Աստղերդ դիտեմ……

0

Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի | Posted on 6 ноября, 2022

Մի փոքրիկ գեղեցիկ աղջիկ է լինում, անունը Արփինե։ Արփինեն գնում է եղբոր մոտ և հարց է տալիս։

-Եղբայր, բարև։

-Բարև, Արփինե։

— Եղբայր, իսկ դու գիտես, որ ամեն մի մարդ կարող է իր աստղը ստեղծել։

-Դու ինձ չես խաբում։

-Ոչ:

-Դէ, ուրեմն, ես իմ աստղը կստեղծեմ։

— Հետո անպայման ցույց կտաս։

Անցավ մեկ շաբաթ, աստղը դեռ պատրաստ չէր, անցավ երկու շաբաթ աստղը դեռ պատրաստ չեր։ Անցավ մի ամիս և …. աստղը պատրաստ էր։

-Քույրիկ, քույրիկ, աստղը պատրաստ է։

— Գալիս եմ եղբայր։

-Ահա աստղս։

-Ուր է եղբայր։

-Ահա թղթի վրա, չես տեսնում։

-Ես գիտեի դու իսկական աստղ կստեղծես։

— Կստեղծեմ, կտեսնես։

Ու մի գիշեր, երբ Արփինեն ուզում էր քնել, նա նայեց պատուհանի մեջ և տեսավ եղբոր ստեղծած աստղը։

-Եղբայր, եղբայր քո աստղը

-Բա որ ասում էի, որ իսկական աստղ կստեղծեմ։

— Արդեն հավատում եմ։

Եվ այսպես եղբայրը ստեղծեց շատ աստղեր։

-Եղբայր, ես պատրաստ եմ ամբողջ գիշեր աստղերդ դիտեմ….

Перейти к верхней панели