Հայաստանի պատմության թանգարանում

0

Posted by mananaghazaryan | Posted in Պատմություն | Posted on 22 ноября, 2023

Նոյեմբերի 9-ին ես և իմ դասարանը գնացել ենք Հայաստանի պատմության թանգարան։ Ճիշտն ասած առաջին անգամ երբ լսեցի, որ գնալու ենք թանգարան, չոգևորվեցի, բայց երբ մենք մտանք թանգարան, իմ դուրը շատ եկավ տեղի մթնոլորտն ու նախնադարյան շունչը։ Թանգարանում մենք ուսումնասիրել ենք քարի, պղնձի, բրոնզե դարին վերաբերող նմուշներ։

Մենք տեսանք, բրոնզից պատրաստված զենքեր, գործիքներ, զարդեր։ Ինձ ամենաշատը դուր եկան բրոնզե զարդերը։ Ինձ շատ զարմացրեց տեսանյութը, որտեղ մարդիկ գտնում են ոսկորներ։ Թանգարանում տեղադրված էր նաև աշխարհի ամենահին կոշիկը։ Մենք տեսանք հատուկ ձևով հուղարկավորված մարդկանց իրական կմախքներ, որոնք հայտնաբերել էին հնէաբաները։

Write a comment

Перейти к верхней панели