Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի 56 | Posted on 27 мая, 2024
Այսօր ճամբարի առաջին օրն է։ Առավոտյան մենք քննարկեցինք մեր բոլոր նախագծերը և ճամփորդությունները։ Նախագծերը քննարկելուց հետո մենք գնացինք խեցեգործության դասի։ Խեցեգործության դասից հետո մենք խաղացինք վիկտորինա, իսկ հետո գնացինք երգի։ Իսկ հետո մեր մոտ խաղային ժամ էր, մենք խաղացինք <<Մրոցի>> և <<Լրտես>>։ Ինձ շատ դուր եկավ ճամբարի առաջին օրը։
Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի 56 | Posted on 21 мая, 2024
1. Երեք նախադասությամբ ներկայացված միտքն արտահայտի՛ր տասը նախադասությամբ։
- Խելամիտ զովազդի շնորհիվ` «Ֆուձի» հյուրանոցը։ Ֆուձիյամա լեռան 3776 մետրանոց գագաթի շրջակայքի։ Բազմաթիվ հյուրանոցներից ամենահաջողակն է: Գովազդը հետևյալն է. «Եթե Ձեր համարի պատուհանից Ֆուձիյաման դիտելուն վատ եղանակը խանգարի։ Հյուրանոցը Ձեր վճարած վարձը կվերադարձնի»: Իսկ տեսանելիությունը տասնյոթ տարվա ընթացքում ընդամենը տասնհինգ օր է վատ եղել:
Եթե
2. Բարդ նախադասությունը պարզ նախադասություններով արտահայտի՛ր։
Հարավային Աֆրիկայում կա մի բույս։ Այն հիմնականում թիթեռներով է սնվում:
Անգլիայում մեծ ճանաչում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը։ Նա ունի չորս հազար տեսակ:
Առավել արժեքավոր է այն տեսակը։ Ինչի հոտը շարունակ փոխվում է:
Մոնղոլիայի երկարակյացների մեջ։ որոնց միջին տարիքը գերազանցում է հարյուրը, չկա ոչ մի տղամարդ:
Արդեն գիտական պատասխան կա այն հարցին, թե ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել:
Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի 56 | Posted on 21 мая, 2024
2. Նախադասությունները տարբեր ձևերով կետադրիր այնպե՛ս, որ իմաստը փոխվի։
Մանեն կարդում էր բոլորովին հանգիստ նրա ձայնը հնչում էր հարթ ու հավասար։
Մանեն կարդում էր բոլորովին հանգիստ, նրա ձայնը հնչում էր հարթ ու հավասար
Մանեն կարդում էր, բոլորովին հանգիստ նրա ձայնը հնչում էր հարթ ու հավասար
Այգուց դուրս եկած միջահասակ մարդուն Վարդանին նորից հանդիպեցինք ձորում։
Այգուց դուրս եկած միջահասակ մարդուն` Վարդանին նորից հանդիպեցինք ձորում։
Այգուց դուրս եկած միջահասակ մարդուն, Վարդանին նորից հանդիպեցինք ձորում։
Մեծանում էին Հակոբի որդիները Արամն ու Արեգը։
Մեծանում էին Հակոբի որդիները` Արամն ու Արեգը։
Մեծանում էին Հակոբի որդիները, Արամն ու Արեգը։
Երկաթուղու վարչության կառավարիչը ,ճաղատ գլխով ա շատ երկար բեղերով մի մարդ և մյուս հյուրերը երգում էին։
Երկաթուղու վարչության կառավարիչը` ճաղատ գլխով ա շատ երկար բեղերով մի մարդ ,և մյուս հյուրերը երգում էին
Այդ կնոջից Սառայի մորից հետո աներս նորից ամուսնացել է։
Այդ կնոջից `Սառայի մորից հետո աներս նորից ամուսնացել է։
Այդ կնոջից, Սառայի մորից հետո աներս նորից ամուսնացել է։
3. Երկխոսություն հորինի՛ր, որ կարող է լինել համերգային դահլիճում։
Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի 56 | Posted on 21 мая, 2024
Սովորական մի առավոտ նկարագրի՛ր այնպես, որ զգացվի՝
ա) քո առավոտները սիրում ես,
բ) միապաղաղությունը քեզ հոգնեցրել է,
գ) ինչ-որ անակնկալ է սպասվում:
