Դասարանական

0

Posted by mananaghazaryan | Posted in Գրականություն | Posted on 31 октября, 2024

Աշխատանք դասարանում

Կոմիտասի բանաստեղծությունների քննարկում, վերլուծություն.

Փշուր մը 

Մտի՛ր խորը,

Գտիր՝ նորը.

Վանե՛ հինը,

Բանե՛ մինը։

Ելավ շինական

Ելավ շինական՝ ցանեց առավ

Բուռը լի ցորեն.

Անցավ դաշտեն ու ձորեն,

Բարձավ տասը լիր ցորեն։

Այն ի՞նչ ամպ էր

Այն ի՞նչ ամպ էր՝ աղոտ-աղոտ ծռվեցավ,

Ու թուխ պատեց կապուտեց․

Այն սև ամպ էր՝ մաղոտ-մաղոտ ցրվեցավ,

Ու պուխ կապեց պատուտեց

Անմար սեր

Քեզ չըսիրե՞լ,

Գեհեն կորել

Ու կըրակով հոգին փորել։

― Քեզի սիրել՝

Դըրախտ երթալ

Ու վարդերով քընանալ։

 

Կյանք

Շառա՜չ, շառա՜չ

Սարեն հեղե՛ղ փրթավ,

Վազո՛ւմ է առաջ ու շեշտակի

Հողեն ծառեր ծամելով,

Հողեն քարեր քամելով,

Գետը լցավ ու գալարեց,

Սիրտը խցավ ու պալարեց

Ցելա՜վ, ցելա՜վ

Ամպեն արե՛վն ելավ,

Նազում է կանաչ ու հեշտակի

Սարի խոցին ժպտելով,

Ծառի ծոցին ծպտելով,

Պաղաղ գետին ջե՜ր բերելու,

Խավար սրտին սե՜ր մերելու։

  • Ըստ այս բանաստեղծությունների՝ գրի՛ր Կոմիտասի գրելաոճի մասին: Ի՞նչ առանձնահատկություններ ունեն Կոմիտասի ստեղծագործությունները: (Ամենաքիչը վեցը նախադասություն):

Ես նկատեցի, որ Կոմիտասը շատ է սիրում գրել պուճուր մուճուր բանաստեղծություններ։  Չնայած նրան, որ բանաստեղծությունները փոքրիկ են, նրանք մեծ իմաստ են արտահայտում։ Ամեն բանաստեղծության տողը արտահայտում է ամբողջ բանաստեղծության իմաստը։

Երկրաչափություն 31.10.24

0

Posted by mananaghazaryan | Posted in Երկրաչափություն 7 | Posted on 31 октября, 2024

79)

10 հատ

80) Այո, այդպես է։

81)

 

82)

83) Քանի որ BC-ն a է, ապպա միջնակետերի հեռավորությունը կլինի a/2։

84) DB=x

x+3x=16

X=4

DA=12

Աշխարհի բնակչության ռասսայական, կրոնական և ազգային կազմը

0

Posted by mananaghazaryan | Posted in Աշխարհագրություն | Posted on 31 октября, 2024

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

1. Ի՞նչ է ռասան: Որո՞նք են ռասայական հատկանիշները:

Ռասաներն ընդհանուր ծագմամբ, ինչպես նաեւ ժառանգաբար փոխանցվող արտաքին

մարդաբանական հատկանիշներով իրար նման մարդկանց պատմականորեն ձեւավորված

խմբերն են

2. Թվարկե՛ք չորս մեծ ռասաները։ Քարտեզի վրա ցո՛ւյց տվեք դրանց տարածման հիմնական շրջանները:

Տարբեր արտաքին հատկանիշներ ունեցող մարդկանց ընդունված է խմբավորել 4 մեծ

ռասաներում՝ եվրոպեոիդ, մոնղոլոիդ, նեգրոիդ եւ ավստրալոիդ։

3. Ի՞նչ է ազգը։ Ինչպե՞ս է որոշվում անձի ազգային պատկանելությունը։ Ի՞նչ գիտեք ազգերի ձուլման մասին:

