասին անցնենք ամբողջ խաղը։ Այդ խաղում մենք պիտի փախնենք բանակից’ օգտագործելով, օրինակ մկրատ, թուղթ և այլն։

Roblox — այդ խաղը ես խաղում եմ 2018 թվականից։ Երբեմն խաղում եմ ընկերներիս հետ, կամ մենակ։ Այս խաղը ես սիրում եմ նրանով, որ դու կարող ես ուսումնասիրել տարբեր քաղաքներ, խաղեր և այլն։

Սևաբերդ

0

Posted by mananaghazaryan | Posted in Ձմեռային ուսումնական ճամբար | Posted on 18 января, 2024

Մեր օրը ճամբարում

0

Posted by mananaghazaryan | Posted in Ձմեռային ուսումնական ճամբար | Posted on 17 января, 2024

Մեր օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքի պարերից։ Ընդհանուրից հետո, մենք գրեցինք պիցցայի և կրուասանի բաղադրատոմսը և գնացինք խանութ։ Մենք գնեցինք բոլոր բաղադրիչները և գնացինք հետ դպրոց։ Մենք պատրաստեցինք 6 հատ շատ համեղ պիցցաներ, իսկ կրուասաները, որոշեցինք պատրաստել ուրբաթ օրը։ Համեղ պիցցան համտեսելուց հետո, գնացինք ավագ դպրոց նախագիծ անելու համար։ Նախագիծը անելուց հետո, մեր մոտ երգի դաս էր։ Վերջին ժամը տրամադրեցինք վաղվա ճամփորդության քննարկման համար։

Իսպանիայի կենտրոնական բանկի մասին

0

Posted by mananaghazaryan | Posted in Ձմեռային ուսումնական ճամբար | Posted on 17 января, 2024

Իսպանիայի կենտրոնական բանկը։ Հիմնադրվել է Մադրիդում 1782 թվականին Կառլոս III-ի կողմից, ներկայումս Եվրոպական համակարգի կենտրոնական բանկերի անդամ է։

Բանկը հիմնադրվել է Banco Nacional de San Carlos անվանումով, նրա առաջին տնօրենը եղել է ֆրանսիացի բանկիր Ֆրանսիսկո Կաբարյուսը։

1793-1814 թվականներին մի շարք պատերազմներից հետո բանկը կառավարության մոտ զբաղեցրել է ավելի քան 300 միլիոն ռեալ, ինչի պատճառով Իսպանիայի կառավարությունները ունեցել են ֆինանսական դժվարություններ։ Գանձապետարանի նախարար Լուիս Լոպես Բալեստերոսը (Luis Lopez Ballesteros) 1829 թվականին ստեղծել է 40 միլիոն ռեալ հիմնադրամ, բանկի պարտավորություններն ապահովելու համար, բանկը նույն տարում վերանվանվել է որպես Banco Espanol de San Fernando։

1994 թվականին Իսպանիայի բանկը դարձել է եվրոպական համակարգի կենտրոնական բանկերի անդամ։

Դիջիթեք 2024

0

Posted by mananaghazaryan | Posted in Ձմեռային ուսումնական ճամբար | Posted on 16 января, 2024

Ես օգտվում եմ edublogs հարթակից։ Ես այդ հարթակին տիրապետում եմ մոտ 3 տարի։ Իմ բլոգը բացել է իմ առաջին դասարանի դասվարը։ Ես ունեցել եմ շատ դժվարություններ, երբ նոր էի սկսել օգտվել բլոգից. չէի հասկանում’ ինչպես նոր նյութ ստեղծել, ինչպես նկար ավելացնել, գույն փոխել և այլն։ Ժամանակ առ ժամանակ ես սկսեցի տիրապետել բլոգին։  Վերջերս  մի  դժվարություն առաջացավ, քանի որ բլոգում կորավ խմբագրելու կոճակը և նյութերը ոչ մի ձև չէր լինում խմբագրել։ Այժմ իմ բլոգում ես ունեմ  995 նյութ։ Ես ուզում եմ պատմել, թե ինչ ծրագրերի եմ  տիրապետում։ Ամենալավը  տիրապետում եմ flippa clip, Ibis paint X  ծրագրերի։ Այդ երկու ծրագրերը նկարչական են։ Ես նրանց օգտագործում եմ անիմացիա և նկարներ նկարելու համար։ Քանի որ ես գնացել եմ անիմացիաիայի այդ ծրագրով ես շատ լավ եմ աշխատում և հանգիստ կարող եմ անիմացիա նկարել։ Նաև վերջերս սկսել եմ տիրապետել Canva ծրագրին, այդ ծրագրով ես պատրաստում եմ լոգոներ։ Այդ ծրագրին ինձ ծանոթացրել է ընկեր Նարեկը։