Ես առավոտները սիրում եմ, քանի որ նոր օր է սկսվում։ Արևը լուսավորում է, իմ տրամադրությունը բարձրանում է, հանդիպում եմ ընկերներիս, անակնկալների եմ սպասում։ Ակնկալում եմ լավ, ուրախ օրվա սկիզբ։
Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի 56 | Posted on 21 мая, 2024
1. Տեքստը վերականգն՛ր ՝ նախադասությունները վերադասավորելով։
Թեև դա ճակատագրի վրա որոշակիորեն չի ազդում, բայց առողջության վրա ազդեցություն թողնում է։ Արյան խմբերի միջև եղած տարբերությունը փոքր է. բայց չի կարելի անտեսել, որովհետև վերաբերում է էրիթրոցիտներին և արյան շիճուկի կարևոր հատկություններին։ Երեխաները դա ծնողներից են ժառանգում։ Ամբողջ աշխարհում մարդկանց արյունը չորս խմբի է բաժանվում և միանման (0 կամ 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ) նշանակվում։ Ճապոնացի հոգեբանները պնդում են, որ մարդու արյան խումբը թույլ է տալիս եզրակացնել, թե մարդն իրականում ինչպիսի՛ն է։ Արյան խումբն ամբողջ կյանքում չի փոխվում։ Ըստ ֆրանսիացի հոգեբան ժան Բատիստ Դելակուրի, արյան նույն խումբն ունեցող մարդիկ նման խառնվածք ունեն։
Ամբողջ աշխարհում մարդկանց արյունը չորս խմբի է բաժանվում և միանման (0 կամ 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ) նշանակվում։Արյան խմբերի միջև եղած տարբերությունը փոքր է. բայց չի կարելի անտեսել, որովհետև վերաբերում է էրիթրոցիտներին և արյան շիճուկի կարևոր հատկություններին։Արյան խումբն ամբողջ կյանքում չի փոխվում։ Երեխաները դա ծնողներից են ժառանգում։Ըստ ֆրանսիացի հոգեբան ժան Բատիստ Դելակուրի, արյան նույն խումբն ունեցող մարդիկ նման խառնվածք ունեն։Թեև դա ճակատագրի վրա որոշակիորեն չի ազդում, բայց առողջության վրա ազդեցություն թողնում է։
2. Գտի՛ր, բառաշարքերից յուրաքանչյուրն ինչ ընդհանրության հիման վրա է կազմված:
ա)Քննադատ, արտատեր, եռագույն, ղեկավար, ծովակալ, մանրախնդիր, աստղաշող, թուլակամ, երկփեղկ:
բ) Ջրաղացքար, դյուցազնակերպ, կիսաշրջանագիծ, կիսաշրջազգեստ, հեռագրատուն, հեռագրավար:
3. Տեքստը համառոտ փոխադրի՛ր։
Մի անգամ բախտ ունեցա լսելու, թե ինչպե՛ս էին աչքերը գանգատվում:
-Իրո՛ք, շատ դժբախտ ենք,- ասացին նրանք:- Արդեն մի քանի հարյուրամյակ է, ինչ շատ դժվար ենք ապրում: Մենք միշտ սովոր ենք տեսնելու, որ Արևն է պտտվում Երկրի շուրջը: Բայց հանկարծ հայտնվեց այդ Կոպեռնիկոսը, հայտնվեց այդ Գալիլեյը, և նրանք ապացուցեցին, որ սխալվում ենք, որովհետև Երկի՛րն է պտտվում Արևի շուրջը: Նայում ենք ջրին ու տեսնում, որ ջուրը մաքուր ու զուլալ է: Բայց հայտնվեց հոլանդացի Լևենհուկը, հայտնագործեց մանրադիտակն ու հետն էլ անամոթաբար հայտարարեց, որ ջրի կաթիլի մեջ ավելի շատ կենդանի արարած կա, քան գազանանոցում: Գիշերը նայում ենք երկնքին, ա՛յ, այնտեղ, վերև: Երկինքը սև է, կասկած լինել չի կարող, ախր լա՛վ ենք տեսնում: Բայց պարզվում է, որ այստեղ էլ ենք սխալվել: Մեզ մոտեցնում են աստղադիտակին, ու վերևում միլիոնավոր աստղեր ենք տեսնում: Այնպես որ, հիմա անվիճելի է ու ապացուցված, պիտի անցնենք թոշակի: Լա՛վ: Բայց էլ ո՞վ կնայի մանրադիտակներով ու հեռադիտակներով:
Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի 56 | Posted on 20 мая, 2024
