Անգամ փոքր բաները ուրախություն են պատճառում

0

Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի 56 | Posted on 19 марта, 2024

Մի անգամ առավոտյան տրամադրությունս շատ ցածր էր: Իմ տրամադրությունը այդպիսին էր, որովհետև եղանակը շատ մռայլ էր, և ես չէի ուզում ոչինչ անել: Ստիպված ես հագնվեցի և գնացի դպրոց: Ճանապարհին ես նկատեցի մի շուն, որը արագ-արագ վազեց իմ մոտ և սկսեց լիզել ինձ: Իմ տրամադրությունը սկսեց կամաց-կամաց բարձրանալ: Հինգ րոպե հետո ես տեսա մեծ կուժ, մեջը լիքը ծաղիկ: Այս կուժի կողքը մի տղամարդ էր կանգնած, և ես հարցրեցի նրան.

-Կներեք, երեկ, երբ ես այս մասով քայլում էի, այս կուժը չկար:

-Այո՛, դուք ճիշտ եք, մենք այս կուժը սարքել ենք, որպեսզի մարդկանց տրամադրություը բարձրացնենք :

-Շատ շնորհակալ եմ,-ասացի ես,- դուք մեծ գործ եք արել:

Երբ ես հասա դպրոց, մեր դասատուն մեզ փոքրիկ քաղցրավենիքներ նվիրեց և ասաց.

-Այս քաղցրավենիքը ձեզ, որպեսզի ձեր տրամադրությունը բարձր լինի:

Ես հասկացա, որ ուրախությունը միայն մեքենաների և հեռախոսների մեջ չէ, այլ նաև այսպիսի փոքր արարքների մեջ:

19.03.2024թ-Հավասարումներին հանգող խնդիրների լուծումը

0

Posted by mananaghazaryan | Posted in Մաթեմատիկա 6 | Posted on 19 марта, 2024

946. Գործարանի երեք արտադրամասերում աշխատում են 900 բանվորներ։ Առաջին արտադրամասում բանվորների քանակը 3 անգամ մեծ է, քան երկրորդում, իսկ երրորդում 150-ով փոքր է,  քան առաջինում։ Քանի՞ բանվոր է աշխատում ամեն մի արտադրամասում։

1 բան. քա 3*x

2 բան. քա x

3. բան. քա 3x-150

3x+x+3x-150=900

3x+x+3x=900+150

7x=1050

X=150

3*150=450

450-150=300

947. Նավակի արագությունը գետի հոսանքի ուղղությամբ հավասար է 12 կմ/ժ-ի, իսկ հակառակ ուղղությամբ՝ 8 կմ/ժ-ի։ Գտե՛ք գետի հոսանքի և նավակի արագությունները։

x- գետի հոսանք արագությաուն

12-x=8+x

2x=4

x=2 (գետի հոսանք արագությաուն)

12-2=10 (նավակի արագություն)

948. Առաջադրանքի համաձայն՝ բանվորների բրիգադը պետք է որոշ քանակությամբ մանրակներ պատրաստեր 12 օրում։ Սակայն բրիգադը, օրական պատրաստելով 60 մանրակ, առաջադրանքը կատարեց 8 օրում։ Օրական քանի՞ մանրակ պիտի պատրաստեր բրիգադը՝ առաջադրանքի համաձայն։

x- օրական քանակ

12x=60*8

x=480:12=40

949. Կազմե՛ք մի խնդիր, որի լուծումը հանգեցվում է x + 5x = 72 հավասարման լուծմանը։

Ամանի մեջ կար 72 կոֆետ: Նարեկը և Պողոսը կերան այդ կոնֆետները: Իդեպ Պողոսը կերավ 5 անգամ ավել կոնֆետ քան Նարեկը: Որքան կոնֆետ կերան յուրաքանչյուրը:

950. Երկու թվերի գումարը հավասար է 1500-ի։ Գտե՛ք այդ թվերը,եթե մի թվի 5 %-ը հավասար է մյուսի 10 %-ին։

