Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի 56 | Posted on 21 мая, 2024
1. Տեքստը վերականգն՛ր ՝ նախադասությունները վերադասավորելով։
Թեև դա ճակատագրի վրա որոշակիորեն չի ազդում, բայց առողջության վրա ազդեցություն թողնում է։ Արյան խմբերի միջև եղած տարբերությունը փոքր է. բայց չի կարելի անտեսել, որովհետև վերաբերում է էրիթրոցիտներին և արյան շիճուկի կարևոր հատկություններին։ Երեխաները դա ծնողներից են ժառանգում։ Ամբողջ աշխարհում մարդկանց արյունը չորս խմբի է բաժանվում և միանման (0 կամ 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ) նշանակվում։ Ճապոնացի հոգեբանները պնդում են, որ մարդու արյան խումբը թույլ է տալիս եզրակացնել, թե մարդն իրականում ինչպիսի՛ն է։ Արյան խումբն ամբողջ կյանքում չի փոխվում։ Ըստ ֆրանսիացի հոգեբան ժան Բատիստ Դելակուրի, արյան նույն խումբն ունեցող մարդիկ նման խառնվածք ունեն։
Ամբողջ աշխարհում մարդկանց արյունը չորս խմբի է բաժանվում և միանման (0 կամ 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ) նշանակվում։Արյան խմբերի միջև եղած տարբերությունը փոքր է. բայց չի կարելի անտեսել, որովհետև վերաբերում է էրիթրոցիտներին և արյան շիճուկի կարևոր հատկություններին։Արյան խումբն ամբողջ կյանքում չի փոխվում։ Երեխաները դա ծնողներից են ժառանգում։Ըստ ֆրանսիացի հոգեբան ժան Բատիստ Դելակուրի, արյան նույն խումբն ունեցող մարդիկ նման խառնվածք ունեն։Թեև դա ճակատագրի վրա որոշակիորեն չի ազդում, բայց առողջության վրա ազդեցություն թողնում է։
2. Գտի՛ր, բառաշարքերից յուրաքանչյուրն ինչ ընդհանրության հիման վրա է կազմված:
ա)Քննադատ, արտատեր, եռագույն, ղեկավար, ծովակալ, մանրախնդիր, աստղաշող, թուլակամ, երկփեղկ:
բ) Ջրաղացքար, դյուցազնակերպ, կիսաշրջանագիծ, կիսաշրջազգեստ, հեռագրատուն, հեռագրավար:
3. Տեքստը համառոտ փոխադրի՛ր։
Մի անգամ բախտ ունեցա լսելու, թե ինչպե՛ս էին աչքերը գանգատվում:
-Իրո՛ք, շատ դժբախտ ենք,- ասացին նրանք:- Արդեն մի քանի հարյուրամյակ է, ինչ շատ դժվար ենք ապրում: Մենք միշտ սովոր ենք տեսնելու, որ Արևն է պտտվում Երկրի շուրջը: Բայց հանկարծ հայտնվեց այդ Կոպեռնիկոսը, հայտնվեց այդ Գալիլեյը, և նրանք ապացուցեցին, որ սխալվում ենք, որովհետև Երկի՛րն է պտտվում Արևի շուրջը: Նայում ենք ջրին ու տեսնում, որ ջուրը մաքուր ու զուլալ է: Բայց հայտնվեց հոլանդացի Լևենհուկը, հայտնագործեց մանրադիտակն ու հետն էլ անամոթաբար հայտարարեց, որ ջրի կաթիլի մեջ ավելի շատ կենդանի արարած կա, քան գազանանոցում: Գիշերը նայում ենք երկնքին, ա՛յ, այնտեղ, վերև: Երկինքը սև է, կասկած լինել չի կարող, ախր լա՛վ ենք տեսնում: Բայց պարզվում է, որ այստեղ էլ ենք սխալվել: Մեզ մոտեցնում են աստղադիտակին, ու վերևում միլիոնավոր աստղեր ենք տեսնում: Այնպես որ, հիմա անվիճելի է ու ապացուցված, պիտի անցնենք թոշակի: Լա՛վ: Բայց էլ ո՞վ կնայի մանրադիտակներով ու հեռադիտակներով: