Կարդում ենք Չարենց

0

Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի | Posted on 10 марта, 2023

Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին.-
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա.-
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ…

Ես ընտրեցի այս բանաստեղծությունը, որովհետև ինձ դուր եկավ վերնագիրը:

Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …

Ես ընտրեցի այս բանաստեղծությունը, որովհետև ինձ դուր եկավ թե ինչպես են գրված նախադասություները:

https://youtube.com/shorts/61MwmJjQvA0?feature=share

Write a comment

Перейти к верхней панели