1 թիվ x

2 թիվ 1500-x

X*5/100=(1500-x)*10/100

5x=(1500-x)*10

5x=15000-10x

5x+10x=15000

15x=15000

x=1000

1500-1000=500

956. Եռանկյան պարագիծը 84 սմ է։ Գտե՛ք նրա կողմերի երկարությունները,
եթե նրանք համեմատական են 7, 9, 12 թվերին։

7x+9x+12x=84

28x=84

x=3

7*3=21, 9*3=27, 12*3=36
957. Գծագրում, որը գծված է 1 ։ 5 մասշտաբով, մանրակի երկարությունը
հավասար է 7 1/5 սմ-ի։ Ինչի՞ է հավասար մանրակի երկարությունը
մեկ ուրիշ գծագրում, որի մասշտաբը՝ ա) 1 ։ 3 է, բ) 2 ։ 1 է։

x=7 1/5*5=36

ա) 36:3=12

բ) 36*2=72
958. Բանվորների մի խումբ կատարել է ամբողջ աշխատանքի 25 %-ը,
երկրորդը՝ մնացած մասի 40 %-ը։ Աշխատանքն ավարտել է երրորդ
խումբը։ Ամբողջ աշխատանքի քանի՞ տոկոսն է կատարել
երրորդ խումբը։

1 խումբ-25%= 1/4

2 խումբ   1-1/4=3/4  40%  3/4*2/5=3/10  կամ 30% ընդհանուր աշխատանքի

100%-25%-30%=45%
959. 16 շինարարներ շենքի պատերը կառուցել են 81 օրում։ Քանի՞ շինարար կկառուցի նույնանման շենքի պատերը 36 օրում։

16*81=x*36

x=16*81:36

x=36

960. Տրված է ABC եռանկյունը։ Նրա AB կողմը 3 սմ-ով մեծ է AC կողմից, իսկ BC կողմը 2 սմ-ով մեծ է AB-ից։ Գտե՛ք ABC եռանկյան կողմերի երկարությունները, եթե նրա պարագիծը 29 սմ է։

AC=x

AB=x+3

BC=x+3+2

x+x+3+x+5=29

3x=21

x=7

AC=7, AB=10, BC=12

Lesson 1 and lesson 2

0

Posted by mananaghazaryan | Posted in Անգլերեն | Posted on 19 марта, 2024

rugby —ռեգբի

cricket-մահակախաղ

rowing-թիավարում

row-շարք, թիավարում

orienteering-կողմնորոշում

Դասարանական

0

Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի 56 | Posted on 19 марта, 2024

Ցեխոտ շանը թողեք ներս…

Ավելի վատ նրանց համար

ովքեր շուն չեն սիրում

ոչ էլ ցեխ

Ոտքից գլուխ ցեխոտ շանը թողեք ներս…

Ավելի վատ նրանց համար

ովքեր չեն սիրում ցեխ

ովքեր չեն հասկանում

ովքեր չգիտեն շանը

ովքեր չգիտեն ցեխը

շանը թողեք ներս…

որ թափահարում է ցեխը վրայից

ցեխը կարող ես լվանալ

շանը կարող ես լվանալ

և ջուրն էլ կարող ես լվանալ

բայց չես կարող լվանալ նրանց

ովքեր ասում են թե սիրում են շանը

պայմանով միայն…

ցեխոտ շունը մաքուր է

ցեխը մաքուր է

երբեմն ջուրն էլ մաքուր է

նրանք ովքեր ասում են՝ պայմանով միայն…

նրանք մաքուր չեն

բացարձակապես:

1. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը։

Գաղափարը այն է, որ եթե մենք ինչ-որ մարդու հետ ուզում ենք ընկերություն անենք, մենք պիտի ընդունենք իրեն այնպիսին,  ինչպիսին ինքը կա։

2. Ո՞ր հատվածում է արտահայտված գաղափարը։

ցեխոտ շունը մաքուր է

ցեխը մաքուր է

երբեմն ջուրն էլ մաքուր է

նրանք ովքեր ասում են՝ պայմանով միայն…

նրանք մաքուր չեն

բացարձակապես:

Перейти к верхней панели