Աշնան օր

0

Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի | Posted on 20 октября, 2022

Աշնան օր

Աշնան հեռացող արագիլների
Թևերի ճերմակ սոսափն եմ լսում,
Որ թախծագին ու խորհրդավոր է…
Եվ ջինջ է օրը:

Մենավոր բարդին կրակ է հագել,
Վառվո՜ւմ է, վառվո՜ւմ…
Ուր որ է շուտով
Մոխրանա պիտի այդ մենավորը:
Եվ ջինջ է օրը:

Մամուռից վերջին արցունքն է կաթում.
Եվ քարափի տակ ծաղիկ մի ծավի
Լսում է հովի վերջին օրորը:
Եվ ջինջ է օրը:

Հարցեր և առաջադրանքներ՝

1․ Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր։

ջինջ-Պարզ

թախծագին-Տխրագին

մենավոր-մենակ.

Մոխրանալ-Անհետանալ, չքանալ:

2․ Բացատրիր տրված փոխաբերությունը (ոչ ուղղակի իմաստով գործածված փոխաբերությունը)՝ Մոխրանա պիտի այդ մենավորը

  • տերևաթափ

3․Կարելի՞ է սոսափ բառը փոխարինել շառաչ, աղմուկ բառերով։ Պատասխանդ պատճառաբանիր։Ոչ, որովհետև դրանք նշանակում են ավելի բարձր ձայներ:
4․Բանաստեղծության մեջ ի՞նչ գույներ կան արտահայտված։ Սպիտակ.
5․ Ի՞նչ է տալիս կարճ տողի կրկնությունը՝ Եվ ջինջ է օրը։ Պատասխաններից մեկը կամ մի քանիսը ընտրիր, պատճառաբանիր։
ա․ ավելի երաժշտական է դարձնում բանաստեղծությունը
բ․ հակադրվում է թախծին
գ․ջինջ բառի միջոցով ավելի տեսանելի են դառնում բանաստեղծության գույները
դ․ բանաստեղծության ձևն է այդպիսին

Write a comment

Перейти к верхней панели