Գործնական քերականություն

0

Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի 56 | Posted on 21 марта, 2024

1. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր տրված բառերով:

Բնակչություն, զորք, երամ:

Մի երկրի բոլոր զինվորները-զորք, միասին թռչող թռչուններր- երամ, մի երկրի բոլոր քաղաքների ու գյուղերի բնակիչները- բնակչություն:

2. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր տրված բառերով:

Բազմություն, մարդկություն, ագզ, ժողովուրդ:

Մի երկրում ապրող մարդիկ-ժողովուրդ, հավաքված մարդիկ-բազմություն, ամբողջ աշխարհում ապրող մարդիկ-մարդկություն, նույն ազգությանը պատկանող բոլոր մարդիկ-ազգ:

3. Փակագծերում դրված բառերը համապատասխան ձևով գրի՛ր:

Օրինակ՝

Դեպքի վայրում հավաքված ամբոխն (աղմկել): — Դեպքի վայրում հավաքված ամբոխն աղմկում էր:

Կռունկների երամը (թռչել):- Կռունկների երամը թռչում էր:

Զորքը (տեղավորվել) դաշտում:-Զորքը տեղավորվել էր դաշտում:

Ժողովուրդը (լսել) հռետորին:-Ժողովուրդը լսում էր հռետորին:

Հրապարակում հավաքված բազմությունը ինչ-որ բանի (սպասել):-Հրապարակում հավաքված բազմությունը ինչ-որ բանի էր սպասում:

Ավագանին (ողջունել) օտարականին: — Ավագանին ողջունում էր օտարականին:

Հոտն (իջնել) սարից: -Հոտն իջնում էր սարից:

ժողովուրդը գոհ (լինել) այդ որոշումից: -ժողովուրդը գոհ էր այդ որոշումից:

Բնակչությունն իր ղեկավարներից խելացի վճիռներ ու որոշումներ (սպասել): -Բնակչությունն իր ղեկավարներից խելացի վճիռներ ու որոշումներ էր սպասում:

Перейти к верхней панели