Հայոց լեզու 

0

Posted by mananaghazaryan | Posted in Հայոց լեզու | Posted on 17 февраля, 2025

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Փորձի՛ր պատասխանել:

ա) ով ե՛րբ է ասում «ես»,

Երբ մարդը ասում է «ես»,  նա իր մասին է խոսում ։

բ) ով ո՛ւմ է ասում «դու»,

Երբ մարդը  դիմում է որևէ մեկին ասում  է «դու»։

գ) ո՛ւմ մասին է ասում «նա»:

Երբ դիմում է 3րդ անձին։

2. Հարցական դերանունները փոխարինի՛ր ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք անձնական դերանունների համապատասխան ձևերով:

Ո՞վ եկավ:նա եկավ

Ո՞ւմ պայուսակը: նրա պայուսակը

Մոտենալ ո՞ւմ : մոտենալ նրան 

Հեռանալ ումի՞ց: նրանցից

Հիանալ ումո՞վ: մեզանով

Կարդում ենք Տերյան

0

Posted by mananaghazaryan | Posted in Գրականություն | Posted on 17 февраля, 2025

Եվ այսպես, մոտավորապես 1 շաբաթ մենք մասնակցել ենք <<Կարդում ենք Տերյան>> նախագծին, այժմ ժամանակն է այն ամփոփելու։ Ես կարդացել եմ շատ բանաստեղծություններ, որոնք գրել է Տերյանը, և ահա իմ ամենասիրվածները։

ՏԽՈՒՐ ԶՐՈՒՅՑ

Կապույտ երկնքի ոսկեղեն աստղե՛ր,

Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան.

Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր,

Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման։

Խորհրդագետնե՛ր, դուք տեսնում եք միշտ.—

Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ նըման,

Թե ընկեր գտած ժպտում էր անվիշտ,

Ե՛վ փայփայում էր, և՛ սիրում նրան։

Խորհրդագետներ, դուք ժպտում եք լուռ,

Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վըրա.—

Նա քեզ մոռացած՝ վաղուց ամենուր

Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա…

ՀՐԱԺԵՇՏ

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,

Լուռ ու տխուր,

Հեզ գունատվող աստղի նըման։

Ես գնում եմ տրտում-մենակ,

Անժամանակ

Ծաղկից ընկած թերթի նըման։

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,

Սրտակըտուր

Լացըդ պահած իմ հայացքից։

Ես գնում եմ լուռ անտրտում,

Բայց իմ սրտում

Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…

ԱՆԱՆՈԻՆ ՍԵՐ

Իմաստուն խոսքեր սովորեցի ես,

Որ հրապուրեմ զորությամբ մթին,

Հոգիդ կախարդեմ ու հմայեմ քեզ,

Ինձ այրող հուրը նետեմ քո սրտին

Բայց բոլոր խոսքերն իզուր են արդեն,

Թալիսմանները՝ մեռած և անուժ,

Հըմայք և դյութանք անզոր են քո դեմ…

— Արդյոք ո՞վ գիտե անունըդ անուշ…

Ամեն անգամ, Տերյանի բանաստեղծությունները կարդալիս, ես հիանում եմ,  թե ինչպես է նա այդպես խորիմաստ մտքեր կարողանում արտահայտել 7-15 նախադասության մեջ։ Տերյանի բանաստեղծությունները չնայաց որ բարդ են թվում, բայց շատ հեշտ են ընթերցվում, քանի որ Տերյանը կարողանում է բարդ միտքը հեշտ արտահայտել։

Ես սովորել եմ Տերյանի <Այստեղ ամեն օր տխրությամբ երկար>> բանաստեղծությունը

Հղումը այստեղ `https://mananaghazaryan.edublogs.org/2025/02/10/%d5%a1%d5%b5%d5%bd%d5%bf%d5%a5%d5%b2-%d5%a1%d5%b4%d5%a5%d5%b6-%d6%85%d6%80-%d5%bf%d5%ad%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b4%d5%a2-%d5%a5%d6%80%d5%af%d5%a1%d6%80/

Перейти к верхней панели