Առաջադրանքներ դասարանում և տանը կատարելու համար

0

Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի | Posted on 18 октября, 2022

56.Բառերը գույգ- զույգ խմբավորիր ըստ օրինակի:

Եթե մոտ, նման իմաստ ունեցող բառերը

հոմանիշներ են, ինչպե՞ս կկոչվեն հակառակ իմաստ ունեցողները:

Օրինակ`

բարձր — ցածր,

տալ — վերցնել:

Միշտ-երբեք, անարատ-արատավոր, ոչնչացնել-ստեղծել, բացահայտ-գաղտնի, թույլ-ամուր, վերջին-առաջին, համաձայնել-հրաժարվել, հանգստանալ-աշխատել, գտնել-կորցնել, հավաքել-վատնել, աջ-ձախ, արթուն- քնած, ընդունել- մերժել:

57.Տրված բառերի հականիշները գրի´ր:

Սիրուն-տգեղ, լավ-վատ, մեծ-փոքր, ներքև-վերև, ուշադիր-անուշադիր, բարեկամ-թշնամի, աղքատ-հարուստ, կուշտ-քաղցած, դիտավորյալ-պատահմամբ, հիշել-մոռանալ , վառել-մարել, դրական-բացասական, հրաժեշտ տալ-բարևել, հյուսել-արձակել, թույլատրել-արգելել, ընկնել-կանգնել, գումարել-հանել, թափթփել-դասավորել, պապանձվել-խոսել, գիշեր-ցերեկ, ելք-մուտք, ավարտել-սկսել, օգնել խանգարել, արագացնել-դանդաղացնել:

58. Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերի հականիշներով:

Կենսաբանները պնդում են, որ գազանները միայն շարժվող առարկաներն են տեսնում. Անշարժ կենդանին անհետանում է նրանց աչքից:

Մարդիկ դատարկ երկինք են տեսնում, իսկ ծիծեռնակի, ջրածիծառի և մի քանի ուրիշ թռչունների համար երկինքը լի է միջատներով:

Գիտնականները պարզել են, որ ստորջրյա աշխարհը ոչ թե լռության, այլ աղմուկի աշխարհ է:

59. Առածներն ընդգծված բառերի հականիշներով լրացրո´ւ:

Անպտուղ ծառը կկտրեն, պտղատու ծառին քար կգցեն:

Բարին որ չլիներ, չարն աշխարհը կքանդեր:

Թացն էլ չորի հետ վառվում է:

Կաթի հետ մտածը հոգու հետ դուրս եկածը:

Հագուստի նորն է լավ, ընկերոջ հինը:

Մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը:

Write a comment

Перейти к верхней панели