Ամանորը իտալիայում

0

Posted by mananaghazaryan | Posted in Հայրենագիտություն | Posted on 6 декабря, 2022

Իտալիայում Նոր տարին սկսվում է հունվարի 6-ին։Բոլորը անհամբերությամբ սպասում են բարի Փերի Բեֆանային։ Նա գիշերով թռչում գալիս է՝ բացում դռները փոքրիկ ոսկե բանալիով և նվերները լցնում է բուխարու մոտ հատուկ կախած մանկական գուլպաներում։ Նրանց, ովքեր վատ են սովորել կամ չարաճճիություն արել, Բեֆանան թողնում է մի պտղունց մոխիր կամ ածխի կտոր։ Իսկ իտալական Ձմեռ պապը Բաբբո Նատալեն է։

Իտալիայում Նոր տարին պետք է սկսել հնոտիքից ազատվելով։Հին իրերը նետում են պատուհանից դուրս։

Իտալացիների ամանորյա սեղանին անպայման մատուցվում է ընկույզ, ոսպ և խաղող։Իտալական գավառներում հունվարի 1-ի վաղ առավոտյան անհրաժեշտ է աղբյուրից «նոր ջուր» բերել տուն։

«Եթե ընկերներին նվիրելու ոչինչ չունես,- ասում են իտալացիները,- ապա «նոր ջուր» նվիրիր»։ Համարվում է, որ «նոր ջուրը» երջանկություն է բերում։

Իտալացիները կարևորում են նաև, թե ում առաջինը կհանդիպեն Նոր տարուն։ Եթե հունվարի 1-ին իտալացուն հանդիպած առաջին անցորդը քահանա կամ հոգևորական լինի, դա վատ է։ Անցանկալի է նաև հանդիպել փոքր երեխայի, իսկ համակրելի պապիկ տեսնելը լավ է։ Է՛լ ավելի լավ է, եթե նա կուզիկ էԱյդ դեպքում Նոր տարին հաստատ երջանիկ կլինի։ Իտալիայում Սուրբ Ծնունդն ընդունված է նշել ընտանիքի հետ

Ուղղանկյան մակերես

0

Posted by mananaghazaryan | Posted in Մաթեմատիկա | Posted on 6 декабря, 2022

Առաջադրանքներ տան համար

1.Քառակուսու կողմը հավասար է 15սմ-ի: Գտի՛ր քառակուսու պարագիծը և մակերեսը:

S-15*15=225

P-15*4°60

2.ՈՒղղանկյան երկարությունը հավասար է 26 սմ-ի, իսկ լայնությունը 30սմ:Գտի՛ր ուղղանկյան P, S:

S-26*30=780

P=(26+30)*2=112

3.ՈՒղղանկյան երկարությունը հավասար է 25 սմ,լայնությունը 3անգամ մեծ է երկարությունից:Գտի՛ր ուղղանկյան P,S:

25*3=75

S-25*75=1875

P-25+75+25+75=200

4.Ուղղանկյան մակերեսը հավասար է քառակուսու պարագծին:Քառակուսու կողմը հավասար է 15 սմ: Ինչի՞ հավասար կարող է լինել ուղղանկյան կողմերը:Գրի՛ր հնարավոր տարբերակները:

30*2=60

15*4=60

20*3=60

12*5=60

10*6=60

1*60=60

Բանաստեղծություներ

0

Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի | Posted on 6 декабря, 2022

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՁՄԵՌ ՊԱՊԻԿԻՆ

Վաղ առավոտյան

Երբ որ արթնացա,

Տոնածառի տակ

Մի կապոց տեսա,

Ձմեռ պապիկն էր

Ինձ համար բերել

Ու իմ Նոր տարին

Շնորհավորել:

Այնպե՜ս եմ ուզում

Ձմեռ պապիկին

Ասել բարձրաձայն.

– Շնորհակալությո՛ւն…

Բայց հեռախոսի

Համարն եմ փնտրում,

Գրքում չեմ գտնում:

 

ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

ՁՄԵՌ ՊԱՊԻՆ ՀՅՈՒՐ Է ԵԿԵԼ

Բակում ճերմակ ձյուն է եկել,

Ձմեռ պապին հյուր է եկել,

Խաղալիքներ բերել նվեր,

Նվերն ինձ շատ դուր է եկել:

ՀԵՆՐԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Ձմեռ

Ծառը մերկացավ,

Զրկվեց տերևից,

Ձյունի փաթիլներ

Իջան վերևից։

Ձյուն ու ցուրտ եկան,

Առու, գետ լռեց,

Իր արծաթ գորգը

Ձմեռը փռեց։

Ձյունը ծնկահար

Նստեց մեծ ճամփին,

Սպիտակ հյուսերը

Կիտեց գետափին։

Աթաբեկ Խնկոյան

Նոր տարվա նվերը

-Ա՛յ Նոր Տարի, գա՛լդ բարի,

Դու մեզ նվեր ի՞նչ ես բերել:

