Present simple tenses

0

Posted by mananaghazaryan | Posted in Անգլերեն | Posted on 30 октября, 2023

Русский

0

Posted by mananaghazaryan | Posted in Ռուսերեն | Posted on 30 октября, 2023

 

Ուշինարա

0

Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի 56 | Posted on 30 октября, 2023

Զրույցի առանձին հատվածներ վերնագրի՛ր և պատճառաբանի՛ր:

Ծանոթություն Ուշինարայի հետ

Արդար և իմաստուն դատավոր էր Ուշինարան: Մաքուր էին նրա բոլոր խորհուրդները և միայն մերձավորների և հեռավորների համար նվիրված:

Համեստ կյանք ուներ նա իր հոյակապ սրահներում և ճոխ սեղան ու ապաստան ամեն աղքատների և ուխտավորների համար, որ տարի բոլոր դեգերում են Գանգայի սրբազան ափերի և Հիմալայի նվիրական անտառների միջև:

Աղավնին և անգղը ծանոթանում են Ուշինարայի հետ

Մի անգամ, երբ նա դահլիճում նստած կարդում էր Վեդաները,— սրտապատառ ներս ընկավ մի աղավնի, որին հետապնդում էր սրաթև անգղը:

Սարսափած թռչունը նստավ դատավորի ծնկին և պաշտպանություն աղերսեց:

Անգղը հասավ նրա հետևից: Սակայն Ուշինարան պատսպարել էր արդեն մահապուրծ աղավնուն:

Անգղի և Ուշինարայի զրույցը

— Դատավո՛ր,— դիմեց անգղը Ուշինարային,— քաղցը վաղուց ընկճել է ինձ: Մեծ հանցանք է քաղցածի ձեռից խլել նրա սնունդը: Ե՞տ տուր ինձ աղավնին:

Ուշինարան ձեռի շարժումով մերժեց նրա պահանջը:

— Դատավո՛ր,— շարունակեց անգղը,— դու պարտաճանաչ մարդու հռչակ ունես, սակայն ինչո՞ւ պարտքի օրենքին հակառակ ես գնում: Ինչո՞ւ ես ինձ զրկում իմ անհրաժեշտ սնունդից:

— Այս անօգնական, մահի սարսուռով դողդոջուն թռչունը իմ պաշտպանությանը դիմեց,— առարկեց Ուշինարան,— դո՛ւ, հզոր անգղ, մի՞թե չես տեսնում, որ իմ առաջին պարտքն է — չհանձնել ինձ հավատացող արարածին իր հոշոտող թշնամուն: Ավելի մեծ ոճիր է՝ վտանգված թույլին զրկել օգնությունից, քան թե կատարել ոճիրների ոճիրը — սպանել Բրահմինին:

— Բայց, դատավո՛ր, ամեն արարած աշխարհում ուտելով է, որ կապրի: Եթե զրկես արարածին կերակուրից, իսկույն կդադարի նրա կյանքը: Հիմա որ դու իմ ձեռքից խլում ես իմ ապրուստը, շուտով կմահանամ ես և ինձ հետ կինս ու ձագուկներս:

Աղավնուն խնայելով դու մեզ բոլորիս մահի ես մատնում:

— Դո՛ւ շատ իմաստուն ես խոսում, ո՛վ անգղ, հզոր թռչուն. բայց խոստովանիր, ի՞նչպես կարող ես ընդունել, որ թշվառ փախստականին հանձնեմ կորստի: Բնա՛վ, երբե՛ք:

Քո առջև բաց են ահա մառանիս դռները: Գնա՛, ա՛ռ, ինչ որ ուզում ես — եղնիկի միս, վարազի միս: Եվ ուրիշ ինչ որ ուզում ես, ասա՛, կկատարեմ քո կամքը:

— Ոչ, դատավոր, ես ուրիշ տեսակի միս ուտելու սովորույթ չունիմ:

Բնությունից որոշված հավերժական օրենք է, որ անգղները աղավնիներ պիտի ուտեն: Տո՛ւր ինձ իմ իրավունքը:

— Ա՛նգղ,— թախանձեց Ուշինարան,— ինչ արարած որ ենթակա է մահի սահմաններին — ուզի՛ր, ես կտամ քեզ: Միայն երբեք չեմ կարող հանձնել թշվառության մեջ ինձ ապաստանածին:

— Դատավո՛ր,— պատասխանեց անգղը,— քանի որ դու այդքա՜ն սիրում ես այդ աղավնուն,— փոխարենը տուր քո մարմնից այնքան միս, որքան կշռում է աղավնին:

— Այո՛, հիմա արդար է և ճշմարիտ քո կամքը,— սրտահոժար ասաց Ուշինարան,— սիրով կտամ, ո՛վ անգղ, իմ մարմնից փոխարենը:

Անգղի գաղտնիքը

Եվ հանկարծ դահլիճի ձեղունից մի կշիռ կախվեց: Ուշինարան աղավնուն դրեց մի նժարում, իսկ մյուս նժարում` իր մարմնից մի փերթ, բայց աղավնին դեռ ծանր էր կշռում: Նորից կտրեց մսի մի փերթ, և աղավնին նորից ծանր էր: Դարձյալ նորանոր փերթեր կտրեց դրեց, և սակայն աղավնին ավելի և ավելի ծանր էր կշռում:

Այն ժամանակ Ուշինարան ամբողջ իր հոշոտված մարմնով ելավ կանգնեց նժարի մեջ…

— Ես Ինդրան եմ,— ձայնեց անգղը,— տիեզերքի իշխանը, և աղավնին — հուր Ագնիի ոգին:

Մենք եկանք քո առաքինությունը փորձելու համար:

Հավիտենական փառքով դու զարդարեցիր քեզ, ո՛վ Ուշինարա, որովհետև քո իսկ մարմնով խղճացիր փոքրիկ աղավնուն և քո կյանքով փրկեցիր թշվառին:

Ժողովուրդների մեջ պիտի չհնանա քո անունը, և հավիտյան պիտի ապրիս դու անմահ փառքով ու փայլով, որովհետև պարտքի սրբության հավատարիմ եղար:

Բնութագրի՛ր Ուշինարային:

Ուշինարան-շատ բարի սիրտ ունեցող մարդ է, միշտ օգնող, արդար, իմաստուն:

Քո կարծիքով ո՞վ է արդարացի:

Իմ կարծիքով արդարացին էր Ուշինարան:

Դուրս գրի՛ր այն հատվածը, որտեղ խտացած է զրույցի հիմնական ասելիքը:

— Այս անօգնական, մահի սարսուռով դողդոջուն թռչունը իմ պաշտպանությանը դիմեց,— առարկեց Ուշինարան,— դո՛ւ, հզոր անգղ, մի՞թե չես տեսնում, որ իմ առաջին պարտքն է — չհանձնել ինձ հավատացող արարածին իր հոշոտող թշնամուն: Ավելի մեծ ոճիր է՝ վտանգված թույլին զրկել օգնությունից, քան թե կատարել ոճիրների ոճիրը — սպանել Բրահմինին:

Նոր վերնագիր հորինի՛ր:

Ուշինարայի կյանքի փորձը

Իմ կարդացած գիրքը գրադարանում

0

Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի 56 | Posted on 30 октября, 2023

Քանի որ մենք ուրբաթ օրերը գնում ենք գրադարանում գրքեր ենք կարդում ես կարդացել եմ Հոբիթ գիրքը։

«Հոբիթը ֆանտաստիկ վեպ և մանկական գիրք է, որտեղ պատմվում է հոբիտ Բիլբո Բեգինսի արկածների մասին, որոնց մեջ նրան ներքաշում են Գենդալֆ կախարդը և 13 թզուկները։ Նրանց ճանապարհորդության նպատակն էր հասնել Միայնակ լեռանը և հետ վերցնել այն գանձերը, որոնք թզուկներից խլել էր Սմաուգ անունով վիշապը։

Ինձ շատ է դուր եկել այս գիրքը քանի որ ես սիրում եմ ֆանտաստիկ գրքեր։

Դասարանական աշխատանք

0

Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի 56 | Posted on 30 октября, 2023

Լաւ է մանուկ աղքատ եւ իմաստուն, քան զթագաւոր ծեր եւ անմիտ:

 

Կարդա այսպես.

 

լաւ — լավ

 

զթագաւոր — ըզթագավոր

 

(Նկատեցի՞ ր` ինչպես է կարդացվում ւ տառը:)

 

Բառարան

 

Քան զթագաւոր — քան թագավորը

 

1. Նախադասությունը փոխադրի՛ր աշխարհաբար:

Լավ է լինել աղքատ և իմաստուն մանուկ , քան ծեր և անմիտ թագավոր

Գործնական քերականություն

 

1. 1. Ընդգծված բառերը փոխարինի՛ր հոմանիշներով: Ընտրածդ բառերի գրությունը ճշտի՛ր բառարանի օգնությամբ:

 

Մի ցատկով(թռիչքով) բռնեց հանդուգնին:

 

Նոր վզկապը(վիզկապիչը) բաճկոնիդ հետ գեղեցիկ է դիտվում:

 

Ինչո՞ւ քամահրանքով նայեցիր ու դուրս եկար:

 

Սկսել էր փոշմանել(մտափոխվել), որ երեկոն անցկացրել էր տանը՝ ընկերներից հեռու:

 

Վերջապես մտավ մի մեծ (խոշոր) դահլիճ:

 

2. Կետերի փոխարեն գրի՛ր նախադասության մտքին համապատասխանող բառ՝ ընտրված ուղղագրական բառարանից:

 

 

 

… լինելու համար անհրաժեշտ է մշտապես կոփել մարմինը:

 

Նրա … վարդագույն վերնաշապիկ էր ու նորաձև փեշ:

 

Սիրում է ժամերով … տաք ավազին ու նայել ամպի լողացող պատառիկներին:

 

Հավաքած բոլոր փաստաթղթերն ու գրությունները դասավորեց …ում, դրեց պահարանի մեջ:

 

…ի նման մտել է պատյանի մեջ ու ոչինչ լսել չի ուզում:

 

Լավ լողորդի ու փրկարարի քn … մեր քաղաքից արդեն դուրս է եկել:

 

Վիրավոր գազանի …ն անտառում դեռ երկար լսվեց:

Autumn sayings

0

Posted by mananaghazaryan | Posted in Անգլերեն | Posted on 30 октября, 2023

“My favorite color is October.”- Unknown

“I’ll just end up walkin’ in the cold November rain.” – Guns N’ Roses.

“I’m so glad I live in a world where there are Octobers.”- L.M. Montgomery

“When everything looks like a magical oil painting, you know you are in Autumn!”- Mehmet Murat Ildan

“I come by light of an autumn moon.”- Broken Bells*

“I saw old autumn in the misty morn stand shadowless like silence, listening to silence.”- Thomas Hood

Живопись: Картины маслом. Осень.

“As long as autumn lasts, I shall not have hands, canvas, and colors enough to paint the beautiful things I see.” – Vincent Van Gogh

“Anyone who thinks fallen leaves are dead has never watched them dancing on a windy day.”- Shira Tamir

17,881 Autum Images, Stock Photos, 3D objects, & Vectors ...

“If the leaves are changing, I feel poetry in the air.”- Laura Jaworski

Premium Photo | Autumn composition.knitted grey plaid or ...

“And all at once, summer collapsed into fall.” – Oscar Wilde

Համաչափություն

0

Posted by mananaghazaryan | Posted in Մաթեմատիկա 6 | Posted on 30 октября, 2023

236. Համաչա՞փ են արդյոք պատկերները տարված ուղղի նկատմամբ
(տե՛ս նկ. 13)։ Կարո՞ղ են արդյոք այդ պատկերները համաչափ լինել
մեկ ուրիշ ուղղի նկատմամբ։
³) μ) ·)
Նկ.13

239. Շրջանի համաչափության առա՞նցքն է արդյոք նրա տրամագիծը։

Այո, տրամագիծը շրջանի համաչափության առանցքն է:

240. Պատկերի համաչափության առա՞նցքն է արդյոք տարված ուղիղը
(տե՛ս նկ. 15)։
Նկ. 15

Ա-այո

Բ-այո

Գ-այո

Դ-ոչ

Ե- ոչ

Զ-այո

241. Կառուցե՛ք տարված ուղղի նկատմամբ տառերին համաչափ պատկերները
(տե՛ս նկ. 16)։ Ո՞ր դեպքերում տրված տառին համաչափ
պատկերը կլինի հայերենի այբուբենի տառ։ Ո՞ր դեպքերում
տառին համաչափ պատկերը կլինի այդ նույն տառը։
Նկ. 16

a. Բ-Ե    բ. Գ-հակառակ Գ     գ.  Գ-Ժ      դ. Ս-Ո      ե. Ս-Ս      զ.  Ս-?    է. Օ-Օ    ը. Ֆ-հակառակ Ֆ

244. Քանի՞ համաչափության առանցք ունի քառակուսին:

4 համաչափության առանցք

247. Քանի՞ տոկոսն է.
ա) 50-ը 100-ի=50%, գ) 125-ը 25-ի=20%, ե) 300-ը 30-ի=10%,

248. Ապրանքի գինը 5600 դրամ էր։ Այդ գինը նախ բարձրացավ
10 %-ով, ապա իջավ նույնքան տոկոսով։ Նախնական գնի համեմատ
ավելի թա՞նկ, թե՞ ավելի էժան դարձավ ապրանքը։
5600*10:100=560

5600+560=6160

6160*10:100=616  6160-616=5544

Դարձավ ավելի էժան

249. Շախմատային մրցաշարում 120 խաղերից 42-ն ավարտվել են ոչ-
ոքի արդյունքով։ Ոչ-ոքիների քանակը խաղերի ընդհանուր քանակի
քանի՞ տոկոսն է։

100*42:120=35%

251. Քարտեզի վրա երկու քաղաքների հեռավորությունը հավասար է 7 3/5
սմ-ի։ Ինչի՞ է հավասար քաղաքների իրական հեռավորությունը,
եթե քարտեզի մասշտաբը 1 ։ 1 0 000 00 է։

38/5*1000000=7 600 000cm=76000m=76km

253. Վերցված է մի բնական թիվ։ Եթե նրան գումարենք 15 և ստացված
գումարը բազմապատկենք 4-ով, ապա կստացվի 80։ Ո՞րն է այդ
թիվը։

(x+15)*4=80

x+15=80:4

x=20-15=5

Մայրենի

0

Posted by mananaghazaryan | Posted in Uncategorized | Posted on 30 октября, 2023

1. Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններից հանի՛ր:

Էլի դարձյալ այդ մասի՞ն ես խոսում:

 

Ամբողջ ճանապարհը ոտքով քայլեցի:

 

Դու արդեն հե՞տ ես վերադարձել:

 

Կարմիր գույնի շատ ծաղիկներ հավաքեցինք:

 

Կրկին անգամ ասում եմ քեզ:

 

Նախ առաջին հերթին այս գործը պիտի լինի:

 

Քեզ մի հատ մարդ էր հարցնում:

 

Կարելի՞ է մի հատ զանգել:

 

Ուրիշ այլ մարդիկ ավելի լավ կհասկանային:

 

2. Գրի՛ր տրված բառերի նույնարմատ հականիշները:

Օրինակ՝

 

կարևոր — անկարևոր,

 

ընդմիջումներով — անընդմեջ:

 

 

 

Գեղեցիկ-չգեղեցիկ, հաճելի- չհաճելի, մարդկային- անմարդկային, գիտուն-անգետ, դուրեկան-անդուեկան, ուշադիր- անուշադիր, արժանի-չարժանի, թևավոր-անթև, ախորժելի-, գունեղ, բնական, խելոք, կարևոր, լուրջ, անամպ, տեղյակ, լուսավոր, գերակշռել, խոսուն, կարևոր:

Перейти к верхней панели