Ի՞նչ է ասում

0

Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի 56 | Posted on 22 апреля, 2024

Ի՞նչ է ասում 

Ի՞նչ է ասում ճամփորդներին
Հալված-մաշված այս կածանը,
Ժամանակին հազար ու մի
Քայլեր հաշված այս կածանը,
Անցող-դարձող քարավանի
Ծանր ու դանդաղ ոտքերի տակ
Մեջքը կոտրած, կուրծքը պատռած,
Հոգնած­, տանջված այս կածանը,
Մեծ աշխարհի մեծաժխոր
Ճանապարհից հեռու քաշված,
Հիսուսի պես, ապառաժի
Կողին խաչված այս կածանը:
1. Բացատրի՛ր բառերը՝ կածան, քարավան, պատռած,մեծաժխոր, ապառաժ:
կածան-արահետ
քարավան-բեռնատար գրաստների (ձիերի, ուղտերի ևն)՝ բեռներ ու մարդկանց փոխադրող՝ սովորաբար երկար ճանապարհի համար կազմված խումբ:
 պատռած-հերձվածք
մեծաժխոր-աղմկալից
ապառաժ-քարաժայռ
2. Ինչպե՞ս է նկարագրված կածանը, բանաստեղծության բառերն օգտագործելով ներկայացրո՛ւ:
Կածանը շատ դարեր շարունակ մաշվու էր, քանի որ շատ մարդիկ և քարավաներ էին անցնում իր վրայով:
3. Ի՞նչ է ասում կածանը, փորձի՛ր ներկայացնել’  ի՞նչ կասի:
Ինձ թվում է կածանը ուզում է ասել, որ հոգնել է նրանից, որ իրեն բոլորը մոռացել  են:

Write a comment

Перейти к верхней панели