աշխարհում հաշվվում է շուրջ 3-4 հազար ժողովուրդ (էթնոս), որոնք միմյանցից տարբերվում են թվաքանակով, լեզվով, մշակույթով,սովորույթներով, էթնիկական (ազգային) ինքնագիտակցությամբ։Յուրաքանչյուր ազգ որոշակի տարածքի վրա պատմականորեն ձեւավորված եւ վերոհիշյալ:հատկանիշներով օժտված մարդկանց կայուն խումբ է։

4. Նշե՛ք աշխարհի խոշորագույն լեզվաընտանիքները, լեզվախմբերը և ժողովուրդները: Բացատրե՛ք հնդեվրոպական լեզվաընտանիքի լայն տարածման պատճառները։

Հնդեվրոպական լեզվաընտա-նիքի կազմում առանձնանում են սլավոնական, ռոմանական, գերմանական խոշոր լեզվախմբերը։

5. Նշե՛ք համաշխարհային կրոններն ու դրանց տարածման շրջանները։

Ամենամեծաքանակ հետեւորդներն ունեն երեքը՝ քրիստոնեությունը, մահմեդականությունը (իսլամ) եւ բուդդայականությունը (կամ բուդդիզմը)։ Դրանք համարվում են համաշխարհային կրոններ։ 

Lesson 1 and 2

0

Posted by mananaghazaryan | Posted in Անգլերեն | Posted on 30 октября, 2024

Lesson 1 

Lesson 2 

Who is my hero

My hero is my father, because he always helps me, even when he is very tired. I can rely on him in difficult situations. He teaches me to be strong. We understand each other without words. I think for all kids their fathers are their first heroes.

Люксор

0

Posted by mananaghazaryan | Posted in Ռուսերեն | Posted on 30 октября, 2024

Домашнее задание: написать сочинение » Самое запомнившееся мне путешествие»

Самое запомнившееся мне путешествие

В этом году я посетила Люксор. Мне он очень понравился. Я давно мечтала его посетить. В Люксоре мы посетили «Храм Хатшепсут в Дейр эль-Бахри», «Гробницы Фараонов»,» Банановый остров», «Долину Царей», «Карнакский храм». Так же мы покатались на лодках по Нилу. Больше всего мне понравился «Карнакский храм» и «Гробницы Фараонов». Конечно же другие места мне тоже понравились, но эти запомнились больше всего. Нельзя не рассказать про Нил. Вода была очень холодная, но приятная, так как было очень жарко. А так же, я в первый раз попробовала настолько сладкое и вкусное манго. На банановом острове я попробовала сок из сахарного тростника. Это путешествие я запомню на всю жизнь.

Դասարանական

0

Posted by mananaghazaryan | Posted in Հայոց լեզու | Posted on 30 октября, 2024

1)Տրված բառերով բաղադրյալ բառեր կազմի՛ր:

Կեր, գնաց, ասաց, անվան, մարդիկ:

Կեր-կերակուր, գնաց-գնացք, ասաց-ասացվածք, անվան-անվանում, մարդիկ-մարդկություն:

2) Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների (օրինակ ՝ հրաշամանուկ- հրաշ-ա-մանուկ) և պարզի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ի՞նչ ընդհանրությամբ է կազմված:

ա) Սահմանադիր-սահման -ա-դիր, զմրուխտափայլ-զմրուխտ -ա-փայլ, կանխավճար-կանխիկ-ա-վճար, սնափառ-սն-ա-փառ, բաղաձայն-բաղ-ա-ձայն, պարտատեր-պարտ-ա-տեր, կենսախինդ-կյանք-ա-խինդ, ջրամուկ-ջուր-ա-մուկ, արևամանուկ-արև-ա-մանուկ, ձեռագործ-ձեռ-ա-գործ, նորամուտ-նոր-ա-մուտ:

բ) Կենարար-կեն-արար, կենսուրախ-կենս-ուրախ, զուգընթաց-զույգ-ընթացք, ջրկիր-ջուր-կիր, ջրհեղեղ-ջուր-հեղեղ, բանբեր-բան-բեր, քարտաշ-քար-տաշ, տնպահ-տուն-պահ, լուսնկա-լույս-ընկնել, մթնկա-մութ-ընկնել, ձնծաղիկ-ձյուն-ծաղիկ, ռնգեղջյուր-ռունգ-եղջյուր, քարափ-քար-ափ, մոլեռանդ-մոլ-եռանդ, հրձիգ-հուր-ձիգ, քարտաշ-քար-տաշ, ակնհայտ-ակն-հայտ:

3) Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր շարքում օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Արևմուտք, նեղսիրտ, գունաթափ, ձկնկիթ, ձեռնպահ:

բ) Ծալապակաս, չարագործ, գործակից, ջրաման, գետաբերան:

Դասարանական

0

Posted by mananaghazaryan | Posted in Հայոց լեզու | Posted on 30 октября, 2024

Աշխատանք դասարանում

1. Ընդգծված բարդ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Ալպինիզմ մարզաձև( մարզական ձև) իր անունն ստացել է եվրոպական( Եվրոպայում ապրող) հայտնի լեռնազանգվածից( լեռնային զանգվածից): 1786 թվականին շվեյցարացի( Շվեյցարիայում ապրող)երկու ճանապարհորդներ բարձրացան նրա ամենաբարձր( ամենից բարձր) գագաթներից մեկը՝ Մոնբլանը: Այդ թվականն էլ համարվում է լեռնային այդ սպորտի ծննդյան տարին:

Ճապոնացի լեռնագնաց( Ճապոնիայում ապրող լեռներ գնացող)Նաոմ Ուեմուրը բոլոր լեռնագագաթները( լեռան գագաթները) հաղթահարում է մենակ՝ անընկեր:

Անգլիայում արտադրվում է սարք, որը հնարավորություն է տալիս արագ գտնելու այն դահուկորդներին( դահուկ վճարողներին), զբոսաշրջիկներին ու լեռնագնացներին( լեռներ գնացող), որոնք լեռներում ընկել են ձյունահյուսքերի(ձյան հյուսք) մեջ կամ ինչ-որ այլ վտանգի են ենթարկվել:

2. Բառերի ընդգծված մասնիկներից ո՞րն է վերջավորություն և ո՞րը վերջածանց. վերջավորություն ունեցող և ածանցավոր բառերը խմբավորի՛ր:

Փական, գառան, ձկան, լեռնային, արքային, պայուսակում, կարդում, հոսանք, հասանք, մատանի, սարեցի, գրեցի, սարից, հյուսք, երևանցիք, գրքեր, հասներ, երկակի, կրակի:

3. . Համեմատի՛ր Ա և Բ խմբի բառերը: Ո՞ր խմբում են առանձին բառեր գրված, որո՛ւմ բառաձևեր (փոխված բառեր):

Ա. Գիր, գրական, գրականություն, գրիչ, գրել, գրություն, գրավոր, գիրք:

Գյուղացի, գյուղական, գյուղակ:

Երգ, երգել, երգիչ, երգային, երգեցիկ:

Այս շարքում բառեր են։

Բ. Գիրք, գիրքը, գրքեր, գրքից, գրքով, գրքի, գրքին, գրքերում և այլն:

Գյուղ, գյուղեր, գյուղից, գյուղում, գյուղերով,գյուղին և այլն:

Երգել, երգեց, կերգի, պիտի երգես, երգելու եմ, չեն երգի, և այլն:

Այս շարքում բառաձևեր են։

Կորսված օրեր

0

Posted by mananaghazaryan | Posted in Գրականություն | Posted on 29 октября, 2024

Կարդա՛ Դինո Բուցատի ,,Կորսված օրեր,,

Ո՞րն է ստեղծագործության ասելիքը, շարադրի՛ր մտքերդ:

Իմ կարծիքով, ստեղծագործության գաղափարը այն է, որ պետք է վայելել կյանքի ամեն ակնթարթները։ Նաև պատմվածքի գաղափարներից մեկն էլ, որ կյանքում ամենակարևորը հարստությունն չէ։ Կյանքը մի հատ է և այն պետք է ապրել ուրախ և չմտածել միայն գումար վաստակելու մասին։ Էռնեստը մտածում էր միայն գումար վաստակելու մասին, մոռացել էր իր բոլոր խոստումները տված իր մտերիմներին և ընկերներին։ 

Պատմություն|Երվանդական Հայաստանի անկախության վերականգնումն ու Սելևկյանները||Երվանդական Հայաստանի սոցիալ- տնտեսական և մշակութային կյանքը

0

Posted by mananaghazaryan | Posted in Պատմություն 7 | Posted on 28 октября, 2024

Երվանդական Հայաստանի անկախության վերականգնումն ու Սելևկյանները

Հարցեր և առաջադրանքներ

1. Ինչո՞ւ էին քաղաքները կարևոր հունական մշակույթի, այդպիսով՝ Սելևկյանների իշխանության տարածման համար:

Այնտեղ ապրում էին տարբեր ժողովուրդներ՝ տարբեր սովորույթներով։ Այդ ժողովուրդներից շատերը, դժգոհ լինելով նոր իշխանությունից, ապստամբում էին իրենց առաջնորդների դեմ: Խնդիրը կարգավորելու համար Սելևկյանները որդեգրեցին Ալեքսանդր Մակեդոնացու հանդուրժողական քաղաքականությունը։ Ըստ այդմ՝ պետք է քաղաքացիություն տրվեր ոչ միայն հույներին, այլև բնիկ ժողովուրդներին, ոչ հունական համայնքները պետք է ստանային շնորհներ և հովանավորություն իրենց Սելևկյան տիրակալներից, նրանց կրոնական ծեսերը, հավատքներն ու սրբավայրերը պետք է պաշտպանվեին ու հարգվեին։

2. Ընդհանրացրո՛ւ: Որո՞նք էին Երվանդական Հայաստանի մասնատման ներքին և արտաքին պատճառները:

Հայաստանի մասնատման վրա ազդել են ներքին գործոնները։

3 . Գնահատիր: Ի՞նչ հետևանքներ կարող էին լինել Սելևկյանների համար, եթե Մեծ Հայքի թագավորությունը չտրոհվեր մի քանի այլ թագավորությունների

Եթե Մեծ Հայքը չտրոհվեր, ապա այն ավելի մեծ պատերազմակոչ կներկայացներ Սելևկյան իշխանությանը։

4. Շարունակականություն և փոփոխություն

Պատկերացրու, որ դու Երվանդ III արքայի խորհրդականն ես և նրա հետ միասին մասնակցում ես Գավգամելայի ճակատամարտին: Երբ պարզ է դառնում, որ Դարեհ III-ը փախել է մարտադաշտից, հարկավոր է լինում արագ կողմնորոշվել հետագա գործողությունները ծրագրելիս: Ի՞նչ խորհուրդ կտաս Երվանդ արքային. կռվե՞լ մինչև վերջ Ալեքսանդր Մակեդոնացու դեմ, թե՞ նահանջել Հայաստան և հռչակել Հայաստանի անկախությունը:

Ես կասեի, որ մինչև վերջ կռվի, որովհետև այդ դեպքում կարող է հասնել մեծ հաջողությունների։

Ի՞նչ ես կարծում, քո նախաձեռնությանը, արքայից բացի, հասարակության ո՞ր շերտերը կարող էին աջակցել: Իսկ ընդդիմանա՞լ (յուրաքանչյուր պատասխան հիմնավորիր առանձին):

Երվանդական Հայաստանի սոցիալ- տնտեսական և մշակութային կյանքը

Հարցեր և առաջադրանքներ

1. Ինչպե՞ս ենք իմանում Երվանդական Հայաստանի ներքին և արտաքին առևտրի զարգացման մակարդակի մասին

Այս մասին տեղեկությունների հիմնական սկզբնաղբյուրը Քսենոփոնի աշխատություններն են։

2. Ճանաչի՛ր ազդեցությունը: Ինչո՞վ կբացատրես Ծոփք-Կոմմագենե թագավորությունում քաղաքաշինության ավելի վաղ զարգացումը:

 քաղաքաշինության ավելի վաղ զարգացումը և առևտրի զարգացման զգալի մակարդակը։

3. Որոշարկի՛ր պատմական համատեքստը: Ինչո՞վ էր պայմանավորված Երվանդական Հայաստանի մշակույթի շեշտված համադրական բնույթը:

Երվանդականը պայմանավորված էր հայ մշակույթի ընդգծված համեմատական բնույթով իր պատմական համատեքստում։

4.Պատմական հեռանկար. Պատկերացրու, որ դու շրջիկ վաճառական ես և որոշել ես, որ ժամանակն է վերջապես հաստատվել ինչ-որ քաղաքում. Ընկերներն առաջարկում են ընտրություն կատարել երկու քաղաքների միջև: Մեկում գերակայում է ապրանքափոխանակությունը, իսկ մյուսում՝ դրամական տնտեսվարությունը: Ո՞ր քաղաքը կընտրեիր դու և ինչո՞ւ:

դրամական տնտեսվարությունը, որովհետև դրամով կկարողանաս ամեն-ինչ գնել 

Հայոց լեզու 28.10.24

0

Posted by mananaghazaryan | Posted in Հայոց լեզու | Posted on 28 октября, 2024

1.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Ինքն իրենից գոհ- ինքնագոհ, իրեն հավանող-ինքնահավան , իր կյանքի պատմությունը- ինքնակենսագրություն, ինքն իրեն կրթել- ինքնակրթություն, իրեն ժխտել- ինքնաժխտում, իրեն սիրելը- ինքնասեր, իրեն կառավարելը- ինքնակառավարում:

2.. Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:

Դեռևս հեռու անցյալում մարդիկ նկատել են, որ կաղնին ծառերի մյուս տեսակներից( ծառատեսակ) ավելի հաճախ է խփվում կայծակից (կայծակնահարվել)

Կայծակի ժամանակ և անձրևից պաշտպանվելու համար պատսպարվելու տեղ( պատսպարան (փնտրելիս պետք է հեռու գնալ( հեռանալ) կաղնուց:

Կանաչով պատելը (կանաչապատ) փրկում է քաղաքում բնակվողներին( քաղաքացի). օդում եղած փոշու ու գազի մեծագույն մասը ծառերի, թփերի, խոտի վրա է նստում:

Փայտի նյութից( փայտանյութ )գրեթե քսան հազար արտադրանքի տեսակ( արտադրատեսակ) են ստանում:

3.Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:

Վանա լճի մոտ շրջանում(մոտակայքում)ընկած Ռշտունյաց լեռները հայտնի էին պղնձի, կապարի, երկաթի հանք ունեցող վայրերով(հանքավայրեր), որոնք բազմաթիվ անգամներ(բազմիցս) հիշատակվել են հայկական ձեռքով գրված գրքերում( ձեռագրեր): Բրոնզի ու երկաթի դարերի շրջաններից( դարաշրջան) սկսած՝ հայկական լեռնոտ աշխարհում(լեռնաշխարհում )արդյունահանվում ու ձուլվում էին տարբեր մետաղներ, որը պատճառ էր դառնում, որ հանվող նյութերի անունները դառնային տեղերի անուններ:

Հետագայում հնէաբանությամբ զբաղվող գիտնականներն(հնագետները )ու երկրաբանությամբ զբաղվողները( երկրաբանները)այդ անվանումների միջոցով հայտնաբերում էին լեռներում գտնվող լքված փորված տեղեր( փորատեղ) ու մետաղ ձուլելու տեղեր( մետաղաձուլարան)

4.Տրված բարդ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Գահընկեց-գահից ընկավ, իշխանազուն-իշխանի որդի, արյունարբու- արյուն խմող, արքայանիստ- արքայի նստարան, դյուրաբեկ-հեշտ կոտրվող, գավաթակից- գավաթ ունեցող, դրկից-մոտիկ բարեկամ:

Перейти к верхней панели