Ընթերցարան

0

Posted by mananaghazaryan | Posted in Իմ գրադարան | Posted on 25 октября, 2021

Ստեփան Եղիայի Զորյան (Առաքելյան) ծնվել է 1889 թվականի սեպտեմբերի 15-ին Վանաձորում (նախկին՝ Կիրովական), նահապետական գյուղացու ընտանիքում։ 1896-1898 թվականներին Ստեփանը նախագիտելիքներ է ստանում Զաքար վարժապետի «գաղտնի դպրոցում», ապա ընդունվում է ծննդավայրի նորաբաց ռուսական ուսումնարանը, որն ավարտում է 1904 թվականին։

Stepan Zoryan Museum, Vanadzor (10).jpg

1906 թվականին մեկնում է Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց ընդունվելու հույսով։ Սակայն նյութական ծանր վիճակը հարկադրում է աշխատանքի անցնել տպարաններից մեկում սրբագրիչ, այնուհետև «Սուրհանդակ» թերթում որպես թարգմանիչ։

Ես կարդացի <<Մի գիշեր անտառում>>պատմվածքը:

Նաև ես կարդացել եմ Վիլյամ Սարոյանի առակներից, Դրանք էին <<Երկու արաբների պատմությունը>>  <<Սրամիտ երիտասարդը>> և <<Նապաստակն ու առյուծը>>

Վիլյամ Սարոյանը Ծնվել է 1908 թվականի օգոստոսի 31-ին բանաստեղծ Արմենակ Սարոյանի և նրա կնոջ՝ Թագուհու ընտանիքում՝ գաղթած Բիթլիս քաղաքից (ներկայիս Թուրքիա), որտեղ, ըստ Սարոյանի, հայերի հետագա կյանքն անհնար էր։ Մանկությունն անցկացրել է Ֆրեզնոյում (Կալիֆոռնիայի նահանգ)։

Վիլյամ Սարոյան | Այդ օրը | Գրանիշ

1911 թվականին երեսունյոթամյա Արմենակ Սարոյանը մահանում է, և Վիլյամ Սարոյանը եղբոր՝ Հենրիի, և քույրերի՝ Զաբելի ու Կոզեթի հետ տեղափոխվում է որբանոց։ Երբ մայրը պետք է երեքամյա Վիլյամին թողներ որբանոցում, նա Coon Jiger անունով մի տիկնիկ է նվիրում, որը Սարոյանի հիշողության մեջ միշտ պահպանվում է։ Սարոյանը հետագայում նշել է, որ այդ տիկնիկով կարծես մայրը ցանկանում էր փարատել իր բացակայությունը։ Այդ տիկնիկի կերպարն արտացոլվել է նաև նրա ստեղծագործություններում։

Перейти к верхней панели