Ամփոփում

0

Posted by mananaghazaryan | Posted in Բնագիտություն | Posted on 21 мая, 2023

Ճամփորդություններ (մեկօրյա արշավներ, թանգարաններ, պատումների հղումը)

 

Ճամբարներ (եռօրյա- Գյումրի, Ուրցաձոր)

Եռօրյա Գյումրի

Բնագիտության ֆլեշմոբի մասնակցություն (Փետրվար, մարտ, ապրիլ, մայիս)

Այո

Ուսումնական նախագծեր (դնել հղումները)

 

Առաջարկներ

Ամփոփիչ թեստային աշխատանք‘

 

1.Ինչո՞ւ է լինում գիշեր և ցերեկ:

Գիշեր և ցերեկ է լինում, որովհետև երկիր մոլորակը պտտվում է իր առանցքի շուրջ նաև արեգակի շուրջը։

2.Ինչո՞ւ է լինում եղանակների հերթագայություն:

Որովհետև երկիր մոլորակը պտտվում է արեգակի շուրջով։

3. Ծոցերը օվկիանոսի կամ ծովի այն մասերն են, որոնք մխրճված են ցամաքի մեջ։

4.Համաշխարհային օվկիանոսի ջրի մակերեւույթի մակարդակն անվանում են ծովի(զրոյական)մակարդակ:

5.Կղզիները դա ցամաք է շրջապատված 4 կողմից, թերակզղիները դա այն ցամաքն է, որը շրջապատված է ջրով 3 կողմից, նեղուցները երկու ցամաքը իրարից բաժանող ջրային տարածքներն են:

6.Կենդանի օրգանիզմներով բնակեցված Երկրի թաղանթը կոչվում է Կենսոլորտ:

7.Մթնոլորտի՝ Երկրի մակերևույթին մոտ շերտերում ջրի մանրագույն կաթիլների կուտակումն անվանում են մառախուղ:

8 Քամին օդի տեղափոխությունն է Երկրի մակերևույթի նկատմամբ հորիզոնական ուղղությամբ:

9 Լիճը ցամաքի ջրով լցված բնական գոգավորություն է , որն անմիջական կապ չունի ծովի հետ:

10 Գետը ջրի մշտական բնական հոսքն է իր մշակած հունով:

11. Նեղուց ջրային այն նեղ տարածքն է, որն ընկած է ցամաքի տարբեր մասերի միջև և միացնում է ջրային ավազանները:

12. Եղյամ բույսերի և այլ առարկաների վրա սառույցի բյուրեղիկների նստվածքն է:Այն առաջանում է տարվա ցուրտ եղանակին, երբ օդի ջերմաստիճանը ցածր է լինում 0 աստիճան C-ից:

13.Ըստ ծագման ապարները բաժանվում են երեք խմբի`մագմային, նստվածքային և ձևափոխված::

14.Երկրի մակերևույթի անհարթությունների ամբողջությունը կոչվում է ռելիեֆ:

15.Աշնանային և գարնանային գիշերահավասարի օրերը: սեպտեմբերի 22 և Մարտի 22:

Բնագիտություն

0

Posted by mananaghazaryan | Posted in Բնագիտություն | Posted on 14 мая, 2023

 

Ի՞նչ է բույսերի բազմացումը: Ո՞րն է բույսերի բազմացման առանձ­նահատկությունը։

Բույսերր, ինչպես և բոլոր կենդանի օրգանիզմները բազմանում են: Դա կարևոր հատկություն է. այդպես կյանքը շարունակվում է: Մի բույսից կամ նրա մարմնի մեծ կամ փոքր մասից առաջանում է մեկ կամ մի քանի նոր առանձնյակ: Բազմացման այսպես կոչված անսեռ ձեր բնորոշ է բույ­սերին, սա նրանց բազմացման առանձնահատկությունն է:

Բույսերի բազմացման ի՞նչ եղանակներ կան:

Մի այլ ձևով բազմացման համար բույսերի մեծ մասում առաջանում են կո­ներ կամ ծաղիկներ: Անտառում եղևնու կամ սոճու ծառերի վրա նկատվում են կոներև: Դրանք հաճախ հաս­նում են մեծ չափերի: Կոներում զարգա­նում են սերմեր: Ծաղիկներ շատ եք տե­սել, դրանց մասին էլ արդեն գիտեք: Ծա­ղիկներից առաջանում են պտուղները։

Սերմերով բազմանում են շատ բույսեր. սա բույսերի սեռական բազ­մացման ձև է: Եթե սերմն ընկնի հողի վրա, կամ տնկենք հողի մեջ, ապա սերմր կարող է ծլել: Սերմից կաճի և կզարգանա նոր առանձնյակ:

Ի՞նչն է ծառայում բույսերի տարածմանը բնության մեջ:

Բույսերր, բազմանալով, տարածվում են բնության մեջ: Դրան են ծա­ռայում բույսի մարմնի մասերը, նրա կոները, ծաղիկները, պտուղները և սերմերը: Բույսերի տարածվելուն նպաստում են արտաքին միջա­վայրի տարբեր գործոններ: 

Ո՞րն է արտաքին միջավայրի գործոնների դերը բույսերի տարած­ման մեջ:

Տարածվելու համար բույսե­րում կան շատ հարմարանքներ: Դրանք են քամու միջոցով տա­րածվող պտուղների և սերմերի թեթև լինելը, դրանց վրա թևիկների և մազմզուկների առկայությունը:

Ի՞նչ հարմարանքներ ունեն բույսերը բնության մեջ տարածվելու համար:

Տարածվելու համար բույսե­րում կան շատ հարմարանքներ: Դրանք են քամու միջոցով տա­րածվող պտուղների և սերմերի թեթև լինելը, դրանց վրա թևիկների և մազմզուկների առկայությունը:

Ի՞նչ է ֆլորան:

Բազմանալով և տարածվելով՝ բույսերը գրավում են որոշակի տա­րածքներ: Այդպիսի տարածքների բույսերի բազմազան խմբերը միասին անվանում են ֆլորա:

Դիտեք եղևնի կամ սոճի, նրա վրա գտեք կոներ: Դիտեք մրգատու ծառ կամ թուփ, գտեք պտուղներ: Նկարեք կոները և պտուղները: Ի՞նչ կարող եք պատմել դրանց մասին: Փորձեք պարզել, թե ի՞նչ կա կոնում կամ պտղում: Դրանցում արդյո՞ք զարգա­նում են սերմեր:

Դպրոցամերձ և տնամերձ հողամասում կամ այլ վայրում տեսե՞լ եք, թե ինչպե ս են բազմանում բույսերը: Պատմեք, բերեք օրինակներ:

 

Ի՞նչ գիտեք բակտերիաների և սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:

Բակտերիաները պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք բազմանում, կիսվում, շարժվում և սնվում են։

Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:

Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկր, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները:

Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից:

Բակտերիաները լինում են ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև և պարուրաձև։ Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որը շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից

Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:

Բակտերիաներն ունեն երկու սնման տարբերակ մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից:

Ինչո՞ւմն է բակտերիաների դերը բնության մեջ և մարդու կյանքում:

Կան այնպպիսի բակտերիաներ, որոնք օգնում են բնությանը, և օգուտ են հասցնում մարդուն։ Դրանք օգտակար բակտերիաներն են։

Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին:

Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկր մյուսի աճին և զարգացմանը:

Որո՞նք են ուտելի սնկերը: Իսկ որո՞նք են թունավոր:

ուտելի սնկեր-սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:

Թունավոր սնկեր -ճանճասպան, ծովասւզակ.

Հետաքրքրվեք բակտերիաներով և սնկերով հարուցված հիվանդութ­յունների և դրանք կանխարգելելու միջոցառումների մասին:

 

ԿԵՆՍՈԼՈՐՏ, ՆՐԱ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ և ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԿԵՆՍՆԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

0

Posted by mananaghazaryan | Posted in Բնագիտություն | Posted on 3 мая, 2023

Հարցեր և առաջադրանքներ

  • Ի՞նչ է կենսոլորտը, ի՞նչ ոլորտներ է ընդգրկում:

Քանի որ կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածում, ուստի կենսոլորտն րնդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը:

  • Որո՞նք են կենսոլորտի հիմնական բաղադրիչները:

Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները։

  • Թվարկեք կենդանի օրգանիզմների թագավորությունները: Ո՞ր թա­գավորությունում է դասվում մարդը:

Կենդանի օրգանիզմների թագավորությունները չորսն են՝ բույսերի, կենդանիների, մանրէների և սնկերի։ Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։

  • Տարբեր նյութերի հետ կենդանի օրգանիզմների փոխազդեցության ի՞նչ օրինակներ գիտեք:

Կենդանի օրգանիզմները միայնակ չեն կարող երկարատև գոյատևել, նրանք փոխազդում են տարբեր մարմինների և նյութերի հետ: Այդ նյութե­րից է, օրինակ, թթվածինը, որով կենդանի օրգանիզմների մեծ մասը շնչում է: 

  • Կենսոլորտում ի՞նչ գործառույթներ են իրականացնում կենդանի օրգանիզմները:

Կենսոլորտը մի ուրույն ամբողջություն է, բարդ համակարգ, որտեղ կենդանի օրգանիզմները միասին կատարում են կարևոր գործառույթներ: Դրանցից է, օրինակ, Երկրագնդում տարբեր նյութերի հոսքը, որն իրակա­նանում է կենդանի օրգանիզմների միջոցով: Շատ նյութեր, օրինակ՝ ջուրը կամ ածխաթթու գազը, հեռանում են կենդանի օրգանիզմից, հայտնվում շրջակա միջավայրում և հետո նորից վերադառնում կենդանի օրգանիզմ: Տեղի է ունենում նյութերի մի շրջապտույտ:

  • Ուշադիր դիտարկեք տեղանքը, շրջակա միջավայրը: Ի՞նչ գիտեք այդ միջավայրի պայմանների մասին: Թվարկեք և նկարագրեք շրջապատի կենդանի օրգանիզմները, բույսերը և կենդանիները: Ի՞նչ գիտեք այդ օրգանիզմների մասին:
  • Բնապահպանական ի՞նչ խնդիրներ գիտեք:

Օդի աղտոտում, երաշտ, բնության աղտոտում:

Հարցեր և առաջադրանքներ

  • Արդյոք կենդանիներն ունե՞ն կառուցվածքի և կենսագործունեու­թյան առանձնահատկություններ: Որո՞նք են դրանք:

Տարբեր կենդանիներ բոլորս ենք տեսել բնության մեջ, շրջակա միջա­վայրում, դպրոցամերձ տարածքում, բակում, նույնիսկ տանը: Նկատել ենք, որ կենդանիները հեշտությամբ կարող ենք տարբերել բույսերից: Դրանում կարևոր են կենդանիների կառուցվածքի և կենսագործունեության առանձ­նահատկությունները: Նշենք դրանցից հիմնականները:

Նախ՝ կենդանիները տարբեր չափ­ի են, կազմված են տարբեր մասերից:

Բայց բոլոր կենդանիների մարմինը համաչափ է: Մարմնի մի մա­սը կամ հատվածը կարծես կրկնում է մյուսը:

  • Ինչո՞ւմն է կենդանիների աճի և զարգացման առանձնահատկությունը:

Իրար հետ համեմատելով տարբեր տարիքի կենդանիներ՝ կգտնենք մի կարևոր առանձնահատկություն ևս. կենդանիներն աճում են ամբողջ մարմնով և մինչև որոշակի տարիք:

  • Կենդանիների տեղաշարժման ի՞նչ օրգաններ գիտեք:

Փոքր կենդա­նիների մտրակները և թարթիչները, որդերի խոզանները, շատ միջատների թևերը և ոտիկները, ձկների լողակները, թռչունների թևերը և ոտքերը, կաթ­նասունների վերջույթները տեղաշարժվելու համար են:

  • Ինչո՞վ են սնվում կենդանիները:

Կենդանիները սնվում են բույսերով, սնկերով կամ միջատներով:

ԵՂԱՆԱԿ, ԴՐԱ ՏԻՊԵՐԸ, ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ ԵՒ ԿԼԻՄԱ, ԴՐԱ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԻՊԵՐԸ

0

Posted by mananaghazaryan | Posted in Բնագիտություն | Posted on 16 апреля, 2023

Հարցեր և առաջադրանքներ

 

Ի՞նչ է եղանակը:

երկինքն ամ­պում է, անձրև է թափվում, օրը ցրտում է, կամ էլ հակառակը՝ ամպերրը ցրվում են, անձրևը դադարում է, երևում է արևը, օրր տաքանում է: Մթնոլորտում դիտված այդ վիճակն անվանում են եղանակ:

Եղանակը կախված է օդի ջերմաստիճանից, ճնշումից և խոնավությու­նից: Դրանք իրար հետ սերտ կապված են, և որևէ մեկի փոփոխությունից փոխվում են մյուսները և ամբողջ եղանակը:

Ինչո՞ւ երկրագնդի տարբեր մասերում տարբեր եղանակ է:

Քանի որ երկրագնդի տարբեր մասերում ջերմաստիճանրը, ճնշումրը և խոնավությունրը միշտ տարբեր են, հետևաբար՝ եղանակը նույնպես տար­բեր տեղերում տարբեր է:

Ի՞նչ է նշանակում եղանակի կանխատեսում: Ինչո՞ւ է դա անհրաժեշտ:

Եղանակի հնարավոր փոփոխություններրը մեծ ազդեցություն ունեն մարդու գործունեության տարբեր ոլորտների վրա: Դրանով է պայմանավորված գյուղատնտեսական և այլ աշխատանքների, ճանապահորդությունների անվտանգությունը:

 

Հարցեր և առաջադրանքներ

Ի՞նչ է կլիման:

Երկրի տարբեր վայրերում եղանակա­յին պայմանները միշտ փոփոխվում են: Սակայն ամեն տարի նույն վայ­րում եղանակային պայմանները գրեթե նույն ձևով կրկնվում են

Օրինակ՝  բնակավայրում ամեն տարի ձմեռը ցուրտ է, գարունն ու աշունը համեմատաբար մեղմ են ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ: Դա կրկնվում է ամեն տարի:

Տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնու­թյունը կոչվում է կլիմա:

Կլիման ձևավորող ի՞նչ գործոններ գիտեք:

Առավել կարևոր են աշխարհագրական լայնությունը, տե­ղանքի բարձրությունը, օվկիանոսների ազդեցությունը, գերիշխող քամիները, ծովային հոսանքները

Ձեր բնակավայրի կլիման ձևավորող ո՞ր գործոնն է գլխավորը։

աշխարհագրական լայնության և տեղանքի բացարձակ բարձրությունը։

Թվարկեք կլիմայի հիմնական տիպերը: Ո՞ր կլիմայի տիպն է բնո­րոշ ձեր բնակավայրին:

Երկրագնդի վրա առանձնացվում են կլիմայի հետևյալ հիմնական տիպերը՝ ծովային, ցամաքային, մուսսոնային և միջերկրածովային:

Ինչո՞վ է ծովային կլիման տարբերվում ցամաքայինից:

Ծովային կլիմային բնորոշ են ամբողջ տարին թափվող ա­ռատ տեղումներ և օդի ջերմաստիճանի փոքր տատանումներ:Ցամաքային կլիման առաջանում է ցամաքների վրա: Ձմեռը ցուրտ է, իսկ ամառը` տաք, տեղումները քիչ են:

Ինչո՞վ է մուսսոնային կլիման տարբերվում միջերկրածովայինից:

Մուսսոնային կլիմայի ձևավորման գլխավոր պատճառը  մուսսոնային քամիններն են, որոնք հիմնականում դիտվում են ծովափնյա շրջաններում: Կլիմայի այս տիպին բնորոշ են ցուրտ ու չոր ձմեռներ և տաք ու խոնավ ամառներ:Միջերկրածովային կլիմա անվանումը հուշում է, որ կլիմայի այս տիպը բնորոշ է հենց Միջերկրական ծովի առափնյա շրջաններին

ՄԹՆՈԼՈՐՏԻ ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆԸ: ՄԱՌԱԽՈՒՂ ԵՎ ԱՄՊԵՐ ԵՎ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՏԵՂՈՒՄՆԵՐ

0

Posted by mananaghazaryan | Posted in Բնագիտություն | Posted on 9 апреля, 2023

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ե՞րբ է օդը համարվում ջրային գոլոշիներով հագեցած:                                                                        Այն դեպքում, երբ օդում առկա գոլորշիների քանակր տվյալ ջերմաս­տիճանում հասնում է առավելագույնի և այլևս գոլորշիների նոր քանակ չի կարող րնդունել, գոլորշին համարում են հագեցած:
  2. Ի՞նչ է օդի բացարձակ խոնավությունը:

    Օդը բնութագրում են բացարձակ և հարաբերական խոնավություններով։Սակայն բացարձակ խոնավությունր դեռես չի բնութագրում օդի չոր կամ խոնավ լինելու իրական չափը: Դա կախված է ջերմաստիճանից:

  3. Ի՞նչ է բնութագրում օդի հարաբերական խոնավությունը:   Օդի խոնավությունր առավել հստակ բնութագրվում է հարաբերական խոնավությամբ, որր ցույց է տալիս, թե տվյալ ջերմաստիճանում ջրային գոլորշին որքա՞ն է մոտ հագեցած լինելուն:
  4. Ի՞նչ է խոնավաչափը, ի՞նչ սկզբունքով է աշխատում: Հարաբերական խոնավությունր չափում են խոնավաչափ կոչվող սարքով: Առավել կիրառականր մազային խոնավաչափն է, որի աշխատանքը հիմնված է խոնավության նկատմամբ մազի զգայնության վրա. խոնավությունից մազը երկարում է, չորանալիս՝ կարճանում: Այդ փոփոխությունը հաղորդվում է սարքի սլաքին, որր ցույց կտա հարաբերական խոնավության համապա­տասխան արժեքը:
  5. Ի՞նչ տարբերություն կա ամպի ու մառախուղի միջև:    Դրանք երկուսն էլ ջրի մանր կաթիլների կուտակում­ներ են. ամպը՝ Երկրի մակերևույթից բարձր շերտերում, իսկ մառախուղը՝ Երկրի մակերևույթին մոտ:
  6. Թվարկեք և բնութագրեք ամպերի տեսակները: Ամպերր տարբերակում են րստ իրենց արտաքին տեսքի և բարձրութ­յան: Կան ամպերի տասնյակ տեսակներ, սակայն առանձնացնում են երեք հիմնական խումբ՝ կույտավոր (առաջացնում են տեղատարափ անձրև ու կարկուտ), շերտավոր (առաջացնում են մանրամաղ անձրև կամ ձյուն) և փետրավոր (տեղումներ չեն առաջացնում):

 

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչպե՞ս են առաջանում մթնոլորտային տեղումները:  Ամպերում ջրային գոլորշիներր սառելով, խտանում են, վերածվում ջրի կաթիլների, իսկ եթե օդի ջերմաստիճանը բացասական է՝ սառցաբյուրեղների: Դրանք, կուտակվելով, խոշորանում են և Երկրի ձգողական ուժի ազդեցությամբ թափվում են Երկրի մակերևույթի վրա՝ առաջացնելով մթնո­լորտային տեղումներ:
  2. Մթնոլորտային տեղումների ի՞նչ տեսակներ գիտեք: Թվարկեք հե­ղուկ և պինդ տեղումները: Մթնոլորտային տեղումներր լինում են հեղուկ և պինդ: Հեղուկ մթնոլորտային տեղումնեն են անձրևը, ցողը իսկ պինդը դա ձյուն է:
  3. Ինչպե՞ս են առաջանում անձրևը և ձյունը: Անձրևն առաջանում է օդի միայն դրական ջերմաստիճանների դեպ­քում, երբ մթնոլորտում կա բավարար քանակությամբ ջրային գոլորշի: Ձյունը առաջանում է օդի 0 °0-ից ցածր ջերմաստիճանում: Այսինքն՝ ջուրր հեղուկ վիճակից անցնում է պինդ վի­ճակի:
  4. Ինչպե՞ս են առաջանում ցողը և եղյամը։  Ցողը Երկրի մակերևույթի, բույսերի և զանազան առարկաների վրա նստած ջրի մանր կաթիլներն են: Դրանք գոյանում են հիմնակա­նում տարվա տաք սեզոնում, օդի դրական ջերմաստիճանի պայմաննե­րում, պարզկա գիշերային ժամերին:   Եղյամն առաջանում է տարվա ցուրտ եղանակին, պարզկա գիշերնե­րին, երբ օդի ջերմաստիճանր 0 °0-ից ցածր է:
  5. Մթնոլորտային ո՞ր տեղումներն են առավել շատ դիտվում ձեր բնա­կավայրում: Մեր բնակավայրում տեղումները հիմնականում լինում են անձրևի և ձյան տեսքով:

Քամիներ 2

0

Posted by mananaghazaryan | Posted in Բնագիտություն | Posted on 2 апреля, 2023

Հարցեր և առաջադրանքներ

Ի՞նչ բնութագրիչներ ունի քամին:

Քամու կարևոր բնութագրիչներից են ՝ ուժը, ուղղությունը և արագությունը։

Ի՞նչ սարքով և ինչպե՞ս են որոշում քամու ուղղությունը:

Քամու ուղղությունը և ուժը որոշում են հողմացույց կոչվող սարքով։

Քամու ուղղությունը որոշելու համար օգտվում ենք հողմացույցի շար­ժական սլաքից, որը քամու ազդեցությամբ ազատ պտտվում է: Սլաքը սուր ծայրով միշտ ուղղված է լինում քամու դեմ, այսինքն՝ դեպի հորիզոնի այն կողմը, որտեղից քամին փչում է:

Ինչի՞ց է կախված քամու ուժը, ի՞նչ միավորով են չափում:

Քամու ուժը կախված է իր արագությունից։ Քամու ուժը չափում են 0֊ից 12 բալերով։

Ի՞նչ սարքով են չափում քամու արագությունը, ո՞րն է չափման միավորը:

Քամու արագությունը որոշում են հողմաչափ կոչվող սարքով:

Ի՞նչ նպատակներով է օգտագործվում քամու ուժը:

Հա­զարամյակներ շարունակ քամու ուժը մարդն օգտագործել է տարբեր նպա­տակներով՝ նավարկել է առագաստանավերով, կառուցել հողմաղացներ և այլ:

Քամիներ

0

Posted by mananaghazaryan | Posted in Բնագիտություն | Posted on 2 апреля, 2023

Հարցեր և առաջադրանքներ

Ի՞նչ է քամին: Ինչպե՞ս է առաջանում:

Երկրի մակերևույթի վրա ջերմության անհավասարաչափ բաշխման պատճառով առաջացել են մթնո­լորտային բարձր և ցածր ճնշման վայրեր: Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածր տեղափոխվում է ցածր ճնշման վայր, ևառաջա­նում է քամի:

Քամու ուժգնությունր կախված է ճնշումների տարբերությունից, իսկ ճնշումների տարբերությունը՝ ջերմաստիճանների տարբերությունից, այս­ինքն՝ ինչքան մեծ է վերջինս, այնքան ուժեղ է քամին

Քամու ի՞նչ տեսակներ գիտեք: Որո՞նք են բնորոշ Հայաստանի տարածքին:

Տարբերում են քամու հետեյալ տեսակ ները՝ բրիզներ, լեռնահովտային քամիներ, մուսսոններ, պասսատներ:Հայաստանի տարածքին բնորոշ են լեռնահովիտային քամիները։

Ինչո՞վ են բրիզները տարբերվում մուսսոններից:

Դրանք առաջանում են հետևյալ կերպ: Ցերեկը ցամաքն ավելի արագ է տաքանում, քան նույն տարածքում գտնվող ջրավազանի ջուրը (լիճ, գետ):

Ինչո՞ւ պասսատները չեն փոխում իրենց ուղղությունը:

Պասսատներն արևադարձային լայնություններից դե­պի հասարակած փչող քամիներն են, որոնք իրենց ուղղությ ունը երբեք չեն փոխում:

 

Ջրոլորտ

0

Posted by mananaghazaryan | Posted in Բնագիտություն | Posted on 20 марта, 2023

Լրացրեք նախադասությունը.

 

Ծովածոցները օվկիանոսի կամ ծովի այն մասերն են, որոնք մխրճված են ցամաքի մեջ.

Համաշխարհային օվկիանոսի ջրի մակերեւույթի մակարդակն անվանում են ծովի մակարդակ:

Գլխավոր գետերի մեջ թափվող գետերը դրանց վտակներն են.

Ըստ հոսակարգի, լճերը լինում են հոսուն եւ անհոս, ըստ քիմիական կազմի, աղի եւ քաղցրահամ:

Առաջին ջրամերժ շերտի ջրերն անվանում են ստորեկյա, իսկ երկու ջրամերժ շերտերի միջեւ եղած ջուրը ….

