Վաղ պետական կազմավորումները Հայաստանի տարածքում

0

Posted by mananaghazaryan | Posted in Պատմություն | Posted on 19 ноября, 2023

Ե՞րբ է գոյություն ունեցել Արատտան։

Այն գոյություն է ունեցել Քա 28-27դդ

Պետական ի՞նչ կառուցվածք ուներ Արատտա երկիրը։ Ո՞վ է նրա հովանավոր աստվածը։

Արատտան ունեցել է արքա և արքան եղել է հոգևոր առաջնորդն, քրմապետը:Արատտայի հովանավոր աստվածն էր Հայկը։

Ե՞րբ են առաջին անգամ հիշատակվում «Արմենիա» անվան նախաձևերը։

Արմենիա անվան հնագույն վկայությունները վերաբերում են Քա 24-23 դարերին

Խեթերեն ի՞նչ է նշանակում «Հայասա»։ Ներկայացրե՛ք Հայասա թագավորությունը։

Խեթերը հայերին ազգակից հնդեվրոպական ժողովուրդ էին։ Մեր երկիրը կոչում էին Հայասա, որը խեթերեն նշանակում է «հայերի երկիր»։Հայասան ուներ իր արքունիքը, բանակը, քաղաքային կենտրոնները, դիցարանը։ Կար արքունի դիվան՝ իր դպրիներով, որոնք վարել են պետական գրագրությունը։ Հայասան ռազմադաշտ էր դուրս բերում 700 մարտակառքից և 10-հազարանոց հետևակից բաղկացած բանակ։ Այդ ժամանակաշրջանի համար դա բավականին մեծ ուժ էր։

Ո՞ր արձանագրություններից ենք իմանում Նաիրի երկրի մասին։ Ի՞նչպես է բնութագրվել այդ երկիրը։

Նաիրի երկիրը։ Քա 13-10 դդ Ասորեստանի արքաները Հայաստանի հարավում և Վանա լճի ավազանում բազմիցս հիշատակում են Նաիրի երկիրը։ Նաիրի երկրի բազմաթիվ արքա-առաջնորդներ դաշինք էին կնքել ընդհանուր թշնամու՝ Ասորեստանի դեմ պայքարելու համար։ Ասորեստանյան արձանագրություններում Նաիրին հիշատակվում է իբրև «ընդարձակ, հպատակություն չճանաչող երկիր», որն ուներ «250 քաղաք՝ զորավոր պարիսպներով»։ Քա 9-րդ դարում Նաիրին արդեն հանդես է գալիս որպես մեկ միասնական պետություն։

Ո՞վ էր Արամը (Արամու)։ Պատմե՛ք Հայկազունիների Արարատյան Թագավորության մասին։ Ի՞նչ է նշանակում <<Ուրարտու

Ասորեստանյան աղբյուրներում առաջին անգամ՝ Քա 859 թ, որպես Ուրարտուի արքա հիշատակվում է Արամը՝ Արամու։ Ըստ պատմահայր Մովսես Խորենացու՝ նա ամենաքաջ և հզոր Հայկազունիներից էր։ 

Գործնական աշխատանք

 

Պետական կազմավորում        Դարաշրջան                    Տարածքը.                              Հիշատակություններ դրա մասին

1․     Արատտա                              քա 28-27դդ։           Հայոց լեռնաշխարհ։       շումերների արձանագրություններից 

                                                                                              միջագետքի հյուսիսում 

2․      Նաիրի                                  Քա 13-10դդ                    Հայաստանի հարավում։        Ասորեստանի արքաների հիշատակումը 

                                                                                                    և Վանա լճի ավազանում

3․   Ուրարտու          Քա 9-րդ դարի առաջին կեսին           Հայաստանի լեռնաշխարհի։  Ասորեստանյան աղբյուր         

                                                                                                              կենտրոն և հյուսիս

Перейти к верхней панели