Արմավիր և Դվին

0

Posted by mananaghazaryan | Posted in Հայրենագիտություն | Posted on 2 октября, 2022

Արմավիր

Հայաստանի առաջին մայրաքաղաքը եղել է Արմավիրը։ Կառուցվել է մ.թ.ա 1032թ։

Արմավիր քաղաքը գտնվել է ներկայիս Արմավիրի մարզի Հայկավան գյուղի մոտ`բլրի վրա: Քաղաքի հիմնադրման մասին սեպագիր արձանագրություն է թողել Արգիշտի թագավորը:

Մ.թ.ա. 331թ. դարձել է Երվանդունիների մայրաքաղաքը։

Մ. Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի թոռ Արամայիսին:

Դվին

Դվին Հայաստանի պատմական մայրաքաղաքներից մեկը։ Հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ Գտնվում է Այրարատ նահանգի Հայոց Ոստան գավառում (գավառը քաղաքի անունով կոչվել է Ոստան Դվնո)։ Ըստ պատմահայր Մովսես Խորենացու՝ «դվին» բառը պարսկերեն ծագում ունի և նշանակում է բլուր:

Դվինն ուներ վեցը մայրուղի,որտեղով անցնում էին Ասիայից դեպի Եվրոպա գնացող առեւտրական քարավանները: Տասնըմեկ-տասներկուերորդ դարերին Դվինի նշանավոր արհեստավորները տեղափոխում են Հայաստանի նոր մայրաքաղաք՝ Անի:Եվ Դվինի փառքը մարում է։

 

Перейти к верхней панели