Էլեկտրական հոսանք, կայծակ

0

Posted by mananaghazaryan | Posted in Բնագիտություն 6 | Posted on 8 марта, 2024

  1. Ի՞նչ է էլեկտրական հոսանք:  Հաղորդիչներով լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումը, որի արդյունքում տեղի է ունենում լիցքի տեղափոխություն, կոչվում է էլեկտրական հոսանք:
  2. Ո՞ր նյութերն են էլեկտրականության հաղորդիչները:  Էլեկտրականության հաղորդիչներ են. մետաղները, գրաֆիտը, մարդու և կենդանիների մարմինները, խոնավ հողը և այլն։
  1. Ի՞նպես է առաջանում կայծակը:Ի՞նչ է որոտը:  Կայծակը էլեկտրական պարպում է, որը տեղի է ունենում մթնոլորտում և ուղեկցվում է որոտով: Որոտը դա կայծակի ձայն է:
  2. Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից: Շանթարգելը մետաղյա ձող է, որն ամրացվում է շինության պատի երկայնքով։
  3. Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք,եթե հայտվել եք բաց տարածքում:                     Եթե հնարավոր չէ արագ հեռանալ, ապա պետք է կքանստել համեմատաբար ցածրադիր տեղում:
     Քանի որ կայծակը խփում է առավել բարձր մարմիններին, ուստի չպետք է թաքնվել բարձր ծառի տակ:
    Որքան հնարավոր է` պետք է շուտ դուրս գալ ջրից:

Դու իմ գարնան առավոտ

0

Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի 56 | Posted on 8 марта, 2024

Հաստատուն մագնիսներԼույսի աղբյուրներ,լույսի ուղղագիծ տարածում:Արեգակի և լուսնի խավարումներ:

0

Posted by mananaghazaryan | Posted in Բնագիտություն 6 | Posted on 8 марта, 2024

Պատասխանել հարցերին

Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:

Այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները, կոչվում են հաստատուն մագնիսներ

Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:

Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ։ Մագնիսներն ունեն երկու բևեռ՝ հյուսիսային և հարավային

Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:

Տեղանքում կողմնորոշվելու համար է օգտագործվում կողմնացույցը։ Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրը նույնպես մագնիս է՝ իր մագնիսական բևեռներով և մագնիսական դաշտով։ Կողմնացույցի սլաքի հյուսիսային բևեռը ձգվում է Երկրի մագնիսական հարավային բևեռի կողմից՝ որպես տարանուն բևեռներ և ուղղվում դեպի այն։ Նույն պատճառով կողմնացույցի սլաքի հարավային բևեռը ուղղվում է Երկրի մագնիսական հյուսիսային բևեռի կողմը։

Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները:

Հեռախոս, ականջակալ, միկրոալիքային վառարան, էլեկտրական մեքենա։

Перейти к верхней панели