Կատարի՛ր Գործնական քերականություն գրքի նշված առաջադրանքները:
53.Կետերի փոխարեն գրիր տրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):
Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած թշերով (թշերով, այտերով):
Հյուրը քթի տակ բարի ժպտում (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսության վրա:
Առաջ բերեցին նրա զտարյուն (ազնվատոհմ, վեհազգի, զտարյուն) նժույգը:
Լքված նավը կամաց-կամաց խորտակվում (սուզվում, իջնում, խորտակվում, ընկղմվում) էր:
Նրա բոլոր հույսերը ընկղմվում(սուզվում, խորտակվում,ընկղմվում) էին:
54.Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի´ր հինգ խմբի:
Մնացուկ, ոստ, մնացորդ, շյուղ, թափոն, մառան, նկուղ, կասկած, թերմացք, նախատինք, տարակույս, պարսավանք, հանդիմանություն, տարակուսանք, շտեմարան, երկմտություն, թափթփուկ, շիվ, կշտամբանք, ճյուղ, ավելցուկ, անարգանք:
55. Սխալ կամ ոչ տեղին գործածված բառերը գտի´ր և ուղղի´ր՝ դրանց հոմանիշները գրելով:
Մի թարմ (նոր) աշակերտ կա մեր դասարանում:
Հիվանդին լավ դիտիր (նայիր) , որ շուտ լավանա:
Տարվա ծայրին(վերջին) մի անակնկալ էլ կար:
Մատանու ակը(օղ) գլորվեց մինչև անծանոթի կոշիկն ու հանգստացավ:
