Աշնան մայրամուտը

0

Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի | Posted on 15 октября, 2021

Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ՛, երևի ձյուն է գալու:

2. Ընդգծված բառերը գործածի՛ր նախադասությունների մեջ:

Արևը պաղկվել էր ամպի շղարշի տակ:

Ցրտից ձեռքերս կծկվել էին:

Այգեպանը հավաքում էր ծառերի տակի խաշամը:

Բարձր որոտի ձայնից վախից լեզուն համարյա թե կուլ գնաց:

3. Վերնագրի՛ր բանաստեղծությունը:

Աշնան մայրամուտը

4.   Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերները.

  1. Մշուշների շղարշի տակ — մշուշով պատված, մառախուղի մեջ:
  2. Ամպը լեզուն կուլ է տվել- ցուրտ, վատ եղանակ:
  3. Ցերեկն էլ է ցրտից կծկվել-մռայլ, առանձ արև եղանակ:

5.Կարդալիս՝

  1.  ի՞նչ գույներ ես տեսնում:   Մոխրագույն,դեղին, կարմիր, նարնջագույն,
  2.  ի՞նչ ձայներ ես լսում:    Անձրև, քամի:

Write a comment

Перейти к верхней панели