Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի | Posted on 29 апреля, 2022
Երբ ուզում են ընդգծել մարդկային ապրումների կեղծ լինելը, ասում են` «կոկորդիլոսի արցունքներ է թափում»: Իսկապես, կոկորդիլոսի աչքերից միշտ էլ արցունքներ են թափվում: Գոյություն ունի մի հին առասպել, որը ասում է, որ կոկորդիլոսները դառը արցունքներով են լացում, երբ ուտում են մարդկանց:
Իրականում կոկորդիլոսները լացում են ոչ թե խղճահարությունից կամ ամոթից: Այդ երևույթին կա գիտական բացատրություն: Բանն այն է, որ այդ կենդանու երիկամները կատարյալ չեն, դրա համար էլ աղերի ավելցուկը հեռացնելու համար նա ունի հատուկ գեղձեր դասավորված աչքերի մոտ: Երբ այդ գեղձերը աշխատում են, ստեղծվում է տպավորություն, որ գիշատիչը լաց է լինում:
Իսկ ընդհանրապես սողունները զգացմունքներ չունեն: Այնպես որ կոկորդիլոսները վշտանալ չեն կարող:
ինչո՞ւ ընտրեցինք հենց այդ նյութը:
Ես ընտրեցի այս նյութը, որովհետև ինձ հետաքրքիր էր թե ինչ է նշանակում <<Կոկորդիլոսի արցունքները>>
ի՞նչ նոր բան սովորեցինք։ Ես իմացա, որ կոկորդիլոսի աչքերից միշտ էլ արցունքներ են թափվում:Գոյություն ունի մի հին առասպել, որը ասում է, որ կոկորդիլոսները դառը արցունքներով են լացում, երբ ուտում են մարդկանց:
Կոկորդիլոսի երիկամները կատարյալ չեն, դրա համար էլ աղերի ավելցուկը հեռացնելու համար նա ունի հատուկ գեղձեր դասավորված աչքերի մոտ: Երբ այդ գեղձերը աշխատում են, ստեղծվում է տպավորություն, որ գիշատիչը լաց է լինում: