ԿԵՆՍՈԼՈՐՏ, ՆՐԱ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ և ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԿԵՆՍՆԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

0

Posted by mananaghazaryan | Posted in Բնագիտություն | Posted on 3 мая, 2023

Հարցեր և առաջադրանքներ

  • Ի՞նչ է կենսոլորտը, ի՞նչ ոլորտներ է ընդգրկում:

Քանի որ կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածում, ուստի կենսոլորտն րնդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը:

  • Որո՞նք են կենսոլորտի հիմնական բաղադրիչները:

Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները։

  • Թվարկեք կենդանի օրգանիզմների թագավորությունները: Ո՞ր թա­գավորությունում է դասվում մարդը:

Կենդանի օրգանիզմների թագավորությունները չորսն են՝ բույսերի, կենդանիների, մանրէների և սնկերի։ Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։

  • Տարբեր նյութերի հետ կենդանի օրգանիզմների փոխազդեցության ի՞նչ օրինակներ գիտեք:

Կենդանի օրգանիզմները միայնակ չեն կարող երկարատև գոյատևել, նրանք փոխազդում են տարբեր մարմինների և նյութերի հետ: Այդ նյութե­րից է, օրինակ, թթվածինը, որով կենդանի օրգանիզմների մեծ մասը շնչում է: 

  • Կենսոլորտում ի՞նչ գործառույթներ են իրականացնում կենդանի օրգանիզմները:

Կենսոլորտը մի ուրույն ամբողջություն է, բարդ համակարգ, որտեղ կենդանի օրգանիզմները միասին կատարում են կարևոր գործառույթներ: Դրանցից է, օրինակ, Երկրագնդում տարբեր նյութերի հոսքը, որն իրակա­նանում է կենդանի օրգանիզմների միջոցով: Շատ նյութեր, օրինակ՝ ջուրը կամ ածխաթթու գազը, հեռանում են կենդանի օրգանիզմից, հայտնվում շրջակա միջավայրում և հետո նորից վերադառնում կենդանի օրգանիզմ: Տեղի է ունենում նյութերի մի շրջապտույտ:

  • Ուշադիր դիտարկեք տեղանքը, շրջակա միջավայրը: Ի՞նչ գիտեք այդ միջավայրի պայմանների մասին: Թվարկեք և նկարագրեք շրջապատի կենդանի օրգանիզմները, բույսերը և կենդանիները: Ի՞նչ գիտեք այդ օրգանիզմների մասին:
  • Բնապահպանական ի՞նչ խնդիրներ գիտեք:

Օդի աղտոտում, երաշտ, բնության աղտոտում:

Հարցեր և առաջադրանքներ

  • Արդյոք կենդանիներն ունե՞ն կառուցվածքի և կենսագործունեու­թյան առանձնահատկություններ: Որո՞նք են դրանք:

Տարբեր կենդանիներ բոլորս ենք տեսել բնության մեջ, շրջակա միջա­վայրում, դպրոցամերձ տարածքում, բակում, նույնիսկ տանը: Նկատել ենք, որ կենդանիները հեշտությամբ կարող ենք տարբերել բույսերից: Դրանում կարևոր են կենդանիների կառուցվածքի և կենսագործունեության առանձ­նահատկությունները: Նշենք դրանցից հիմնականները:

Նախ՝ կենդանիները տարբեր չափ­ի են, կազմված են տարբեր մասերից:

Բայց բոլոր կենդանիների մարմինը համաչափ է: Մարմնի մի մա­սը կամ հատվածը կարծես կրկնում է մյուսը:

  • Ինչո՞ւմն է կենդանիների աճի և զարգացման առանձնահատկությունը:

Իրար հետ համեմատելով տարբեր տարիքի կենդանիներ՝ կգտնենք մի կարևոր առանձնահատկություն ևս. կենդանիներն աճում են ամբողջ մարմնով և մինչև որոշակի տարիք:

  • Կենդանիների տեղաշարժման ի՞նչ օրգաններ գիտեք:

Փոքր կենդա­նիների մտրակները և թարթիչները, որդերի խոզանները, շատ միջատների թևերը և ոտիկները, ձկների լողակները, թռչունների թևերը և ոտքերը, կաթ­նասունների վերջույթները տեղաշարժվելու համար են:

  • Ինչո՞վ են սնվում կենդանիները:

Կենդանիները սնվում են բույսերով, սնկերով կամ միջատներով:

Շոկոլադե երկիր երազներում

0

Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի | Posted on 3 мая, 2023

-Արիաննա, վերկաց շուտ արա:

-Մի բղավիր, Սոֆիյա, ինչ է պատահել:

-Ուշադիր նայիր, Արիաննա, մենք տանը չենք զարթնել:

-ճիշտ էս ասում, նայիր այստեղ ամեն ինչ շոկոլադից է:

-Արիաննա, ուշադիր եղիր միքիչ, դու շոկոլադի վրա էս քնել:

-Ես չէի նկատել, շնորհակալություն:

-Չարժի, արի նայենք այստեղ ինչ կա:

— Հոգնած եմ, արի ավելի ուշ:

-Արիաննա, վերկաց,իսկ եթե այն ինչ որ շոկոլադից է, դա իրական է:

-Լավ, ճիշտ ես, մինչև իրականություն չի դարձել, պետք է ամեն ինչ ուսումնասիրենք:

Սոֆիյան ու Արիաննան միասին նայում էին և ուտում էին շոկոլադե իրերը: Բայց Արիաննան մի  ձայն լսեց :

-Արիաննա, վերկաց, շուտ արա,- ասաց Արիաննայի մայրիկը:

— Մայրիկ մի բղավի, ինչի էմ ես սովորական մահճակալի վրա զարթնել:

-Բա ինչպիսին պետք էր լիներ, շոկոլադե?

-Այո:

-Կարողա երազ էս տեսել?

Այդ խոսքերից հետո Արիաննան հասկացավ, որ նա շատ հետաքրքիր երազ է տեսել:

Перейти к верхней панели