ԵՐԿՐԻ ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՁԵՎԵՐԸ: ՀԱՐԹԱՎԱՅՐԵՐ

0

Posted by mananaghazaryan | Posted in Բնագիտություն | Posted on 4 декабря, 2022

Հարցեր և առաջադրանքներ

 

Ի՞նչ ուժերի ազդեցությամբ է ձևավորվում Երկրի մակերևույթը:

Ներծին ուժերն ստեղծում են անհարթություններ՝ նոր լեռներ, իջվածքներ և այլն: Իսկ արտածին ուժերը, դրան հակառակ, քայքայում են լեռնային ապարները, լցնում իջվածքները և հարթեցնում մակերևույթը:

Որո՞նք են Երկրի մակերևույթի հիմնական ձևերը: Ի՞նչ է հարթա­վայրը:

Երկրի մակերևույթի հիմնական ձևերն են հարթավայրերն ու լեռները: Մակերևույթի այս ձևերն իրարից տարբերվում են ծովի մակարդակից իրենց բարձրությամբ: Հարթավայրերը ցամաքի հարթ կամ թույլ բլրավետ, ընդարձակ տարածություններն են: Հարթավայրերը զբաղեցնում են ցամաքի մակերևույթի 3/5 մասը:

Ի՞նչ են ցույց տալիս բացարձակ և հարաբերական բարձրություն­ները:

Ցամաքի վրա որևէ կետի բարձրությունը ծովի (օվկիանոսի) մակար­դակից կոչվում է բացարձակ բարձրություն:

Օրինակ՝ Երևանի բարձրությունը ծովի մակարդակից մոտ 1000 մ է, իսկ Մեծ Արարատինը՝ 5165 մ: Ծովի մակարդակից Երկրի մակերևույթի ա­մենաբարձր կետը Ջոմոլունգմա (էվերեստ) լեռնագագաթն է՝ 8848 մ:

Երկու կետերի բացարձակ բարձրությունների տարբերությունը կոչվում է հարաբերական բարձրություն:

Օրինակ՝ Մեծ Արարատի հարաբերական բարձրությունը Երևանի նկատմամբ 4165 մ է, այսինքն՝ 5165 մ — 1000 մ = 4165 մ:

Հարթավայրերն ըստ ծագման ի՞նչ տեսակների են լինում։

Երկրի մակերևույթի հիմնական ձևերը: Հարթավայրեր և լեռներ:

Լեռներ և բլուրներ

0

Posted by mananaghazaryan | Posted in Բնագիտություն | Posted on 4 декабря, 2022

Հարցեր և առաջադրանքներ

 

Ի՞նչ են լեռները, ինչո՞վ են դրանք տարբերվում բլուրներից:

Լեռներն ու բլուրները միմյանցից տարբերվում են իրենց բարձրությամբ և մեծությամբ: Բլուրները Երկրի մակերևույթի ուռուցիկ, համեմատաբար ցածր՝ մինչև 200 մ հարաբերական բարձրությամբ, փոքր ձևեր են: Լեռները Երկրի մակերևույթի ավելի մեծ ձևեր են, որոնք ունեն լավ արտահայտված ստորոտ, լանջ, գագաթ և 200 մ-ից ավելի հարաբերական բարձրություն:

Որո՞նք են լեռան հիմնական մասերը:

Լեռան և բլրի հիմնական մասերն են ստորոտը, լանջը և գագաթը։

Լեռներն ըստ բարձրության ի՞նչ տեսակների են լինում:

Ըստ բարձրության’ լեռները լինում են ցածր, միջին և բարձր:

Լեռներն ըստ կառուցվածքի ի՞նչ տեսակների են լինում:

Ըստ կառուցվածքի’ լեռները լինում են ծալքավոր, ծալքաբեկորավոր և հրաբխային

Լեռներն ըստ հասակի ի՞նչ տեսակների են լինում:

Ըստ հասակի’ տարբերում են երիտասարդ և հին լեռներ: Երիտասարդ լեռները, հիմնականում, բարձր են, ունեն սրածայր կատարներ և զառիթափ լանջեր, օրինակ’ Հիմալայները:

Ճամփորդություն տարվա բոլոր եղանակներում

0

Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի | Posted on 4 декабря, 2022

Մի անգամ, մի աղջիկ է լինում, անունը Ագապի և մի օր նա գնում է իր մայրիկի մոտ և հարցնում

-Մայրիկ կարող եմ գնալ անտառ խաղամ։

-Ահա, բայց քեզ չծանոթ մարդկանց չմոտենաք։

-Լավ Մայրիկ, ես գնացի։

— Ցտեսություն ։

-Ցտեսություն։

ԵՒ Ագապի գնաց անտառ։ Նա քայլում էր, և թռվրում էր։

ԵՒ պատահական կանգնեց անծանոթ մարդու ոտքին։

-Ներեղությու ։

-Ոչինչ աղջիկ ջան, իսկ դու սիրում էս կախարդներին։

-Ահա շատ եմ սիրում։

— Իսկ դու գիտես, որ ես կախարդ եմ ։

— Դուք ինձ չեք լափում։

— Ոչ ։

-Իսկ կարող եք երազանքներ կատարել ։

-Ահա իհարկե, օրինակ ինչ էս դու ուզում։

-Ես ուզում եմ, ճամփորդել տարվա բոլոր եղանակներում։

-Լավ ոնց ասես, որ վաղը զարթնես կտենաս, որ զարթնելու էս ուրիշ տեղում

— Դե կնայենք։

Եկավ գիշերը և Ագապի քնեց իր սենյակում, բայց զարթնեց ուրիշ մի հրաշալի տեղ։

— Էս որտեղ եմ ես։

Եղանակը տաք էր, բայց միգիչ քամի կար, և Ագապի հասկացավ, որ իր երազանքը կատարվել է։

-Իսկ երբ ես կկարողանամ ուրիշ եղանակներում հայտնվել, լավ նայեմ ինչ կա գարնան եղանակում ։

Ագապի սաղ օրը նայում էր կողքերը և չնկատեց ոնց մթնեց ։

Ագապի քնեց և հայտնվեց ամառը ։

Перейти к верхней панели