Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի | Posted on 11 апреля, 2022
Մի քաղաքում, որի բարքերի և սովորույթների մասին ես մի ուրիշ անգամ կպատմեմ, կա մի անհեթեթ, ուղղակի հնաոճ մի շենք: Դա Հին Ասացվածքների ապաստանն է: Այստեղ հանգստանում են ծերացած Հին Ասացվածքները, որոնք մի ժամանակ եղել են երիտասարդ և էներգիայով լի, ու հիմա քչերին են հետաքրքրում: Ես կարծես թե ասացի ՝ հանգստանո՞ւմ են: Ո՛չ, ճիշտ կլինի ասել՝ խոսում են և անվերջ վիճում:
-էշ ծնվել ես, էշ էլ կմահանաս, – օրինակ հայտարարեց մի Հին Ասացվածք:
— Ոչ, – հակաճառում են նրան զրուցակիցները: – Իսկ եթե սովորե՞լ: Ջանասիրաբար և ամբողջ ուժերով և ընդհանրապես, եթե շատ ցանկանաս, կարելի է ամեն ինչի հասնել:
-Երջանիկ է նա, ով քչով է բավարարվում, – հայտարարում է մի ուրիշ Հին Ասացվածք:
— Ճիշտ չէ,-միանգամից խառնվում է մի ուրիշ Հին Ասացվածք,-եթե մարդիկ բավարարվեին նրանով ինչ ունեին, նրանք մինչև հիմա կապրեին կապիկների պես ծառերի վրա:
-Նա, ով ամեն ինչ անում է ինքնուրույն, աշխատում է երեք հոգու փոխարեն,- լսվում է ևս մեկի ձայնը:
Եվ հենց այդ պահին ինչ-որ մեկը հակաճառում է.
-Ո՛չ, ով աշխատում է ինքնուրույն, նա աշխատում է միայն մի հոգու փոխարեն: Բայց ուժը միասնության մեջ է:
Հին ասացվածքները մի պահ լռում են, հետո Ամենահին Ասացվածքը շարունակում է խոսակցությունը.
-Ով ուզում է խաղաղություն, նա պատրաստ է պատերազմի:
Այդ ժամանակ երիտասարդ Հին Ասացվածքը տալիս է նրան կատվախոտի կաթիլներ և համբերատար բացատրում, որ նա, ով ուզում է խաղաղություն, պետք է ստեղծի խաղաղություն, այլ ոչ թե պայթուցիկներ:
Եվս մի Հին Ասացվածք հայտարարում է.
-Ամեն մեկն իր տան մեջ ինքն է իր թագավորը:
-Բայց այդ դեպքում,- հակաճառում են նրան միանգամից բոլոր Հին Ասացվածքները, — ինչու են բոլորը պարտավոր հարկեր վճարել՝ լույսի, գազի…, այ քեզ թագավոր:
Ինչպես տեսնում եք, Հին Ասացվածքները վիճելով միմյանց հետ, մեկ-մեկ խելացի բաներ էլ են ասում, հատկապես երբ քննադատում են միմյանց: Եվ կարևորը՝ հակաճառել և անմիջապես ասել բոլորովին հակառակը, ինչ ասված էր:
-Ամենաքաղցրը վերջում,- օրինակ ասում է ասացվածքներից մեկը:
Բայց մյուսը միանգամից հակաճառում է.
-Ոչ, ամենադժվարը՝ վերջում:
Եվ ես խղճում եմ նրանց: Նրանք չեն նկատում, որ աշխարհը փոխվում է, որ հին ասացվածքների հետ հեռու չես գնա, որ կյանքը կարող են փոխել միայն երիտասարդ, համարձակ մարդիկ, լավ, հմուտ ձեռքերով և խելացի ու պարզ գլխով: Այնպիսին, ինչպիսին եք դուք:
- Շարունակիր հետևյալ ասացվածքները՝
Ամռանը պառկես հովեր, ձմռանը կսատկեն կովեր:
Աջով տուր, ձախով վերցնես:
Շան հետ ընկերացիր, փայտը ձեռքիցդ մի գցիր:
Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա:
- Ասա ասացվածքներ և ինքդ էլ հակաճառիր:
Մեկ վախ, երկու մահ: Պարտադիր չէ երբ շատ վախենաս կմահանաս: