Էրեբունի արգելոց-թանգարան

0

Posted by mananaghazaryan | Posted in Հայրենագիտություն | Posted on 22 ноября, 2021

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց — թանգարանը հիմնադրվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի։ Թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող երեք նշանավոր հնավայրերի՝ Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա։ Արգելոց-թանգարանն այսօր իր գործունեությունն իրականացնում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով։ Այն հանդիսանում է հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում։

Էրեբունի թանգարանի շենքը կրկնում է ուրարտական պալատական կառույցների հորինվածքը՝ պահպանելով արտաքին խուլ պատերով ու երդիկավոր հարթ կտուրներով ներքին բակի շուրջ ամփոփված ժողովրդական բնակելի տան տրամաբանական սկզբունքը։ Նախագծի հեղինակներն են ճարտարապետներ՝ Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, քանդակագործը՝ Արա Հարությունյանը։

«Էրեբունի» թանգարանի հավաքածուն կազմում են Արին բերդ, Կարմիր բլուր, Շենգավիթ հնավայրերից, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններից դիպվածով կամ պարբերաբար իրականացվող պեղումներից հայտնաբերված նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան, հելլենիստական և վաղ հայկական ժամանակաշրջաններին վերաբերող ավելի քան 12758 հնագիտական առարկաները՝ խմբավորված 161 հավաքածուներում[1]։

Թանգարանի ճարտարապետներն են Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, շենքի քանդակային լուծումների հեղինակն է քանդակագործ Արա Հարությունյանը։ 1968-1969 թվականներին Արա Հարությունյանն իր հարթաքանդակներով ձևավորում է Էրեբունի թանգարանի շենքը (գլխավոր ճակատամուտք՝  «Արգիշտի թագավորը և քաղաքի հիմնադիրները», հարավային ճակատամուտքը՝ «Առյուծաորս», հյուսիսային ճակատամուտք՝ «Խալդ աստվածը»)։ Թանգարանի քանդակային ձևավորումը  հնագույն Ուրարտու պետության պատմությունն է՝ ներկայացված պլաստիկ արտահայտչամիջոցներով։ Էրեբունի թանգարանի քանդակազարդման համար 1970 թվականին Արա Հարությունյանը թանգարանի շենքի հարթաքանդակների համար արժանացել է ԽՍՀՄ ճարտարապետների միության դիպլոմի[2]։

Ես սեբաստացի եմ

0

Posted by mananaghazaryan | Posted in Հայրենագիտություն | Posted on 22 ноября, 2021

Արծիւն ու հովիւը

0

Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի | Posted on 22 ноября, 2021

1.- Ամէն օր փոքրիկ Վաչիկը ի՞նչ կ’ընէր դպրոցէն յետոյ:

Ամէն օր դասերէն յետոյ,  փորքրիկ Վաչիկը իրենց ուլիկները կը տանէր մօտակայ սար եւ կ’արածէր:

Երբ ուլիկները իրենց գլուխները կը ծռէին խոտ ուտելու, Վաչիկը իր գրպանէն կը հանէր գիրքը եւ կը սկսէր ընթերցել:

  1. Վաչիկը ի՞նչ տեսաւ երբ գնաց դէպի ժայռ:

Տղան այնտեղ տեսաւ արծիւ մը՝ փորին վրայ փռուած, թեւերը լայն բացած: Անոր մէկ թեւէն արիւն կը հոսէր

  1. Երբ Վաչիկը տեսաւ արծիւին վերքը ի՞նչ ըրաւ, արդեօք ըրածը բարի՞ գործ էր կամ ոչ:

Փոքրիկ հիվիւը անմիջապէս կապեց վէրքը, եւ արծիւին պառկեցուց խոտին վրայ: Արծիւը բացաւ կտուցը. ծարաւ էր:  Վաչիկը ջուր տուաւ անոր եւ քնքուշօրէն շոյեց գլուխը, թեւերը: Ան մէկ շաբաթ խնամեց արծիւին: Արծիւին վէրքը բուժուեցաւ:

  1. Արծիւը ինչպէս յայտնեց իր շնորհակալութիւնը:

Վաչիկը աղմուկէն արթնցաւ ու շուրջը նայեցաւ.ժայռին վրայ ահագին օձ տեսաւ, որուն գլուխը ջախջախուած էր: Յետոյ տեսաւ արծիւը, որ կտուցը կը սրփէր խոտերուն.ան ամէն ինչ հասկցաւ՚՚՚՚՚ …

  1. Ի՞նչ հասկցար այս պատմութենէն, արտայայտէ միտքդ երկու տողով:

Եթե դու մարդուն կոգնես, նա էլ քեզ կոգի օրից մի օր.

Անհայտ արտադրիչ գտնելը

0

Posted by mananaghazaryan | Posted in Մաթեմատիկա | Posted on 22 ноября, 2021

  1. Գտի՛ր անհայտ արտադրիչը.
  • 3715 = 5 x 743    3715:5
  • 2460 = 3 x 820   2460:3
  • 5082 = 121 x 42   5082:42
  • 477×5=2385          2385:5
  • 70×108=7560      7560:70
  • 294=7*42             294:42
  1. Հաշվի՛ր արտադրության արժեքը.
  • 32 x (324 — 216) + 5166 : (5423 — 5381)= 32×108+5166:42=3456+123=3579
  1. Համեմատի՛ր.
  • 35 կմ 900 մ – 750 մ > 35 200 մ- 200 մ
  • 82 կմ 600 մ – 550 մ < 82 400 մ – 300 մ

4. Հետևյալ թվերը դասավորիր աճման կարգով:

45,274,12,563,2140,4,37,10

4, 10, 12, 37, 45, 274, 563, 2140.

5. Եթե մայրիկը Սոնային տա ևս 300 դրամ, ապա Սոնան կունենա այնքան գումար, որքան ունի եղբայրը: Հաշվի՛ր, թե նրանցից յուրաքանչյուր որքա՞ն գումար ունի, եթե նրանք միասին ունեն 2500 դրամ:  Լուծում  (2500+300):2=1400   1400-300=1100  Պատ.1400.1100

6. Լրացրո՛ւ աղյուսակը․

Արտադրիչ 56 300 19
Արտադրիչ 123 25 1350
Արտադրյալ 6888 7500 25650
Перейти к верхней панели