Ածանցների տեսակները

0

Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի | Posted on 26 апреля, 2022

Առաջադրանքներ՝

1.Տրված բառերը դարձրու ածանցավոր՝ ձյուն, հեքիաթ, թիվ, բժիշկ:

Անձյուն, թվային, բժշկական, հեքիաթային

2.Մեկ բառով գրիր.

Քար ունեցող-քարոտ

Կեղտ ունեցող-կեղտոտ

Մուր ունեցող-մրոտ

Յուղ ունեցող- յուղոտ

Ժանգ ունեցող-ժանգոտ

Փուշ ունեցող- փշոտ

Ցեխ ունեցող-ցեխոտ

3.Հետևյալ վերջածանցներով կազմիր նոր բառեր,

յուրաքանչյուր ածանցով երեքական բառ:

-ական-բացականչական, թվական,տարրական

-արան-պահարան, հանդերձարան, պետքարան, շտեմարան

-ավոր-գունավոր, գրավոր, բանավոր

-անոց-գազանանոց, խորդանոց,

-իկ-փոքրիկ, տունիկ,բութիկ

-ակ-դռնակ, հաջողակ, կերակրատեսակ

4.Հետևյալ նախածանցներով կազմիր նոր բառեր:

ան-անտուն, անտեր,

դժ-դժբաղտ, դժվարություն

տ-տխմար, տգետ, տհաս

ընդ-ընդգծված, ընդգրկում

5.Փորձեք առանձնացնել վերջավորություն և ածանց ունեցող գոյականները:

 

Գրքային, գրքից, մեքենայով, քաղաքից, անգլուխ, մսոտ, մսից, քաղաքային, յուղոտ, բախտից, անբախտ, գլխավոր, գլխով, մարմնին, անմարմին:

Ածանց և վերջավորություն

Բառերի կազմությունն ուսումնասիրելիս շատ կարևոր է ածանցները տարբերել վերջավորությունից:

Ածանցները, բառին ավելանալով, փոխում են բառի ձևը և իմաստը. Օրինակ՝ սենյակ-սենյակային, քար-քարոտ, լույս-լուսավոր:

գրքային, անգլուխ, քաղաքային, մսոտ, յուղոտ, անբախտ, գլխավոր, անմարմին

Վերջավորությունները, ավելանալով բառին, փոխում են բառի ձևը, բայց իմաստը մնում է նույնը, օրինակ՝ սենյակ-սենյակում, քար- քարեր, լույս-լույսից:

գրքից, մեքենայով, քաղաքից, մսից, բախտից, գլխով, մարմնին:

Թվի մասը

0

Posted by mananaghazaryan | Posted in Մաթեմատիկա | Posted on 26 апреля, 2022

Перейти к верхней панели