Այս տարվա սկզբում ես ունեցել եմ շատ դժվարություններ , բայց բոլորը կարողացա հազթահարել: Տարվա սկզբում ես շատ էի դժվարանում շարադրություններ գրել, իսկ հիմա ես հեշտությամբ և արագ կարող եմ գրել 8-15 տողանոց շարադրություն: Իհարկե մենք արել ենք տարբեր նախագծեր, բայց ամենահաջաղակը ես համարում եմ «Կարդում ենք Սահյան» նախագիծը, ինձ այդես է թվում, որովհետև այդ նախագծից հետո բոլոր սովորեղները ունեին հիանալի ձայնագրություններ: Ես գրել եմ շատ շարադրություններ և իհարկե ունեմ ամենասիրվածները, նրանք են «Անգամ փոքր բաները ուրախություն են պատճառում» և «Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի»: Ուզում եմ նաև խոսեմ 4 ամսվա ընթացքում կարդացած գրքերիցս ամենասիրված գրքի մասին, նրա անունն է «Չարլին և շոկոլադե գործարանը»: Բոլորին առաջարկում եմ կարդալ:
Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի 56 | Posted on 17 мая, 2024
Տրված բառերով ու արտահայտություններով փոխարինի՛ր տեքստի համապատասխան հոմանիշները: Ստացված և տրված տեքստերը համեմատի՛ր. ո՞րն է`
Թագավորների, քարաբեկորով, ստվերագծերով, ավազների մեջ, մտածել, ճզմում են, ելնում են, ձգվում են, ահռելի, մեծասքանչ, ասես թե, անսովոր, ներքև, ձեռակերտ, մեր օրերում, այն ժամանակ:
Լիբիական մեռյալ անապատի տաք ավազուտներում, տասնյակ կիլոմետրեր զարմանալի կանոնավոր սարեր են երևում: Բուրգերն են` եգիպտական փարավոնների դամբարանները: Վիթխարի ու վեհասքանչ այդ բուրգերը կարծես անապատի ավազներից են հառնում ու ճնշում մարդուն իրենց արտասովոր չափերով ու խիստ ուրվագծերով: Բուրգի ստորոտում կանգնած դժվար է պատկերացնել, որ այդ հսկայական քարե սարերը մարդու ձեռքով են կերտված: Ժամանակին դրանք քարերի առանձին մեծ բեկորներով են կառուցվել: ժամանակակից երեխաները այդպես խորանարդիկներով են բուրգեր կառուցում:
ա) ավելի խոսակցական,
Ավելի խոսակցական է փոփոխված տարբերակը:
Լիբիական մեռյալ անապատի տաք ավազների մեջ, տասնյակ կիլոմետրեր զարմանալի կանոնավոր սարեր են ձգվում : Բուրգերն են` եգիպտական թագավորների դամբարանները: Ահռելի ու մեծասքանչ այդ բուրգեր ասես թե անապատի ավազներից են ելնում ու ճզմում մարդուն իրենց անսովոր չափերով ու խիստ ստվերագծերով: Բուրգի ներքևում կանգնած դժվար է մտածել, որ այդ հսկայական քարե սարերը ձեռակերտ: Այն ժամանակ դրանք առանձին մեծ քարաբեկորով են կառուցվել: Մեր օրերում երեխաները այդպես խորանարդիկներով են բուրգեր կառուցում:
բ) ավելի վերամբարձ:
Ավելի վերամաբարձ է տրված տեքստը:
Լիբիական մեռյալ անապատի տաք ավազուտներում, տասնյակ կիլոմետրեր զարմանալի կանոնավոր սարեր են երևում: Բուրգերն են` եգիպտական փարավոնների դամբարանները: Վիթխարի ու վեհասքանչ այդ բուրգերը կարծես անապատի ավազներից են հառնում ու ճնշում մարդուն իրենց արտասովոր չափերով ու խիստ ուրվագծերով: Բուրգի ստորոտում կանգնած դժվար է պատկերացնել, որ այդ հսկայական քարե սարերը մարդու ձեռքով են կերտված: Ժամանակին դրանք քարերի առանձին մեծ բեկորներով են կառուցվել: ժամանակակից երեխաները այդպես խորանարդիկներով են բուրգեր կառուցում:
Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի 56 | Posted on 16 мая, 2024
- Տեքստը պատմիր`
ա) օդաչուի անունից,
