Օլիմպիադա

0

Posted by mananaghazaryan | Posted in Մաթեմատիկա | Posted on 8 ноября, 2022

Տևողությունը – 150 րոպե

  1. Հաշվել 144 − 108 ∶ (17 − 11) ∙ 3 արտահայտության արժեք:

1) 18               2) 90               3) 138              4) այլ պատասխան

  1. Հետևյալ թվերից ո՞րի վրա չի բաժանվում 728-ը։

1) 7             2) 28                           3)8                   4) 72

  1. Մարիան պահարանում ունի 3 զույգ կոշիկ։ Առանց նայելու առնվազն քանի՞ հատ կոշիկ պետք է հանի նա, որպեսզի վստահ լինի, որ գոնե մեկ զույգ կոշիկ հանել է։

1) 2                  2) 3                 3) 4                 4)5

  1. Գտնել օրինաչափությունը և լրացնել բաց թողնված թիվը. 45, 30, 18, 9, … , 0: 1) 4 2) 6                        3) 5                  4) 3
  2. Առաջին 50 զույգ թվերի գումարը որքանո՞վ է մեծ առաջին 50 կենտ թվերի գումարից։
    • 50-ով  2) 25-ով        3) 100-ով       4) այլ պատասխան
  3. Ծառատունկի ժամանակ 5-րդ դասարանցիները ուղիղ ճանապարհի երկայնքով տնկեցին որոշակի քանակությամբ ծառեր՝ միմյանցից 10մ հեռավորության վրա։ Քանի՞ ծառ տնկեցին աշակերտները, եթե հայտնի է, որ առաջին և վերջին ծառերի միջև հեռավորությունը 250մ է։

1) 25                       2) 26               3) 24                4) 23

 

  1. Արմենի սլաքավոր ժամացույցը ցույց է տալիս և՛ օրը, և՛ ժամը։ Փետրվարի 1-ին ժամը առավոտյան 9։00-ին Արմենը ժամացույցի րոպեի սլաքը պտտում է ժամսլաքի հակառակ ուղղությամբ ճիշտ 30 պտույտ։ Ի՞նչ ամսաթիվ և ժամ ցույց կտա ժամացույցը։
    • Հունվարի 30, առավոտյան 4։00 2) Հունվարի 30, առավոտյան 3։00

3) Հունվարի 31, առավոտյան 3։00                 4) Հունվարի 31, երեկոյան 4։00

 

  1. Հայրն իր ունեցած տետրերը բաժանեց երկու որդիների միջև հետևյալ կերպ։ Ավագ որդին ստացավ բոլոր տետրերի կեսը և էլի 1 տետր, իսկ կրտսերը՝ մնացածի կեսը և վերջին 2 տետրը։ Քանի՞ հատ տետր ստացավ ավագ որդին։
    • 10 2) 6                 3)4                  4)այլ պատասխան

 

  1. Քանի՞ հնգանիշ բնական թիվ կա, որոնց թվանշանների գումարը հավասար է 2-ի:
    • 4 2) 5                 3) այդպիսի թիվ չկա                      4) 3

 

  1. Հետևյալ թվերից ո՞րը չի կարող լինել երկու հաջորդական թվերի արտադրյալի վերջին թվանշան։

1) 4                  2) 0                             3) 6                 4) 2

  1. Երիտասարդ մասնագետը 1 տարվա աշխատանքի դիմաց պետք է վարձատրվեր 2600 դոլար և մեկ մեքենա։ Սակայն նա դուրս եկավ աշխատանքից 8 ամիս անց և ստացավ մեքենան և 1000 դոլար։ Որքա՞ն արժեր մեքենան։

1) 2400 դոլար                  2) հնարավոր չէ որոշել     3) 2000 դոլար           4) 2200 դոլար

 

Տևողությունը – 150 րոպե

  1. Պույ-Պույ մկնիկը պետք է տեղափոխեր 15 գրամ բեռ A կետից B կետ, որոնց միջև հեռավորությունը 20մ է։ Մկնիկը կարող է միանգամից բարձրացնել 3 գրամ բեռ և շարժվում է 5մ/ր արագությամբ։ Նրա արագությունը չի փոխվում բեռով կամ առանց բեռի շարժվելիս։ Քանի՞ րոպեում Պույ-Պույն ամբողջ բեռը կտեղափոխի A կետից B:
    • 25րոպե 2) 32րոպե            3) 36րոպե       4) 40րոպե

