Ոսկու կարասը/2

0

Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի 56 | Posted on 27 февраля, 2024

Առաջադրանքներ՝

  1. Նարնջագույնով նշված բառերը բառակազմորեն վերլուծել՝ արմատ, ածանց։                                    հողագործ- հող+ա+գործ, բացատրություն-բաց+ա+տր+ություն, ազնվության- ազնիվ+ություն, հողատեր- հող+ա+տեր,
  2. Կանաչով նշված բառերով նոր բառեր կազմիր։                                                                               հրաշք- հրաշագործ, ոսկի- ոսկերիչ, արդար — արդարադատություն, տղա- տղամարդ
  3. Ինչ պատասխան են տալիս իմաստունները թագավորի այն հարցին, թե ինչո՞ւ է նա կարասի մեջ օձեր տեսնում, իսկ մյուսները՝ ոսկի ։                                                                                                  — Դրա բացատրությունն էս է, թագավո՛ր, եթե չես բարկանալ,— ասում են իմաստունները։— Կարասով ոսկին աղքատ հողագործներին պարգև է ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար։ Երբոր նրանք են գնում, իրենց արդար վարձին են գնում ու միշտ էլ ոսկի են գտնում, իսկ երբոր դու ես գնում, գնում ես ուրիշի բախտը հափշտակես, նրա համար էլ ոսկու տեղ օձ ես գտնում։
  4. Փոխիր հեքիաթի ավարտը՝ ըստ քո ցանկության։                                                                   փոփոխված                                                                                                                                          Դուրս է գալի, որ մինը մի տղա ունի, մյուսը՝ մի աղջիկ։ Իմաստունները վճռում են, որ սրանք գնան իրենց աղջիկն ու տղեն իրար հետ պսակեն, էն գտած ոսկին էլ տան նրանց։ Էստեղ համաձայնում են բարի մարդիկը, ուրախանում են, ու կռիվը վերջանում է, սկսում է հարսանիքը։  Հարսանիքի ժամանակ թագավորը իր մտքերով էր ընկած: Երբ նրան մոտենում էին ինչ-որ բան հարցնելու կամ առաջարկելու, թագավորը չեր պատասխանում, մենակ նայում էր նրանց վրա: Երբ հարսանիքը ավարտվեց և բոլոր հյոււրերը գնացին, թագավորը իր քթի տակ        փնփնթաց.                                                                                                                                               -Ես այլևս չեմ ուզում ագահ լինել:
  5. Ի՞նչ է սովորեցնում հեքիաթը։                                                                                                           Հեքիաթը սովորեցնում է, որ պետք չէ ագահ լինել, այլ պետք է ազնիվ և բարի մարդ լինել:

Դասարանական աշխատանք

0

Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի 56 | Posted on 27 февраля, 2024

Նախադասություններն ավարտի՛ր:

Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, չնայած եղբայրս քաղցած էր:

Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, իսկ վառարանը ձեռնտու է:

Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, բայց այսօր բացառություն եղավ:

Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, որովհետև անտառում փայտերը խոնավ էին:

Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, և մենք սառը կերանք:

Перейти к верхней панели