Լրացուցիչ աշխատանք

0

Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի 56 | Posted on 17 мая, 2024

Տրված բառերով ու արտահայտություններով փոխարինի՛ր տեքստի համապատասխան հոմանիշները: Ստացված և տրված տեքստերը համեմատի՛ր. ո՞րն է`

Թագավորների, քարաբեկորով, ստվերագծերով, ավազների մեջ, մտածել, ճզմում են, ելնում են, ձգվում են, ահռելի, մեծասքանչ, ասես թե, անսովոր, ներքև, ձեռակերտ, մեր օրերում, այն ժամանակ

Լիբիական մեռյալ անապատի տաք ավազուտներում, տասնյակ կիլոմետրեր զարմանալի կանոնավոր սարեր են երևում: Բուրգերն են` եգիպտական փարավոնների դամբարանները: Վիթխարի ու վեհասքանչ այդ բուրգերը կարծես անապատի ավազներից են հառնում ու ճնշում մարդուն իրենց արտասովոր չափերով ու խիստ ուրվագծերով: Բուրգի ստորոտում կանգնած դժվար է պատկերացնել, որ այդ հսկայական քարե սարերը մարդու ձեռքով են կերտված: Ժամանակին դրանք քարերի առանձին մեծ բեկորներով են կառուցվել: ժամանակակից երեխաները այդպես խորանարդիկներով են բուրգեր կառուցում:

ա) ավելի խոսակցական,

Ավելի խոսակցական է փոփոխված տարբերակը:

Լիբիական մեռյալ անապատի տաք ավազների մեջ, տասնյակ կիլոմետրեր զարմանալի կանոնավոր սարեր են ձգվում : Բուրգերն են` եգիպտական թագավորների դամբարանները: Ահռելի ու մեծասքանչ այդ բուրգեր ասես թե անապատի ավազներից են ելնում  ու ճզմում  մարդուն իրենց անսովոր  չափերով ու խիստ ստվերագծերով: Բուրգի ներքևում կանգնած դժվար է մտածել, որ այդ հսկայական քարե սարերը ձեռակերտ: Այն ժամանակ դրանք  առանձին մեծ քարաբեկորով են կառուցվել: Մեր օրերում երեխաները այդպես խորանարդիկներով են բուրգեր կառուցում:

բ) ավելի վերամբարձ:

Ավելի վերամաբարձ է տրված տեքստը:

Լիբիական մեռյալ անապատի տաք ավազուտներում, տասնյակ կիլոմետրեր զարմանալի կանոնավոր սարեր են երևում: Բուրգերն են` եգիպտական փարավոնների դամբարանները: Վիթխարի ու վեհասքանչ այդ բուրգերը կարծես անապատի ավազներից են հառնում ու ճնշում մարդուն իրենց արտասովոր չափերով ու խիստ ուրվագծերով: Բուրգի ստորոտում կանգնած դժվար է պատկերացնել, որ այդ հսկայական քարե սարերը մարդու ձեռքով են կերտված: Ժամանակին դրանք քարերի առանձին մեծ բեկորներով են կառուցվել: ժամանակակից երեխաները այդպես խորանարդիկներով են բուրգեր կառուցում:

 

Write a comment

Перейти к верхней панели