 

  1. Սեղանին դրված են քարտեր, որոնցից 6 հատի վրա գրված է 8, իսկ մնացածի վրա գրված է 2: Խաչիկն իր մոտ վերցրեց բոլոր 8 գրած քարտերը, իսկ Վաչիկը վերցրեց 2 գրած քարտերը: Այն բանից հետո, երբ յուրաքանչյուրը հաշվեց իր մոտ եղած թվերի արտադրյալը պարզվեց, որ նրանք ստացել են միևնույն թիվը: Գտնել 2 գրված քարտերի քանակը:

1) 10                2) 12               3) 18               4) 24

 

  1. Ուղղի վրա նշված են մի քանի կետեր։ Արամը յուրաքանչյուր հարևան երկու կետերի միջև դրեց մեկական կետ և ստացավ ընդամենը 47 կետ։ Սկզբում քանի՞ կետ էր նշված ուղղի վրա։

1)24                 2)23                3)25                4) այլ պատասխան

  1. Անահիտը հաշվեց, որ իր և իր 2 քույրերի տարիքների գումարը հավասար է 16։ Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 4 տարի անց:

1) 20                2) 24               3) 26                 4) 28

 

  1. Վազքի մրցույթին մասնակցում էին 21 աշակերտ։ Մրցույթի ավարտից հետո Արսենը նկատեց, որ իրենից հետո տեղ հասած աշակերտների քանակը 3 անգամ ավելի է, քան իրենից առաջ տեղ հասածների քանակը։ Ո՞ր տեղն է զբաղեցրել Արսենը։ (21-1):4=5  5+1=6-րդ տեղում 
  2. Մեքենան 3րոպեում անցնում է 3կմ։ Որքա՞ն հեռավորություն կանցնի մեքենան 2 ժամ 45 րոպեում։ 2ժ 45ր= 165ր  165:3×3=165կմ
  3. Երեք հաջորդական կանգառներում ավտոբուսից իջնում է 3 ուղևոր, բարձրանում՝ 4-ը։ Քանի՞ ուղևոր կար ավտոբուսում ամենասկզբում, եթե երեք կանգառներից հետո դարձավ 15 ուղևոր։ 9
  4. Քանի՞ եռանիշ թիվ կա, որոնց մեջտեղի թվանշանը 0 է։81
  5. Վարորդը նկատեց, որ մեքենայի անցած ճանապարհ ցույց տվող հաշվիչի վրա գրված է 15951 կմ, որը աջից և ձախից նույն կերպ է կարդացվում (սիմետրիկ թիվ)։ Ուղիղ երկու ժամ անց հաշվիչը կրկին սիմետրիկ թիվ ցույց տվեց։ Ինչքա՞ն է մեքենայի արագությունը, եթե հայտնի է,որ մեքենան չի կարող զարգացնել 90կմ/ժ-ից բարձր արագություն:

Գոյականներ

0

Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի | Posted on 8 ноября, 2022

1. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի՛ր և լրացրո՛ւ տրված նախադասությունը:

Ա. Երեխա, գրող, նավաստի, գերմանաց, խոհարարուհի, Արտակ, հայ, մարզիկ, նախագահ, նախարար: Անձնանիշ
Բ. Ծով, ձուկ, երկաթ, պայուսակ, այծ, փիղ. տուփ, խնձոր, սառույց, շուն, կատու, գրիչ, սեղան: Իրանիշ

Գոյականները բաժանվում են երկու խմբի՝ անձնանիշ և իրանիշ:

2. Նախադասությունը լրացրո՛ւ տրված հարցին պատասխանող գոյականներով:

Կատուն (ի՞նչը) մռմռում էր. երեի նեղացրել էին:
Աղջիկը (ո՞վ) նվնվում էր. երևի նեղացրել էին:
Տղան (ո՞վ) ցատկեց ցանկապատից դուրս:
Շունը (ի՞նչը) ցատկեց ցանկապատից դուրս:
Կատուն (ինչը) ճանկռել է տատիկի ձեռքը:
Երեխան (ո՞վ) ճանկռել է տատիկի ձեռքը:

Перейти к верхней панели