Երբ Բելգիայի երկնքում «թռչող ափսե» հայտնվեց, ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբից երկու կործանիչ ինքնաթիռ ուղարկեցին, որ նրան «որսան»: ՉԹՕ-ն ինքնաթիռի նման չէր. մի քանի վայրկյանում նա արագությունը ժամում երկու հարյուր ութսունից հազար ութ հարյուր կիլոմետրի հասցրեց: Մոտավորապես քառասունհինգ րոպե ինքնաթիռները հետապնդեցին ՉԹՕ-ին, հետո նա անհետացավ: Օդաչուներն իրենք ՉԹՕ-ն չէին տեսել, բայց նրա ներկայությունը հաստատել էին ռադիոձայնորսիչները: Հետաքրքիր է, որ ամեն անգամ, երբ հաջողվում էր ՉԹՕ-ն նշմարել, վերջինս անմիջապես թռիչքի հետագիծն ու արագությունը փոխում էր:
բ) որպես լրագրող,
Այս մի քանի օրվա ընթացքում, մի լուր է տարածվել, որն հայտնի է դարձել ամբողջ աշխարհում:Այդ լուրերում ասվում է, որ երբ Բելգիայի երկնքում «թռչող ափսե» հայտնվեց, ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբից երկու կործանիչ ինքնաթիռ ուղարկեցին, որ նրան «որսան»: ՉԹՕ-ն ինքնաթիռի նման չէր. մի քանի վայրկյանում նա արագությունը ժամում երկու հարյուր ութսունից հազար ութ հարյուր կիլոմետրի հասցրեց: Մոտավորապես քառասունհինգ րոպե ինքնաթիռները հետապնդեցին ՉԹՕ-ին, հետո նա անհետացավ: Օդաչուներն իրենք ՉԹՕ-ն չէին տեսել, բայց նրա ներկայությունը հաստատել էին ռադիոձայնորսիչները: Հետաքրքիր է, որ ամեն անգամ, երբ հաջողվում էր ՉԹՕ-ն նշմարել, վերջինս անմիջապես թռիչքի հետագիծն ու արագությունը փոխում էր:
գ) որպես մի մարդ, որ չի հավատում և չի ուզում, որ մյուսները հավատան:
Ես հիասթափվում եմ մարդկանցից: Ինչպես է կարելի հավատալ այս կեղծ լուրերին, օրինակ՝ դու հավատում ես, որ երբ Բելգիայի երկնքում «թռչող ափսե» հայտնվեց, ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբից երկու կործանիչ ինքնաթիռ ուղարկեցին, որ նրան «որսան»: ՉԹՕ-ն ինքնաթիռի նման չէր. մի քանի վայրկյանում նա արագությունը ժամում երկու հարյուր ութսունից հազար ութ հարյուր կիլոմետրի հասցրեց: Մոտավորապես քառասունհինգ րոպե ինքնաթիռները հետապնդեցին ՉԹՕ-ին, հետո նա անհետացավ: Օդաչուներն իրենք ՉԹՕ-ն չէին տեսել, բայց նրա ներկայությունը հաստատել էին ռադիոձայնորսիչները: Հետաքրքիր է, որ ամեն անգամ, երբ հաջողվում էր ՉԹՕ-ն նշմարել, վերջինս անմիջապես թռիչքի հետագիծն ու արագությունը փոխում էր: Չեմ հասկանում, ինչպես են մարդիկ հավատում այս լուրերին:
Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի 56 | Posted on 15 мая, 2024
Առաջադրանքներ:
1. Քո կարծիքով հայրը որդուն պիտի սիրի միայն սովորելու՞ համար. ինչու՞:
Իմ կարծիքով ոչ, որովհետև հայրը նույնիսկ պիտի իր որդուն սիրի երբ ինքը իրեն վատ էց պահում:
2. Ինչպե՞ս կգնահատես Ջուլիոյի արարքը:
Ջուլիանի արարքը շատ գնահատելի արարք էր, բայց իմ կարծիքով իր տարիքում չիկարելի այդքան ուշ քնել:
3. Ինչի՞ց եք հասկանում, որ ծնողների կողմից սիրված եք, և ե՞րբ եք ձեզ անտեսված զգում ընտանիքում:
Ես հասկանում եմ, որ ինձ սիրում են, որովհետև իմ հետ բարի են լինում, օգնում են և աջակցում են: Մեր ևնտանիքում ես երբեք ինձ չեմ զգացել ավելորդ, քանի որ մենք միմիյանց միշտ օգնում ենք և աջակցում:
4. Ինչպե՞ս ես աջակցում ընտանիքիդ. պատմիր:
Ես աջակցում եմ տնային գործերով և միշտ օգնում եմ հայրիկից և մայրիկիս եթե առաջանում է օգնության կարիք:
5. Ի՞նչ է սովորեցնում այս պատմությունը:
Ինձ թվում է, այս պատմությունը սովորեցնում է, որ պետք չէ ջղայնանալ մարդու վրա չիմանալով իրականությունը: