25.04.2024թ-Միևնույն նշանն ունեցող տասնորդական կոտորակների գումարումը

0

Posted by mananaghazaryan | Posted in Մաթեմատիկա 6 | Posted on 25 апреля, 2024

1079. Եռանկյան կողմերի երկարություններն են` 4,11 սմ, 2,65 սմ,
3,8 սմ: Գտե՛ք եռանկյան պարագիծը:

4,11+2,65+3,8=10,56

1080. Տասնորդական կոտորակը գրե՛ք դիրքային գրառումով և կատարե՛ք գումարումը.

ա)4,88+9/10=4,88+0,9=5,78 , գ) 65,3+11/10=65,3+1,1=66,4 ,                                      ե) 0,3+7/10+8,6=0,3+0,7+8,6=9,6 ,
բ) 27/100+5,03=0,27+5,03=5,3 , դ) 121/100+9,85=1,21+9,85=11,06 ,                          զ) 0,94+219/100+1,2=0,94+2,19+1,2=4,33 :
1081. Քառակուսու կողմի երկարությունը 3,72 դմ է։ Եթե քառակուսու
կողմը մեծացվի 10 անգամ, ինչի՞ հավասար կլինի ստացված
քառակուսու պարագիծը։

3,72*10=37,2

37,2*4=148,8

1082. Ուղղանկյան երկարությունը 36,6 սմ է, իսկ լայնությունը՝ 24,2 սմ։
Եթե նրա երկարությունը 10 անգամ մեծացվի, իսկ լայնությունը 10
անգամ փոքրացվի, որքա՞ն կլինի ստացված ուղղանկյան պարագիծը:

36,6*10=366

24,2:10=2,42

(366+2,42)*2=368,42*2=736,84

1092. Համեմատե՛ք.
ա) |– 2|= | 2|, գ) |– 100| > |0|, ե) |3/8| > |-1/5| ,
բ)3 1/4 < |– 4|, դ) |– 12,9| < |– 13|, զ) |-7 2/3| >|20/3| :
1094. Խանութ են բերել 2 տ կաղամբ և 800 կգ վարունգ։ Առաջին օրը
վաճառել են կաղամբի 40 %-ը և վարունգի 20 %-ը։ Ո՞ր բանջարեղենից են ավելի շատ վաճառել և քանի՞ անգամ շատ։

2000*40:100=800

800*20:100=160

Ավելի շատ վաճառվել է կաղամբը և շատ է 5 անգամ
1095. Քանի՞ անգամ պակասեց ապրանքի գինը, եթե գինը իջավ՝
ա) 50 %-ով -2 անգամ, բ) 60 %-ով-6/10=0,6, գ) 90 %-ով=0,9։

Ամպը

0

Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի 56 | Posted on 25 апреля, 2024

Ամպը հառաչում էր լեռան լանջին,

Դողում, սարսռում էր հասակով մեկ։

Գալիս, փաթաթվում էր գյուղացու մաճին,

Հետո թավալվում էր ակոսի մեջ։

 

Հետո վեր էր կենում, շտկում իրեն,

Կրկին ձևեր փոխում նա զանազան,

Բարձրանում էր հետո կողերն ի վեր

Եվ շիկացած ուսն էր շփում եզան…

 

Իսկ ճաշթողի ժամին դառնում էր շուն,

Թաթերին էր դնում դունչը մռայլ,

Բարձրանում էր ապուրի տաք գոլորշուն,

Թվում էր ուր-որ է պիտի մռռար։

 

Բայց չէր մռռում, ավաղ, վեր էր կենում,

Մացառներին թողած պոչը փռչոտ,

Նայում սարերն ի վեր, սարերն էր գնում,

Գնում էր չորեքթաթ կամ չոքեչոք։

 

Գնում էր, չէր լսում,— Այդ ո՞ւր, Բողա՛ր…

Ի՞նչ Բողար, ճախրում էր, չէր նայում ետ։

Գնում էր, որ վաղը երկինքն ի վար

Դառնար կայծակ, կարկուտ, դառնար աղետ:

1. Բացատրի՛ր բառերը՝

սարսռալ-դողդողալ, մաճ-բռնակ, ակոս-երկար գծաձև փոս հողի վերին շերտում, որ բացում է խոփը, զանազան-տարբեր, շիկացած-սաստիկ տաքանալիս շեկ գույն ստանալ, ճաշթող-Ճաշամիջոց, մացառ-փշոտ թփաբույս, ճախրել-թռչել

2. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր բայեր:

հառաչել

սարսռել

փաթաթվել

թավալվեկ

Բարձրացնել

3. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր քեզ դուր եկած պատկերը և ներկայացրու քո ընկալմամբ:

Հետո վեր էր կենումշտկում իրեն,
Կրկին ձևեր փոխում նա զանազան,
Բարձրանում էր հետո կողերն ի վեր
Եվ շիկացած ուսն էր շփում եզան

Իմ պատկերացմամբ ամպը, այս հատվածում փոխում է իր արտաքին տեսքը և դառնալով մառախուղ իջնում է սարի լանջով:

4. Պատմիր ամպի մասին:

Ամպը այս ստեղծագործության մեջ ուզում էր դառնալ ուրիշ բան: Ինքը չէր խոսում, չէր ծիծաղում և այլն:

5. Յուրաքանչյուր չորս տողի համար համապատասխան վերնագիր մտածիր:

Ամպը

Ամպը հառաչում էր լեռան լանջին,

Դողում, սարսռում էր հասակով մեկ։

Գալիս, փաթաթվում էր գյուղացու մաճին,

Հետո թավալվում էր ակոսի մեջ։

Ամպի առավոտը

Հետո վեր էր կենում, շտկում իրեն,

Կրկին ձևեր փոխում նա զանազան,

Բարձրանում էր հետո կողերն ի վեր

Եվ շիկացած ուսն էր շփում եզան…

ճաշթողի ժամը

Իսկ ճաշթողի ժամին դառնում էր շուն,

Թաթերին էր դնում դունչը մռայլ,

Բարձրանում էր ապուրի տաք գոլորշուն,

Թվում էր ուր-որ է պիտի մռռար։

Սարերի հետ

Բայց չէր մռռում, ավաղ, վեր էր կենում,

Մացառներին թողած պոչը փռչոտ,

Նայում սարերն ի վեր, սարերն էր գնում,

Գնում էր չորեքթաթ կամ չոքեչոք։

Մռայլ ամպը

Գնում էր, չէր լսում,— Այդ ո՞ւր, Բողա՛ր…

Ի՞նչ Բողար, ճախրում էր, չէր նայում ետ։

Գնում էր, որ վաղը երկինքն ի վար

Դառնար կայծակ, կարկուտ, դառնար աղետ:

6. Բնության ո՞ր երևույթն է ներկայացված բանաստեղծության մեջ, մանրամասն նկարագրի՛ր:

Իմ կարծիքով բանաստեղծության մեջ նկարագրված է ամպոտ եղանակը մութ և մռայլ: Ամպը փորձում էր հեռու գնալ այդ եղանակից և փորձել տաք տեղ գթնել:

Բջիջ.Բջջի քիմիական բաղադրությունը.Բջջի կառուցվածքը.հյուսվածնքեր։

0

Posted by mananaghazaryan | Posted in Բնագիտություն 6 | Posted on 25 апреля, 2024

  • Ի՞նչ է բջիջը։

Միմյանցից խիստ տարբերվող այնպիսի օրգանիզմներ, ինչպիսիք են՝ բակտերիաները, բույսերը, սնկերը, կենդանիները, այդ թվում նաև մարդը, ունեն միևնույն կառուցվածքային միավորը: Այդ տարրական կառուցվածքային միավորը, որից կազմված են բոլոր օրգանիզմները կոչվում է բջիջ:

  • Որո՞նք են բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերը։

Բոլոր տիպի կենդանի օրգանիզմների բջիջները կազմված են անկենդան բնության մեջ հանդիպող քիմիական տարրերից. գերակշռում են ածխածինը (C), ջրածինը (H), թթվածինը (O), ազոտը (N):

  • Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը։

Բոլոր բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից, կորիզից և օրգանոիդներից:

  • Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։

 

Բջջաթաղանթ՝
սահմանազատում է բջջին շրջակայից,
տալիս նրան որոշակի ձև,պաշտպանում միջավայրի ազդեցությունից,
ապահովում շրջակայի հետ նյութերի փոխանակումը:

 

  • Ի՞նչ է հյուսվածքը։

Բջիջների այն խումբը,որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը, կատարում են նույն ֆունկցիան և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով կոչվում են հյուսվածք:

  • Ի՞նչ հյուսվածքներ ունեն բսւյսերը։

Ցանկացած բույս նույնպես ունի զանազան օրգաններ, որոնք կազմված են մասնագիտացված հյուսվածքներից: Բուսական հյուսվածքները լինում են՝
գոյացնող
ծածկող
հիմնական
փոխադրող
մեխանիկական

  • Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք։

էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային:

  • Ո՞ր հյուսվածքն է կատարում բույսի և նրա օրգանների հենարանի դեր։

Մեխանիկական հյուսվածքը:

Перейти к верхней панели