Հրաշքների աշխարհը

0

Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի | Posted on 20 апреля, 2022

 

Երեկ ես այցելել եմ հրաշքների աշխարհը, այնտեղ շատ հետաքրքիր էր, հիմա կպատմեմ։

Այդ երկրում երկինքը գունավոր էր, իսկ արևը կապույտ էր։ Այնտեղ ծաղիկները խոսում էին։ Երբ ես քայլում էի, լսեցի նրանց խոսակցությունը։

-Այսօր կարող է անձրև գա,- հարցրեց վարդը։

-Չգիտեմ, բայց լավ կլիներ։ Շատ վաղուց ջուր չենք տեսել,- պատասխանեց երիցուկը։

-Ես էլ շատ կուզենայի,- ասաց մանուշակը։

Ես հասկացա, որ այս երկրում շատ քիչ անձրև է գալիս, և ծառերը, ծաղիկները չեն ջրվում։

Եվ ես մտածեցի։ Երանի անձրև գա։

Հինգ վարկյան հետո անձրև եկավ, ես շատ ուրախացա, որ ծառերը, ծաղիկները կջրվեն։

-Ուռաաաա,- ասաց վարդը։

-Անձրև, ուռաաա,- ասաց մանուշակը։

-Այոոո,- ասաց երիցուկը։

Ես որոշեցի մի քիչ նստեմ նստարանին։

Երբ ես նստեցի, նստարանը սկսեց խոսել։

-Ինչ ես ուզում, փոքրիկ տղա, ես բոլոր երազանքներդ կկատարեմ։

—Ես միշտ երազում էի շնիկի մասին։ Շնիկ եմ ուզում։

-Լավ, ինչպես ասես։

Եվ իմ ձեռքերի մեջ հայտնվում է մի փոքրիկ շնիկ։

Երբ արդեն գիշեր էր, ես ուզեցի քնել։ Ես պառկեցի մի անկողնու վրա,նա սովորական էր։ Բայց երբ ես զարթնեցի, ես արդեն մեր տանն էի։ Այսպես ես այցելեցի հրաշքների աշխարհը։

 

Перейти к верхней панели