Մայրամուտ

0

Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի 56 | Posted on 18 апреля, 2024

Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:
1.Նկարագրիր մայրամուտը:
Մայրամուտը շատ գեղեցիկ է:Երբ դու նայում ես մայրամուտին, դու տեսնում ես տարբեր հաճելի գույներ: Մայրամուտը ամեն տեղ տարբեր է, ինչ որ տեղ կարող է լինել նարնջագույն ու կարմի, իսկ մյուս երկրում լինի վարդագույն և մանուշակագույն:

2.Օրվա որ պահն ես սիրում, ինչո՞ւ:

Ես օրվա բոլոր ժամերն էլ շատ եմ սիրում, քանի որ ամեն ժամանակը ունի իր հատկությունը: Սիրում եմ առավոտը, որովհետև բնությունը արթնանում է և օդը մաքուր է: Ցերեկը սիրում եմ, քանի որ գնում եմ դպրոց և ժամանակ եմ անցկացնում ընկերներիս հետ: Երեկոն սիրում եմ, որովհետև երբ դուրսը քայլում ես, թե ինչպես է արևը մայր մտնում, իսկ բնությունը պատրաստվում քնելուն:

Write a comment

Перейти к верхней панели