Այն բարձրությունը, որից վեր ավելի շատ ձյուն է գալիս, քան հալվում է, կոչվում է լանջ

Ջրոլորտի բաղադրամասերն են օվկիանոսները:

Կղզիները դա ծովի այն մասն է որը ամբողջովին պատված է ջրով, թերակզղիները դա ծովի այն մասն է որը ամբողջովին պատված է ջրով բայց կան նույնպես ազատ մասեր, նեղուցները —միացնում են ծովերը:

 

Ընտրեք ճիշտ տարբերակը.

 

Համաշխարհային օվկիանոսի մակերեւույթին ջրի շարժման պատճառներից են,

 

ա) քամիները, անձրեւները, հրաբուխները, Արեւի ու Լուսնի ձգողականությունը

 

բ) քամիները, երկրաշարժերը, հրաբուխները, Արեւի ու Լուսնի ձգողականությունը

 

գ) քամիները, երկրաշարժերը, մառախուղը, Արեւի ու Լուսնի ձգողականությունը

 

Ընտրեք ճիշտ պնդումերը:

 

ա) Օվկիանոսային հոսանքների առաջացման պատճառը միայն ստորջրյա երկրաշարժերն են.

 

բ) Մակընթացություն եւ տեղատվություն առաջանում են Լուսնի եւ Արեգակի ձգողության ուժերի ազդեցությամբ.

 

գ) Լեռնային գետերը հոսում են արագ, իսկ հարթավայրայինները, դանդաղ.

Մթնոլորտ

0

Posted by mananaghazaryan | Posted in Բնագիտություն | Posted on 19 марта, 2023

Հարցեր և առաջադրանքներ

 

Ինչո՞ւ օդն անմիջապես չի տաքասում Արեգակի ճառագայթներից:

Երկիր մոլորակի լույսի և ջերմության հիմ­նական աղբյուրն Արեգակն է: Արեգակից ստացվող ջերմության շնորհիվ՝ սկզբից տաքանում է երկրագնդի մակերևույթը, և ապա՝ այդ ջերմությունը հաղորդվում է մթնոլորտին:Արեգակի ճառագայթներն ազատ անցնում են օդի միջով, և այն գրեթե չեն տաքացնում։

Ներքնոլորտում ըստ բարձրության ինչպե՞ս է փոխվում օդի ջեր­մաստիճանը.

Երկրի մակերևույթից ինչքան բարձրանում ենք դեպի վեր, այնքան օ­դի ջերմաստիճանը նվազում է: Հայտնի է, որ ներքնոլորտի ստորին շերտե­րում յուրաքանչյուր 1 կմ բարձրանալիս օդի ջերմաստիճանը նվազում է։

Ինչո՞ւ երկրագնդի տարբեր լայնություններ տարբեր քանակությամբ ջերմություն են ստանում Արեգակից:

Երկ­րագնդի վրա Արեգակից ստացվող ջերմութ­յունը բաշխվում է խիստ անհավասարաչափ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխարհագրական տարբեր լայնություն­ներում Արեգակի ճառագայթները տարբեր անկ­յան տակ են ընկնում Երկրի մակերևույթի վրա։

Երևանում օդի ջերմաստիճանը +250C է: Հաշվեք, թե նույն պահին օդի ջերմաստիճանը որքա՞ն կլինի Արագածի գագաթին, եթե վերջինս Երևանից բարձր է մոտ 3 կմ:. Եթե Երևանում+24°С ապա Սևանում +18-+19°С

 

 

 

 

 

Հարցեր և առաջադրանքներ

 

Ի՞նչ է մթնոլորտային ճնշումը:

Մթնոլորտի կողմից Երկրի մակերևույթի և դրա վրա գտնվող առար­կաների վրա գործադրած ճնշումը կոչվում է մթնոլորտային ճնշում։

Ի՞նչ սարքով են չափում մթնոլորտային ճնշումը:

Մթնոլորտային ճնշումը չափում են ճնշաչափ (բարոմետր) կոչվող սար­քով, որր լինում է սնդիկային և մետաղային՝ աներոիդ (առանց հեղուկի): Սնդիկայինն օգտագործվում է օդերևութաբանական կայաններում և տեղաշարժման համար հարմար չէ, իսկ մետաղայինը հեշտ և հար­մար է տեղափոխման համար:

Ինչպե՞ս է փոխվում մթնոլորտային ճնշումն ըստ բարձրության:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներքնոլորտի ստորին շեր­տում յուրաքանչյուր 1000 մ բարձրանալիս ճնշաչափի ցուցմունքը նվա­զում է մոտ 100 մմ-ով:

Ի՞նչ է իզոբարը:

Քարտեզի վրա հավասար մթնոլորտային ճնշումներր պատկերում են հատուկ տարված գծերով, որոնք կոչվում են իզոբարեր։

Ի՞նչ են ցիկլոնը և անտիցիկլոնը:

Ցիկլոնները երկրագնդի վրա հիմնականում ձևավորվում են հասարա­կածային և բարեխառն լայնությունների տաք ու խոնավ վայրերում: Անտիցիկլոնները ձևավորվում են հիմնականում չորային շրջաննե­րում, ինչպես շոգ, այնպես էլ՝ ցուրտ կլիմայական պայմաններում:

Երևանում մթնոլորտային ճնշումը հավասար է 660 մմ բարձրությամբ սնդիկի սյան գործադրած ճնշմանը: Հաշվեք, թե նույն պահին ճնշու­մը որքա՞ն կլինի Սևանա Լճի ափին, եթե այն Երևանից բարձր է մոտ 1 կմ:.  660-100=560.

ՄԹՆՈԼՈՐՏ․ ՄԹՆՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

0

Posted by mananaghazaryan | Posted in Բնագիտություն | Posted on 12 марта, 2023

Հարցեր ե առաջադրանքներ

 

Ի՞նչ է մթնոլորտը, ի՞նչ գազերից է կազմված:

Մթնոլորտը կազմված է տարբեր գազերից: Դրանցից գերակշռողը եր­կուսն են՝ ազոտը (մոտ 4/5 մաս) և թթվածինը (մոտ 1/5 մաս): Մթնոլորտը պարունակում է նաև չնչին քանակությամբ ածխաթթու գազ, օզոն, արգոն, ջրածին և այլ գազեր: Բացի գազերից՝ մթնոլորտում կան նաև ջրային գո­լորշիներ, սառցե բյուրեղներ, փոշի և ծուխ:

Ինչո՞ւ օդը չի ցրվում-հեռանում Երկրից:

Գազերի մոլեկուլները (ատոմները) Երկրից շատ հեռու երբեք չեն ցրվում-հեռանում, որովհետև վերջի­նիս ձգողական ուժի շնորհիվ մթնոլորտը մնում է Երկրի վրա և միասին պտտվում նրա շուրջը: Այս ուժի շնորհիվ է, որ մթնոլորտի խիտ շերտը և հիմնական զանգվածը գտնվում են Երկրի մակերևույթին մոտ: Ուստի ըստ բարձրության օդի խտությունը ե զանգվածը նվազում են: Դա է փաստում նաև այն, որ օվկիանոսի ափին 1 մ3 օդի զանգվածը 0°C-ում 1,3 կգ է, իսկ 40 կմ բարձրության վրա դառնում է ընդամենը 4 գրամ:

Ո՞րն է մթնոլորտի վերին սահմանը:

Մթնոլորտի վերինը հասնում է մինչե 3000 կմ բարձրությունը: Առանձին գազերի մոլեկուլներ կարող են նաև անցնել այդ սահմանը։

Ըստ բարձրության՝ ի՞նչ շերտեր են առանձնացնում մթնոլորտում:

Ըստ բարձրության՝ իրար են հաջորդում հետեյալ հիմնական շերտերր. ներքնոլորտ, վերնոլորտ ե ար­տաքին ոլորտ:

Ինչո՞ւ է ներքնոլորտը համարվում մթնոլորտի ամենակարևոր շերտը:

Ներքնոլորտը մթնոլորտի ամենաստորին և, միաժամանակ՝ ամենակարևոր շերտն է: Այստեղ է կենտրոնացած մթնոլորտի ամբողջ զանգ­վածի մոտ 4/5 մասր: Ներքնոլորտում են առաջանում ամպերր, անձրևը, ձյունր, կարկուտը, կայծակն ու ամպերը։

Ի՞նչ դեր ունի օզոնի շերտը:

Վերնոլորտում՝ մոտ 25-30 կմ բարձրությունների սահ­մանում, գտնվում է օզոնային շերտր: Այս շերտր կլանում է Արեգակից եկող, կյանքի համար վտանգավոր ուլտրամա­նուշակագույն ճառագայթներր:

Перейти к верхней панели