Շաքիի ջրվեժ և Սատանի կամուրջ

0

Posted by mananaghazaryan | Posted in Հայրենագիտություն | Posted on 26 февраля, 2023

Շաքիի ջրվեժը 

Շաքիի ջրվեժը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզում, ։ Բարձրությունը մոտ 15-17 մ է։ Ջրվեժի տեղանքը իրենից ներկայացնում է խորը կիրճ՝ հարուստ ժայռերով և քարայրներով։ Դրանցում հայտնաբերվել են մարդու գործունեության հետքեր։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն։

Սատանի կամուրջ

Սատանի կամուրջ՝ բնական կամուրջ Որոտան գետի վրա, ՀՀ Սյունիքի մարզում: Երկարությունը մոտ 30 մ է, լայնությունը՝ 50-60 մ: Գոյացել է շրջակայքի հանքային աղբյուրների կրաքարային նստվածքներից՝ տրավերտիններից: Շրջակայքում և կամրջի տակ կան շթաքարեր ու պտկաքարեր: Սատանի կամրջի վրայով է անցնում Գորիս- Տաթև ավտոճանապարհը:

«Սատանի կամուրջ» անվան հետ կապված տարբեր վարկածներ կան: Ոմանք ասում են, որ անունը կապված է կամրջի տակ ջրում խեղդվելու բազմաթիվ դեպքերի հետ: Կա վարկած, որ ավելի քիչ ջուր է մտնում կամրջի տակ քան դուրս է գալիս: Դա պայմանավորված է նրանով, որ վերևից հանքային ջրեր են կաթկթում:

Перейти к верхней панели