Լոռի

0

Posted by mananaghazaryan | Posted in Ամառային ուսումնական ճամբար, Ճամփորդություն | Posted on 18 июня, 2025

Հունիսի 10-12 մենք գնացինք Լոռի։ Այս երեք օրերը անմոռանալի էին։ Մենք այցելեցինք տարբեր տեղեր, ձեռք բերեցինք նոր ընկերներ և ուղղակի շատ լավ ժամանակ անցկացրեցինք։ Հիմա մանրամասն կպատմեմ։

Մենք գնացինք առավոտյան շուտ և մեր առաջին կանգառը եղել է սպիտակը, իսկ հետո արդեն Վանաձորը։ Մենք այցելեցինք Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին։ Մյուս մեր կանգառը եղել է Գյուլագարակի եկեղեցին։ Որոշ ժամանակ հետո մենք գնացինք արդեն հյուրատուն և տարբեր խաղեր խաղացինք։  Ընտրեցինք և քնեցինք։

Մյուս օրը սկսեց առավոտյան նախավարժանքից ընկեր Նառայի հետ։ Նախավարժանքից հետո մենք նախաճաշեցինք և սկսեցինք պատրաստվել քայլարշավին։ Մենք քայլեցինք 10կմ, և ահա մեր այցելված տեղերը`Կուրթան, Վարդաբլուր, արշավ Արևածագի ձոր, Հնեվանք, կանգառ Վարդաբլուրի լճերում։Հետո եկանք հյուրատուն, ընթրեցինք և բակային խաղեր խաղացինք։

Երրորդ որը մենք տխրել էինք, որ պետք է վերադառնանք, որովհետև մեզ շատ եր դուր գալիս Լոռիում։ Մենք հավաքեցինք մեր իրերը, արեցինք նախավարժանք և  նախաճաշեցինք։ Մենք ունեինք ժամանակ, և որոշեցինք միքիչ վոլեյբոլ խաղալ։ Իսկ հետո նստեցինք ավտոբուս և գնացինք Ստեփանավանի էքստրիմ այգին։ Ստեփանավանից հետո գնացինք Լոռե բերդ և Սուրբ Նիկողոայոսի եկեղեցի։

Այսպիսի հրաշալի օրեր ենք անցկացրել Լոռիում։

Перейти к верхней панели