Բարև ձմեռ

0

Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի 56 | Posted on 4 декабря, 2023

Առավոտյան ես զարթնեցի և տեսա, որ արևը այլևս չի շողշողում այնպես վառ, ինչպես այն ժամանակ։ Տերևները չեն թափվում ծառերից, իսկ դրսում երեխաները տաք են հագնված։ Ես չեմ հասկանում, թե ինչու է ամեն ինչ այդքան փոխվել, մինչև չնայեցի իմ հեռախոսի մեջ։ Բոլոր իմ ընկերները, ինձ գրել էին, որ արդեն ձմեռ է։ Ես արագ հագնվեցի և իջա բակ: Երբ ես իջա, ես շատ տխրեցի, քանի որ չտեսա ձյուն։ Իմ տրամադրությունը միանգամից ընկավ և ես բոլոր դասերի ժամանակ տխուր նստած էի։ Իմ ընկերները փորձում էին իմ տրամադրությունը բարձրացնել, բայց դա նրանց չհաջողվեց։ Երբ ես վերադարձա տուն, իմ մայրիկը շատ էր զարմացել, որ ես ձյան համար այդքան տխրել էի։ Երեկոյան, երբ մենք ընտանիքով նստած ֆիլմ էինք դիտում, ես լսեցի իմ ընկերների ձայները: Ես նայեցի պատուհանից և տեսա ձյուն, այո այդ ձյունը, որին ես այդքան սպասում էի։ Ես ցատկում էի ուրախությունից և իմ տրամադրությունը միանգամից բարձրացավ։ Այդ րոպեին ես ամենա ուրախ մարդն էի։

Sally and Paul

0

Posted by mananaghazaryan | Posted in Անգլերեն | Posted on 4 декабря, 2023

 

Մաթեմատիկա

0

Posted by mananaghazaryan | Posted in Մաթեմատիկա 6 | Posted on 4 декабря, 2023

505. Երկու թվերից ընտրե՛ք այն թիվը, որի բացարձակ արժեքն ավելի մեծ է.

ա) –| 7 |< |11|,    գ) – |31| < – |50|,  ե) |0| < – |3|,

բ) – |6| > – |5|,     դ) |9| > |8|,             զ) 17 > 0։

506. Գրե՛ք այն թվերի բազմությունը, որոնց բացարձակ արժեքները  հավասար են 8, 3, 4, 15 թվերից որևէ մեկին։

|-8, 8|=8

|-3, 3|=3

|-4, 4|=4

|-15, 15|=15

507. Հաշվե՛ք |*| : 5 + 11 արտահայտության արժեքները` աստղանիշի փոխարեն տեղադրելով հետևյալ թվերը.

0, – 15, – 45, 10, – 30։

|0|:5+11=11

|-15|:5+11=14

|-45|:5+11=20

|10|:5+11=13

|-30|:5+11=17

508. Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն տեղադրելու դեպքում կստացվի հավասարություն.

ա) |-5, 5| = 5,     գ) |0| = 0,        ե) |3| – 1 = 2,

բ) |– 1, 1| = 1,     դ) 2 · |2| = 4,   զ) 3 + |3| = 6։

510. Համեմատե՛ք թվերը.
ա) – 8 < 7,      գ) 3 > –13,   ե) – 7 > –17,
բ) – 9 > – 11,   դ) 0 > – 4,    զ) 1 > – 8։

521. Գտե՛ք ձախ սյունակի յուրաքանչյուր արտահայտության համարժեքը աջ սյունակում.
1) Մրցույթի մասնակիցների                    3) մրցույթի մասնակիցների  մեկ քսաներորդը,
5 %-ը,
2) մրցույթի մասնակիցների                    4) մրցույթի բոլոր մասնակիցները
100 %-ը,
3) մրցույթի մասնակիցների                   2) մրցույթի մասնակիցների մեկ քառորդը,
25 %-ը,
4) մրցույթի մասնակիցների                    1) Մրցույթի մասնակիցների կեսը,
50 %-ը։

522. Խնայբանկը յուրաքանչյուր ավանդին տարեկան ավելացնում է
նրա 15 %-ը։ Երկու տարի անց ի՞նչ գումար գրանցված կլինի
ավանդատուի հաշվում, եթե նա բանկին հանձնի 200000 դրամ։

200000*15:100=30000

200000+30000=230000

230000*15:100=34500

230000+34500=264500

523. A կետից դեպի B կետն է ուղևորվել բեռնանավը, որի արագությունը  8 կմ/ժ է։ 8 ժ հետո նույն երթուղիով ուղևորվել է շոգենավը, որի արագությունը 24 կմ/ժ է։ Որքա՞ն է A և B կետերի հեռավորությունը, եթե շոգենավը B կետն է հասել բեռնանավից 16 ժ շուտ։

x- A և B կետերի հեռավորությունը

x/8=x/24+24

x/8-x/24=24

3x-x/24=24

x/12=24

x=24*12=288

Վանի թագավորությունը

0

Posted by mananaghazaryan | Posted in Պատմություն | Posted on 4 декабря, 2023

Հարցեր և առաջադրանքներ

 

Ե՞րբ է ստեղծվել Վանի թագավորությունը։ Ո՞րն էր դրա ստեղծման գլխավոր պատճառը

Քա 9-րդ դարում Վանա լճի ավազանում ստեղծվեց և աստիճանաբար հզորացավ համահայկական առաջին թագավորությունը։ Պատճառը այն էր, որ Քա 2-րդ հազարամյակի վերջին և 1-ին հազարամյակի սկզբին Ասորեստանի հարձակումները ավելի հաճախակի էին դարձել։

Ի՞նչ անուններով է հայտնի Վանի թագավորությունը։

Աստվածաշնչում այդ թագավորությունը հայտնի է Արարատ անվամբ, իսկ ասորեստանցիներն այն կոչում էին Ուրարտու։ Իր արքաների ասորերեն արձանագրություններում երկիրը կոչվում է մեկ այլ ավանդական անվամբ՝ Նաիրի։

Ի՞նչ գիտեք Սարդուրի 1-ին արքայի մասին։

Ասորեստանի արձանագրություններում Քա 9-րդ դարի 30-20-ական թթ․ Հայաստանի հզոր արքա է հիշատակվում Սարդուրի 1-ինը (թագավորել է Քա մոտ 835-825թթ։)

Ո՞վ է հիմնել Տուշպա(Տոսպ,Վան) մայրաքաղաքը։

Քա 830-ական թվականների վերջին Սարդուրի 1-ինը Վանա լճի արևելյան ափին հիմնադրեց Տուշպա (Տոսպ,Վան) մայրաքաղաքը։

Փորձե՛ք ներկայացնել Սարդուրի 1-ինի պատմական կերպարը։

Սարդուրի 1-ինը ներկայանում է որպես «մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա, Նաիրի երկրի արքա»։

Այս տիտղոսաշարը նրան էր անցել հաղթողի իրավունքով՝ Ասորեստանի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ։

Перейти к верхней панели