Քաղցր խնձո՞ր, չի՞ր ու սալո՞ր,

Թե տա՞նձ ու նու՞ռ, չամիչ մի բո՞ւռ…

-Ջա՜ն, մանուկնե՜ր, թո՛ղ ձեզ մրգեր

Մայրիկը տա՛, ինձ մոտ չկա:

Ես ձեզ համար մի-մի հարմար

Գիրք եմ բերել՝ մեջը պատկեր:

Սրա նման ուրիշ մի բան

Էլ չգտա՝ իբրև ընծա:

Գիրքն է տալիս մտքեր բարի,

Երգ, ցնծություն, խաղեր սիրուն:

Հայրապետ Հայրապետյան

ՁՆԵՄԱՐԴ Է ԱՆՈՒՆԸ

Ձյունե երկու կլոր գունդ,

Մեկը մեկից փոքր ու մեծ,

Մեկմեկու կպած անփույթ,

Ինչպես ութի երկու կես:

Ածուխե փայլ աչքերին,

Քիթը գազար ծիրանի,

Կարմիր կոճակ բերանին,

Կուլ կտա, թե` կհանի:

Ծուռտիկ-մուռտիկ երկու ճյուղ

Մարմնին թև են տալիս,

Կանթը պոկված մի ծակ դույլ

Գլխարկի տեղ է գալիս:

Ձնեմարդ է անունը,

Անականջ է իմ կանչին,

Բակն է մեր նրա տունը,

Խաղընկերն եմ առաջին:

 

 

Обобщяем 2022 год

0

Posted by mananaghazaryan | Posted in Ռուսերեն | Posted on 6 декабря, 2022

Новый год уже на носу!

 

Ответьте на вопросы

 

1.Что бы вы хотели иметь в 2023 году, чего не хватало в 2022 году?

Я хочу собственный дом ,в котором будет два этажа и сад .

2.Какая дата 2022 навсегда останется в вашей памяти и почему?

16 июля, потому что в этот день мы полетели в Египет.

3. Какая была ваша самая большая неудача?

Когда я заболела ветрянкой.

4. Что было лучшим, что вы купили?

Планшет

5. Кого бы вы хотели похвалить?

Всех членов моей семьи.

6.Что бы вы хотели сделать больше?

Больше ездить в интересные места.

7. Что бы вы хотели делать меньше?

Меньше слышать плохих новостей.

8. Ты ненавидишь кого-то, кого ты не ненавидел(а) в это время в прошлом году?

Никого .

9. Какая была лучшая книга, которую ты прочитал(а)?

<<Винни пепер и призрачный пес1>><<Винни пепер и призрачный пес2>><<Հայդի>><<Приключения Тома Сойера>><<փոքրիկ հրաշագործ Օլիվեր Մունը>><<Гарри Поттер и философский камень>><<Фабр королева тараканов>><<Փոքրիկ տիկիններ>>

10. Что вы хотели в 2022 году и получили?

Планшет.

11. Самый интересный проект с сентября.

Самый интересный проект- это <<моя школа>>

12. Самое интересное путешествие с сентября.

Поездка в Котайскую область.

Նոր տարին Ամն-ում

0

Posted by mananaghazaryan | Posted in Uncategorized | Posted on 6 декабря, 2022

ԱՄՆ-ում ավանդաբար մինչև կեսգիշեր հրաժեշտ են տալիս անցնող տարուն, հետո միայն դիմավորում գալիք տարին: Ամերիկացիները նախընտրում են նշել այն աղմկոտ միջավայրում, տանից դուրս՝ այցելելով գիշերային ակումբներ, ռեստորաններ, թատրոններ: ԱՄՆ-ում Ամանորը տոնելու ավանդույթն առաջացել է դեռևս 17-րդ դարում գերմանացի և հոլանդացի գաղութարարների շնորհիվ: Հենց այդ պատճառով Ամանորն ԱՄՆ-ում մեծ հաշվով նշվում է եվրոպական ոճով: Ուղիղ կեսգիշերին զանգերի ղողանջի ներքո հրավառություններ են կատարվում: Հրավառությունները, շամպայնները, ավտոմեքենաների ձայներն ազդանշում են Նոր տարվա գալուստը: Բոլորը գրկախառնվում են, ցանկանում միմյանց երջանկություն: Ամերիկացիների մոտ ամանորյա ավանդական խորհրդանիշ են համարվում ծեր մարդը, ով խորհրդանշում է հին տարին, և նորածինը, ով խոհրդանշում է գալիք տարին: Ամերիկացիների մոտ ընդունված է Նոր տարվա նախօրեին վերլուծել անցյալ տարին, եզրակացություններ անել: Նրանք նույնիսկ իրենց համար գրում են «ամանորյա առաջադրանքներ», որոնք պահում են և տարեվերջին ամփոփում:

 

 

Перейти к верхней панели