ֆիզիկա

0

Posted by mananaghazaryan | Posted in Ֆիզիկա | Posted on 16 февраля, 2025

1. Երբ է ֆիզիկայում օգտագործվում

՛՛աշխատանք՛՛ հասկացությունը:

Ֆիզիկայումՙ<<աշխատանք>>հասկացությունն ունի որոշակի իմաստ և օգտագործվում է միայնայն ժամանակ, երբ դիտարկվում է մրամնի շարժումը որևէ ուժի ազդեցությամբ: Նման դեպքում ասում են, որ կատարվում է մեխանիկական աշխատանք:

2. Ինչ պայմաններ են անհրաժեշտ

մեխանիկական աշխատանք կատարելու

համար:

Մեխանիկական աշխատանք կատարվում է միայն այն դեպքում, երբ մարմնի վրա ուժ է ազդում, և այդ ուժի ազդեցությամբ մարմինը շարժվում է:

3. Ինչ մեծություններից է կախված

մեխանիկական աշխատանքը:

Մեխանիկական աշխատանքը կախված է մարմնի վրա ազդող ուժից և այդ ուժի ազդեցությամբ մարմնի անցած ճանապարհից:

4. Ինչպես հաշվել աշխատանքը: Որն է

աշխատանքի բանաձևը:

A=Fs

5. Ինչ միավորով է արտահայտվում աշխատանքը միավորների ՄՀ-ում:

Միավորների ՄՀ-ում որպես աշխատանքի միավոր ընդունում են 1Ն ուժի աշխատանքը՝ ուժի ուղղությամբ 1մ ճանապարհ անցնելիս: Այդ միավորն անվանում են ջոուլ:

6. Ինչու է սահմանվում հզորություն մեծությունը:

կենդանու և մարդու աշխատանք կատարելու արագությունըւ բնությագրելու համար ֆիզիկայում օգտագործվում է հզորություն մեծությունը

7. Ինչն է կոչվում հզորություն:

Հզորություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է աշխատանքի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում կատարվել է այդ աշխատանքը:

8. Ինչպես հաշվել հզորությունը: Որն է

հզորության բնաձևը:

N=A/t

9. Ինչ միավորով է չափվում հզորությունը

միավորների ՄՀ-ում:

հզորության միավորը 1 վատտն է:

10.՛՛Հետաքրքիր է իմանալ՛՛ բաժնից

կարդացեք՝ Հզորության ՛՛ձիաուժ՛՛

միավորի մասին: ՛՛Ֆիզիկա 7՛՛ դասագիրք

էջ՝ 89:

Write a comment

Перейти к верхней панели