Թագավորության հզորացումը

0

Posted by mananaghazaryan | Posted in Պատմություն | Posted on 17 декабря, 2023

1․ Ի՞նչ գործոններ նպաստեցին Հայաստանը մեկ միասնական պետության մեջ համախմբելուն։

Ասորեստանի նվաճողական քաղաքականությունը գնալով ավելի սպառնալի էր դառնում։ Դրա դեմ անհրաժեշտ էր պայքարել համատեղ ուժերով։ Մի կողմից՝ ընդհանուր թշնամուց վտանգը, մյուս կողմից՝ Հայկական լեռնաշխարհի բնակիչների ազգակցությունն արագացրին ողջ Հայաստանը մեկ միասնական պետության մեջ համախմբելու գործընթացը։

2․ Շարադրեք Իշպուինի արքայի օրոք սկսված և Մենուայի օրոք շարունակված բարեփոխումների մասին։

Սարդուրի 1-ին հաջորդեց նրա որդի Իշպուինին (Ք․ա․ մոտ 825-810 թթ․)։ Վանի թագավորության հզորացման և ողջ Հայաստանի միավորման գործում կարևոր դեր խաղացին Իշպուինի արքայի սկսած և նրա որդի Մենուայի կողմից շարունակված բարեփոխումները։

Հատկապես կարևոր էրն ռազմական բարեփոխումները։ Հասարակ ժողովրդից կազմավորված նախկին աշխարհազորը փոխարինվեց արհեստավարժ, ըստ զորատեսակների բաժանված բանակով։ Անցկացվեց զորքի վերազինում։ Ստեղծվեց ամրոցների մեծ ցանց։

Բացառիկ նշանակություն ուներ կրոնական բարեփոխումը։ Ողջ պետության համար ստեղծվեց միասնական դիցարան։ Դա արձանագրվել է «Մհերի դուռ» կոչվող ժայռի վրա՝ Վանի մոտ։

Կարևոր էր նաև տեղական սեպագրի ստեղծումը (մինչ այդ օգտագործվում էր ասորեստանյան սեպագիրը ասուրերեն)։

3․ Ի՞նչ գիտեք Արդինի-Մուսասիրի մասին։

Զգալիորեն ընդլայնվեցին թագավորության սահմանները։ Իշպուինիի օրոք թագավորությանը միացվեց սահմանակից Մանա երկիրը, Արդինի- Մուսասիր քաղաքը։ Վերջինս դարձավ գերագույն աստված Խալդիի պաշտամունքի գլխավոր կենտրոնը։

4․ Ո՞վ է կառուցել «Շամիրամի ջրանցքը», ինչ գիտեք այդ մասին։

Մենուայի գահակալության շրջանում (Ք․ա․ 810-786 թթ․) Վանի թագավորությունը ավելի է հզորանում։ Դրան նպաստեց երկրի տնտեսական առաջընթացը։ Վանա լճի արևելքում կառուցվեց 72 կմ երկարությամբ ջրանցք, որը ժողովրդի մեջ հայտնի է «Շամիրամի ջրանցք» անունով։

5․ Ներկայացրեք Մենուա արքայի գերիշխանության սահմանները։

Մենուա արքան իր գերիշխանությունն է հաստատում Ուրմիա լճի ավազանից շատ հարավ և Եփրատ գետից արևմուտք։ Նա նաև վերահսկողություն է սահմանում Զագրոսյան լեռներով դեպի արևելք և դեպի Փոքր Ասիա տանող գլխավոր ճանապարհների վրա։ Մենուան հաղթանակներ է տանում Առաջավոր Ասիայի այդ ժամանակվա հզոր տերության՝ Ասորեստանի նկատմամբ։

Перейти к верхней панели