Posted by mananaghazaryan | Posted in Ամառային ուսումնական ճամբար, Ճամփորդություն | Posted on 29 мая, 2023
Ամբերդ ամրոց-համալիրը Հայաստանի անառիկ ամրոցներից մեկն է: Այն կառուցվել է Արագած լեռան լանջերին և գտնվում է ծովի մակարդակից 2300 մետր բարձրության վրա։ Դեպի ամրոց տանող ճանապարհը անմարդաբնակ է, այն նրբորեն միախառնվում է բլուրներ հետ, իսկ Ամբերդի բարձունքից հրաշալի տեսարան է բացվում դեպի հորիզոն։
Արտաքուստ անմատչելի ամրոց հիշեցնող եռահարկ դղյակը ընդգրկել է մոտ 1500 մ² մակերես։ Միջնադարյան Հայաստանի ամրոցաշինության սկզբունքային գծերն իրենց վառ արտահայտությունն են գտել այս ամրոցում:
Ամբերդ ամրոց-բերդաքաղաքը կառուցվել է պատմական Արագածոտն գավառում, Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս-արևմուտք, Արագածի հարավային լանջին, Արքաշեն և Ամբերդ գետերի միախառնման տեղում` եռանկյունաձև հրվանդանի վրա՝ 2300 մ բարձրության վրա: Ամբերդի հիմնադրման ստույգ ժամանակաշրջանը հայտնի չէ: Որոշ գիտնականներ այն վերագրում են կիկլոպյան, ոմանք էլ` ուրարատական և վաղմիջնադարյան ժամանակաշրջաններին