16.10.2023

0

Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի 56 | Posted on 16 октября, 2023

  1. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

 

Քո չքնաղ ծաղկի բույրն է ինձ այստեղ բերել: (բույր, բյուր)

Անթիվ ու բյուր են աստղերը: (բույր, բյուր)

Ասիան երբևէ կհանգստանա՞ պատերազմներից: (Ասիա, Ասյա)

Ասյան երբևէ կհանգստանա՞ իրեն այդքա՜ն հուզող մտքից: (Ասիա, Ասյա)

Սոֆիան գեղեցիկ ու հյուրընկալ քաղաք է: (Սոֆիա, Սոֆյա)

Սոֆյան գեղեցիկ ու նրբանկատ աղջիկ է: (Սոֆիա, Սոֆյա)

  1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Սևանա լճի խնդիրն այսօր հուզում է յուրաքանչյուր քաղաքակիրթ մարդու: Սևանի ջրի մակարդակը տասնյակ տարիների ընթացքում իջել է: Ջրի կորստի հետ առնչվում են մի շարք այլ ?ական հարցեր: Առանջին ուշադրության է արժանի ջրավազանի կենդանական աշխարհի պահպանության խնդիրը:

Բնակության անբարենպաստ պայմաններ են ստեղծվել նաև Սևանի թիավոր բնակիչների՝ թռչունների համար:

  1. Կետերը փոխարինի՛ր տրված բառերից մեկով: Համեմատի՛ր բառի իմաստները տարբեր նախադասություններում:

Փափկել, սուր, ալիք, փչել:

Սուր դանակ է. պետք, որ այդ բիծը քերեմ:

Շատ սուր մարդ է ընկերս, նրա խոսքը լսել չի լինում առանց ծիծաղի:

Ալիքը խորտակված նավի մի բեկոր ափ հասցրեց:

Կյանքի ալիքը նրան շպրտել էր ընտանիքից հեռու:

Քամին փչել էր ամբոդջ ուժգնությամբ:

Ընկերները գիտեին, որ նա փչել էր, ոչ մի վագրի էլ չի հանդիպել:

Մոմն արևից փափկել ու ծռմռվել էր:

Մի քանի քաղցր խոսքից փափկել էր, չորությունից ու խստությունից հետք չէր մնացել:

Перейти к верхней панели