28.09.2023

0

Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի 56 | Posted on 28 сентября, 2023

Ջեռավ ամառն ու ջեռավ,

Բերավ կատարն ու բերավ,

Ցայտեց ցորեն

Արտեն, ձորեն։

 

Ճամփաներում՝

Կյանք է եռում՝

Դաշտեն կալեր կիզվելով,

Հասկեն շարեր դիզվելով։

 

Երգ ու տաղով

Ոսկի սայլեր ու որան.

Հերկ ու բաղով

Պղինձ-քայլեր շորորան։

 

Երգ ու տաղեր՝

Ոսկի սայլեր օրորում,

Հերկ ու բաղեր՝

Պղինձ քայլեր շորորում։

 

1. Բացատրի՛ր բառերը՝ հունձ, կալ, հերկել, ցայտել, ջեռալ:

հունձ-արտը քաղելը, կալ-оրանի ծեծելու գործողությունը, կալսելը, կալ անելը, հերկել- մշակել՝ մի բանի նախապատրաստելու համար,ցայտել-արտահոսել, հոսել, թափվել, ջեռալ- ջերմ, ջերմություն։

2. Գրավոր ներկայացրո՛ւ բանաստեղծության բովանդակությունը:

Բանաստեղծության մեջ ներկայացված է ամառը երբ մարդիկ սկսում են հավաքել ցորենը

3. Տարվա ո՞ր եղանակն է ներկայացված, բանաստեղծությունից մեջբերումներ արա:

Բանաստեղծության մեջ ներկայացված է ամառը քանի որ հենց ամառն են հավաքում ցորենը։

4. Ի՞նչն է բանաստեղծության մեջ իշխում, ձա՞յնը, գու՞յնը, թե՞ այլ բան: Հիմնավորի՛ր պատասխանդ:

Ինձ թվում է, որ գույն է քանի որ բանաստեղծության մեջ նկարագրում է բնության գույները:

5. Ի՞նչ գույն ունի բանաստեղծությունը, ի՞նչ ձայն ունի:

Բանաստեղծությունը ունի ոսկե գույն է:

Արտում աշխատանքի ձայներ:

Write a comment

Перейти к верхней панели