Երկրորդ ուսումնական շրջանի ուսումնական պան

0

Posted by mananaghazaryan | Posted in Ձմեռային ուսումնական ճամբար, ուսումնական պլան | Posted on 15 января, 2024

Ճամբարային ջոկատ

Տաթև Աբրահամյան

Ճամբարային նախագծերը՝ այստեղ ։

Ճամբարային օրակարգ

Հունվարի 8

09:00-09:15` ճամբարային ընդհանուր պարապմունք,

09:20-10:05` Ճամբարային նախագծերի քննարկում, լրացումներ, ծանոթանում ենք , մասնակիցները ճանաչում են իրար,

10:10- 10:55` Ավագ դպրոցի սովորողների առաջարկած նախագիծը,

11:05-11:50` ճամբարային վիկտորինա,

11: 55-12: 35` պար,

12: 35-13:00` ընդմիջում,

13:00-13: 40` թատերական նախագծի նախապատրաստական աշխատանք․ ,,Հինգ հասուն տանձերը,, ստեղծագործության ընթերցում, դերերի բաժանում։

13:30-14:00` օրվա լուսաբանում։

Հունվարի 9 

09:00-09:15` ճամբարային ընդհանուր պարապմունք,

09:20-10: 55` ,,Ձմեռ պապ,, մրցանակի հայտերի քննարկում, հայտի լրացում,

11:05-11: 50` մարզական ժամ,

11: 55-12: 35` Էմիլյա Զատիկյանի նախագիծ, Քոլեջի սովորող,

12: 35- 13:00՝ ընդմիջում,

13:00-13: 35` ճամբարային խաղեր,

13: 35- 14:00` օրվա լուսաբանում

Հունվարի 10 

09:00-09:15` ճամբարային ընդհանուր պարապմունք,

09: 20- 10: 20` նախագծային աշխատանք՝ թատերական նախագիծ, հետազոտական աշխատանքներ։

10: 20-13: 15` այցելություն սահադաշտ,

13: 15- 14:00` օրվա ամփոփում, լուսաբանում։

Հունվարի 11

09:00-09:15` ճամբարային ընդհանուր պարապմունք,

09:20-10:05` երգ,

10: 10-10:55` վիկտորիան Ավագ դպրոցի սովորողների կազմակերպմամբ․ ,,Սովորող սովորեցնող նախագիծ,,

11:05-11:50` խեցեգործություն,

11: 55-12:35` բանավեճ

12: 35-13:00` ընդմիջում,

13:00-14:00` նախագծային աշխատանք՝ թատերական, հետազոտական ։Օրվա ամփոփում։

Հունվարի 12

09:00-09:15` ճամբարային ընդհանուր պարապմունք,

09:20-10:05`նախագծային աշխատանք՝ թատերական, հետազոտական,

10: 10-10:55`նախագծային աշխատանք՝ թատերական, հետազոտական ,

11:05-11:50` մարզական ժամ,

11: 55-12:35` Հրաչ Ղալամքարյանի առաջարկած նախագիծը,

12: 35-13:00` ընդմիջում,

13:00-14:00` ճամբարային խաղեր, օրվա ամփոփում ։

Հունվարի 15

09:00-09:15` ճամբարային ընդհանուր պարապմունք,

09:20-10:05` Ուսումնական երկրորդ շրջանի անհատական պլաններ սովորողի բլոգում, օրվա լուսաբանումների խմբագրում,

10: 10-10:55` վիկտորինա,

11:05-11:50` Ստուգատեսային հայտի լրացում․ Դիջիթեքի բովանդակություն, հայտ,

11: 55-12:35` պար

12: 35- 13:30` թատերական նախագիծ կամ ազգային խաղեր,

13: 30- 14:00` օրվա լուսաբանում։

Перейти к верхней панели